Մի հին, բավական սրամիտ պատմություն հիշեցի: Աղջիկտեսի գնացող երիտասարդ փեսացուին խորհուրդ են տալիս աղջկա ծնողների մոտ խոսել միայն մեծ-մեծ բաների մասին, եւ տղան մի ամբողջ ժամ խոսում է փղերի, դինոզավրերի, կետ ձկան մասին: Մենքՙ լրագրողներս, առավել եւս խմբագիրներս, սիրում ենք գրել կամ խոսել մեծ-մեծ բաների մասին, մոռանալով մանր կամ մանրուք ...
Չորեքշաբթի ուշ երեկոյան Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը եւ համափոխատենապետ Կարեն Կակոյանը հանդիպում ունեցան հայտնի քաղաքական գործիչ, գործարար եւ բարերար պրն Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ պրն Իշխան Զաքարյանը եւ «Միասնություն» համազգային շարժման ղեկավար պրն Արման Վարդանյանը: Շուրջ մեկ ժամ ...
Հայաստանի ընտրությունների հետ կապված հետաքրքրություններ ունեն այս տարածաշրջանի բոլոր խաղացողները: Մոսկվան դա արտահայտեց` վարչապետ Կարեն Կարապետյանի հետ փաղաքշական հանդիպումների տեսքով, ինչպես նաեւ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստների` Կարապետյանին եւ Հայաստանին տնտեսապես աջակցելու ըստ էության նախընտրական խոստումով, անթաքույց ցուցադրելով, որ Հայաստանում իրենց մարդը Կարեն Կարապետյանն է (նկատի ունեցեք` մեծ խաղացողները երբեք ձվերը մեկ ...
1988 թ. փետրվարյան հայտնի իրադարձությունները մեկնակետը դարձան հայոց ազգային պետականության վերականգնման եւ ազգային ինքնուրույն բանակի ստեղծման համար: Անկախության գործընթացն սկսվեց Արցախյան շարժումով, որն ուղեկցվեց հայ-ադրբեջանական ռազմական բախումներով: Իսկ դա նշանակում էր, որ վտանգված էր Արցախը եւ խնդիր կար պաշտպանելու սեփական ժողովրդին սեփական ուժերով: Բանակի ստեղծումը եւ կայացումը ժամանակի եւ պատմության ...
Գերմանական մամուլը չի արձագանքում Ադրբեջանիՙ հատկապես հունվար- փետրվարին գերաշխույժ ջանքերինՙ հանրայնացնել, ինչպես իրենք են ձեւակերպում, Խոջալուի մասին ադրբեջանական տեսակետըՙ նպատակ հետապնդելով ճանաչել այնՙ որպես ցեղասպանություն: Ադրբեջանին զայրացնում է այն հանգամանքը, որ որեւէ երկիր այն չի ընդունել (եթե հավատալու լինենք ադրբեջանական աղբյուրներին, ապա` հունվարի 24-ին Ջիբութին է ճանաչել կամ դրա նման ...
Երեւանի մէջ գրեթէ ամէն փողոցի վրայ գրաւատուն կայՙ «լոմպարտ»: Ոսկեղէններ, կամ սեփական ինքնաշարժ գրաւի դնելով, մարդիկ բարձր տոկոսով դրամ փոխ կ՛առնեն եւ եթէ ժամանակին չմարեն իրենց պարտքը, կամ ուշանան, գրաւատունը իրաւունք կ՛ունենայ գրաւի դրուածը իւրացնելու...
Երբ Հայաստանի հայտնի առաջին դեմքՙ Կարեն Դեմիրճյանը Մոսկվա էր գնում, կամ Մոսկվայում միութենական որեւէ միջոցառման էր մասնակցում, մյուս ղեկավարների շարքում նա առանձնանում էր իր արտաքին տեսքով, ժպիտով, արժանապատիվ կեցվածքով, եւ բոլորի հետ հավասար իրավունքով ես եւ շատ ու շատ հայաստանցիներ հպարտության զգացողություն էինք ունենում:
ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրությունների մասին այնքան է խոսվել, որ թվում է այլեւս ասելիք չկա: Այդպես կլիներ, եթե «ամենակեղտոտ» որակվող նախընտրական արշավն ընտրված եւ արդեն պաշտոնը ստանձնած նախագահ Դոնալդ Թրամփի դեմ չշարունակվեր: Քարոզչական տեխնոլոգիաների ողջ զինանոցը, որ սովորաբար գործի էր դրվում այս կամ այն երկրում գունավոր հեղափոխություն իրականացնելու համար, որքան էլ ...
2016-ին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 0,5 տոկոսով: Այդ տեղեկատվությունն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունըՙ օպերատիվ ամփոփմամբ ստացված, այսինքն` նախնական ցուցանիշների համաձայն: Տարվա ընթացքում տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը հետեւյալ տատանումներն է գրանցել նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ.
Կառավարության երեկվա նիստի սկիզբն անդրադարձ էր Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի մոսկովյան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացման ուղղությամբ մի քանի հանձնարարականներ տրվեցին:
Վեց դար շարունակ հայերն ապրել են գերության մեջ, որպես անմիջական հարեւան ունենալով թշնամուն: Նմանապես, երկու պատմական առիթներով, երբ անկախություն են ձեռք բերել 20-րդ դարում, նրանք դարձյալ պաշարման իրավիճակում են հայտնվելՙ միշտ շրջապատված լինելով թշնամիներով: Դա պատճառ է դարձել, որ նրանց մոտ ձեւավորվի պաշտպանողական մտայնություն, միշտ պատրաստ դիմակայելու որեւէ հնարավոր արտաքին ...
Մ. Նահանգների 30-րդ նահանգ Վիսքոնսինի քաղաքներից Ռեյսինի «Ջոռնըլ Թայմս» պարբերականի հաղորդմամբ, գրող-դրամատուրգ Ստեփան Ստեփանյանը վերջերս ավարտել է կինոնկարի մի սցենար, որը հիմնված է իր պատմական «Նրանք ընկան» վեպի վրա: Նա սցենարը նվիրել է կին-գործարար Աննա Թորոսյան-Սամուելյանին, ով ներշնչել է նրան գրելու իր վեպը, որ պատմում է Օսմանյան կայսրության վերջին օրերի ...
WikiLeaks կայքի հիմնադիր եւ խմբագրապետ Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելու համար Ռուսաստանին մեղադրելու նպատակը նորընտիր նախագահ Թրամփի վարչակազմի օրինականության վիճարկումն է: Այդ մասին Ասանժը ասել է FoxNews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մարտիկ» հաղորդաշարը փակել են: Այն հեռարձակվում էր Հանրային հեռուստաընկերությամբ, պատմում էր մեր բանակի մասին, մեր զինվորների մասին, նրանց առօրյայի մասին, եւ բանակի կազմավորման 25-ամյակի շեմին փակել են: Հաղորդման ղեկավար Սեյրան Շահսուվարյանը հեռախոսով զրուցել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Ռուբեն Ջաղինյանի հետ, վերջինս էլ պարոն Շահսուվարյանին հայտնել է, որ «Մարտիկը» եթեր ...
Հունվարի հենց 20-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտեց ԱՄՆ քաղաքներում խաղաղ ցուցարարների դեմ ամերիկյան ոստիկանության ոչ համաչափ գործողությունները: Եւ շեշտելով, որ խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ կամարտահայտության միջազգային սկզբունքներին, զգուշացրեց, որ ցուցարարների դեմ ոչ համաչափ գործողություններ ծավալած անձինք չեն հրավիրվի Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան կազմակերպված ...
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունն ի սկզբանե ոգեւորության առիթ էր տվել Ադրբեջանի իշխող վարչախմբին: Այնքան, որ մամուլին հանձնարարվել էր հրապարակայնացնել Ադրբեջանում Թրամփի գործարար հետաքրքրությունների, ադրբեջանցիների հետ նրա կապերի թեման: Իշխանական քարոզչությունը շրջանառել էր Թրմափի երկու ադրբեջանցի գործընկերոջ անունՙ Արաս Աղալարով եւ Անար Մամեդով: Աղալարովը Ռուսաստանի քաղաքացի է, հայտնի շոումեն ...
Նախքան պաշտոնից հեռանալը նախագահ Օբաման չկարողացավ խուսափել եւս մի սարսափելի նշանակում կատարելուց: Նա կարիերիստ դիվանագետ Ռիչարդ Հոգլանդին ընտրեց փոխարինելու ադրբեջանամետ Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ-Մինսկի խմբում, որպես համանախագահ:
Ազատությունը ճակատագրի ընծա չէ, եւ ոչ էլ անկախությունը` «Մետաքսի ճանապարհ»: Հայ ժողովուրդը Հայաստանի անկախ պետության կերտման ճանապարհն անցնում է զավակների կյանքի ու տառապանքի գնով: Իշխանությունների միակ շռայլությունը ժողովրդին տված խոստումն է, դատարկ խոստումը: Վերջապես պիտի՞ ընդունենք, որ անրջային ցանկություններով, սին խոստումներով Հայաստանը չի զարգանա:
Ստամբուլի «Արաս» հրատարակչատունը թուրքերեն լեզվով լույս է ընծայել պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրած երկու հատորներըՙ Վանի եւ Բիթլիս-Մուշի մասին, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը: Երկու հատորներն էլ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում 1997-ին հարգարժան պատմաբանի նախաձեռնած «Պատմական Հայաստանի քաղաքներն ու նահանգները» միջազգային գիտաժողովների նյութերի շարքից են: ...
Վալենտինա Վարդուհի Կարախանյանը երկու հետազոտողներից մեկն է, ով խորամուխ լինելով Վատիկանի գաղտնի արխիվների մեջՙ դուրս է բերել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր եւ հրատարակել դրանք «Մայր Աթոռը եւ Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջոււմը» (La Santa Sede e Lo Sterminio Degli Armeni Nell՛imperio Ottomano) խորագրով գրքում, որը վերջերս է ...
Դանիայի խորհրդարանը երեկ իր լիագումար նիստում քվեարկության դրեց «Հայոց ցեղասպանության մասին» վերնագրով բանաձեւը: Դանիայի խորհրդարանն այն ընդունեց ձայներիՙ 89 կողմ, 9 դեմ եւ 11 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Ամանորյա արձակուրդներից հետո կամաց-կամաց աշխուժացող հասարակական-քաղաքական եւ տնտեսական կյանքում հստակորեն գծագրվեց երկու սպասումների թեմա: Մեկը, եւ դա առաջինն է, հարցն է, թե ինչպե՞ս կընթանան գալիք խորհրդարանական ընտրությունները եւ ի՞նչ իշխանություն է ձեւավորվելու դրանց արդյունքում: Երկրորդ հարցը, եւ դա շաղկապված է առաջինի հետ, թե ինչպիսի՞ն կլինեն այս տարվա տնտեսական արդյունքները: Ավելի ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել The New York Times-ին, որտեղ պատմել է Սպիտակ տանն անցկացրած իր հինգ օրերի մասին: Յոթանասունամյա նախագահը խոստովանել է, որ Սպիտակ տանն իրեն ամենից շատ դուր է եկել ննջարանը, որտեղ ժամանակին քնել է նախագահներիցՙ Աբրահամ Լինքոլնը: Բացի ննջարանից Թրամփին դուր են եկել նաեւ կառավարման ...
Ուկրաինայի եւ Սիրիայի դեպքերը, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահական ընտրարշավի սկանդալները հանրության ուշադրությունից դուրս թողեցին Բալկաններում սեփական ազդեցության ուժեղացման համար Ռուսաստանի ձեռնարկած պայքարը: Վերջինս այնքան էլ աղմկալի չէ եւ պակաս կատաղի է, քան Կրեմլի մյուս վճռական քայլերը, բայց դա բնավ չի նսեմացնում տվյալ պայքարի կարեւորությունը 21-րդ դարում «Մեծ խաղի» վերսկսման համար:
Ամերիկացի վերլուծաբանների մի մասի հավանությանն արժանացած համաշխարհային ժանդարմի քաղաքականությունը վնաս է պատճառում հենց ԱՄՆ-ի շահերին, եւ այդ վտանգավոր ուղուց չհրաժարվելու դեպքում երկիրը մի օր ստիպված կլինի թանկ վճարել նման մոտեցման համար, գրում է Դենիել Լ. Դեւիսը ամերիկյան The National Interest թերթում:
Օրերս Հելիոպոլիսում (Եգիպտոս) 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՌԱԿ հնագույն անդամներիցՙ Կահիրեի պետական ռադիոկայանի հայկական ռադիոժամի բազմամյա խմբագիր-հաղորդավարուհի