Օրվա գլխավոր թեման, առաջիկա խորհրդարանական ընտրություններից ոչ պակաս հրատապ, Բելառուսի կողմից Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնման փաստն է Ադրբեջանին: Բնականաբար Հայաստանում եւ սփյուռքում բազմաթիվ են քննարկումները այդ ուղղությամբ, բողոքի ցույցերն ու արտահայտություններըՙ նույնպես: Հոռեգույն պարագայում Մինսկը կարող էր կեղծ անձնագիր կրելու պատճառաբանությամբ Լապշինին արտահանձնել Ռուսաստան կամ Իսրայել, ...
Ռուսական օդուժիՙ Հյուսիսային Սիրիայում իրականացրած ռմբակոծության հետեւանքով զոհվել է 3 թուրք զինվոր, վիրավորվելՙ 11- ը, ծանր է նրանցից մեկի վիճակը, փետրվարի 9- ին փոխանցում են գերմանական լրատվամիջոցները: Ռուսաստանի նախագահ Պուտինը զանգահարել, ցավակցել է իր պաշտոնակից Էրդողանինՙ Ալ Բաբ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած «ողբերգական միջադեպի» առիթով: Թուրքական կողմի հաղորդագրության համաձայնՙ ռուսական ...
Շատ հետաքրքրական միտք է հայտնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկին: Նա ասել է, թե խորհրդարանական ընտրությունների օրվա փոփոխության հարցը կքննարկվի փետրվարի 17-ից հետո, երբ ավարտվի քաղաքական ուժերի կողմից ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը եւ պարզ լինի, թե ո՞ր ուժերն են մտադիր մասնակցել ԱԺ ընտրություններին.«Երբ կուսակցություններն ...
«Ազգ»-ը մեր տունն էր կամ մեր մեծ ընտանիքը, ջերմ օջախ էրՙ լույս կար ի հակադրություն երեւանյան մութ օրերի, ու մեր լրագրությունն էլ լուսավոր էր, ընթերցողին հույսից չկտրող: Խմբագրության սենյակները ցրտերին ջեռուցվում էինՙ երկրի համատարած սառնամանիքի մեջ, ու մենքՙ լրագրության օրենքներին հավատարիմ, փորձում էինք մեր տաք մատներով գրածը ընթերցողի սիրտ հասցնելՙ ...
Վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռնարկած մարզային ակտիվ այցելությունների եւ տեղական խնդիրների ու զարգացման հեռանկարների վերաբերյալ կազմակերպվող քննարկումների շարքում, ինչպես եւ պետք էր սպասել, նկատելի տեղ է տրվել Շիրակին, Գյումրուն: Դա թերեւս կարելի է պայմանավորել ինչպես այստեղ չլուծված խնդիրների առանձնահատկություններով, այնպես էլ հանրապետության համար երկրի երկրորդ մեծ քաղաքի դերի կարեւորության ըմբռնմամբ:
2016-ին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմեց ընդամենը 0,5 տոկոս: Ամենայն հավանականությամբ, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը նույնպես շատ չի տարբերվի այս ցուցանիշից: Այսինքն, անցած տարին իսկապես դժվար տարի էր: Բացի տնտեսական մարտահրավերներից, այն հիշվեց նաեւ ապրիլյան պատերազմով եւ հուլիսին զինված խմբի կողմից հրահրված բախումներով: Սրանք էլ իրենց հերթին բացասաբար ազդեցին ...
Հայաստանն ու Նամիբիան իրարից շատ հեռու աշխարհներ են: Մեկը Կովկասում է գտնվում, մյուսըՙ հարավ-արեւմտյան Աֆրիկայում: Հարաբերությունները կամ պատմական առնչությունները մեկը մյուսի հետ հազվագյուտ են, բացի այն փաստից, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար Նամիբիան հանդիսանում է սաֆարիի եւ առյուծների որսորդությամբ զբաղվելու նախասիրած վայր: Շշուկներ կան նաեւ այն մասին, որ ...
Մոնրեալից Ջոշ դը Հաասը CTV լրատվամիջոցով հաղորդում է, որ հունվարի 19-ին վախճանվել է Կանադայում ապրող, Հայոց ցեղասպանությունից փրկված ամենատարեց (107 տարեկան) վերապրողըՙ Քնար Բոհջալյան-Եմենիջյանը , ով ընդամենը 6 տարեկան է եղել Եղեռնի ժամանակ եւ փրկվել է, որովհետեւ հոր թուրք ընկերներից մեկը զգուշացրել է, որ փախչեն եւ թաքնվեն ...
Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ մեջբերել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին: Վերջինս, ի դեպ, ըստ ՀՀ նախագահիՙ ԱՄՆ լավագույն նախագահներից մեկն էր: Թրամփն, օրինակ, ԱՄՆ լավագույն նախագահ է համարում Աբրահամ Լինքոլնին, շատերիս կարծիքով էլ ԱՄՆ լավագույն նախագահը Վուդրո Վիլսոնն է, մանավանդ երբ վերջինս իրավարար վճիռներ է կայացնելիս եղել: Բայց ...
Մի այսպիսի ճշմարտություն կա. որքան հարուստ է մարդը, այնքան շատ եւ շատերին է նա խաբել: Գուցե սա հարյուրտոկոսանոց ճշմարտություն չէ, ենթադրենք Նորվեգիայում, որտեղ միայն խելքը բավարար է հարստանալու համար, բայց Հայաստանում, բոլորս էլ հասկանում ենք, որ հարստանալու, այն էլ շատ հարստանալու համար միայն խելքը բավարար չէ: Այս համապատկերում ստացվում է, ...
Ի՞նչ են ասում այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս ՀՀԿ-ից: Բացի Արարատի նախկին մարզպետից, ով ըստ որոշ աղբյուրներիՙ ՀՀԿ-ից դուրս գալով հայտարարել էՙ «Որտեղ Հովիկ Արգամիչը, այնտեղ էլ ես», իսկ Հովիկ Արգամիչն, ինչպես գիտենք, ՀՀԿ-ում չէ այլեւս, մյուս բոլորն ասում են նույն բանը: Բնականաբար տարբեր ձեւակերպումներով, բայց նույն բանը: Ասում ...
Բելառուսի Գերագույն դատարանը կատարեց նախագահ Լուկաշենկոյի պատվերը, բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվեց Ադրբեջանին: Բաքվի քարոզչությունը դա համարում է «Մեծ հաղթանակ»: Իհարկեՙ Հայաստանի եւ հայերի դեմ: Եւ, ինչպես երեւում է մամուլի եւ սոցցանցերի արձագանքից, մենք իրոք խորապես ընկճված ենք: Բայց հարկ է ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի վրա. երբ Լապշինը նոր էր ...
Փետրվարի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բրյուսել այցելեց ԱՀ-ԵՄ գործընկերության նոր պայմանագրի պայմանների քննարկման նպատակով: Անցյալ տարվա նոյեմբերին Եվրոպայի խորհուրդը Եվրոհանձնաժողովին եւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատարին լիազորել էր Ադրբեջանի հետ բանակցել համապարփակ համաձայնագրի հարցի շուրջ: Այն պետք է փոխարինի 1996 թ. գործընկերության ու համագործակցության համաձայնագրին: ...
«ԱՄՆ-ի պատժամիջոցներին եւ սպառնալիքներին» ի պատասխան իրանցիների սկսած զորավարժությունների ընթացքում հունվարի 29-ին բալիստիկ հրթիռների արձակումը հարուցեց ԱՄՆ-ի կտրուկ հակազդեցությունը, որը պատժամիջոցներ սահմանեց 13 անձանց եւ 12 ընկերությունների դեմ: Ավելի ուշ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ Իրանը խախտում է ՄԱԿ-ի բանաձեւերը, ինչը կարող է ...
Էլիզաբեթ Ռեդդենը «Inside Higher Education» պարբերականում գրում է, որ Թուրքիան դադարեցրել է Ջորջթաուն համալսարանում գործող «Թուրքական Ուսումնասիրությունների Ինստիտուտի» (ԹՈՒԻ) ֆինանսավորումը, առիթ տալով որոշ մեկնաբանների նշելու, որ ինստիտուտը շատ էր անկախացել վերջերս:
Բիլ Քլինթոնի եւ երկու Բուշերի վարչակազմերում անվտանգության գծով նախկին խորհրդական Ռիչարդ Քլարկը , ով ներկայումս ահաբեկչության ոլորտի առավել հեղինակավոր փորձագետներից մեկն է, գերմանական «Բիլդ» թերթին տված հարցազրույցում խոսել է Դոնալդ Թրամփի նախագահության անհաջող մեկնարկի մասին: Հայտնի փորձագետի կարծիքովՙ ձախողումը կապված է մահմեդականների ԱՄՆ մտնելն արգելող նախագահական հրամանագրի ...
Ղազախստանը սկսել է իրագործել, ոչ ավել, ոչ պակաս տեխնոլոգիական հեղափոխություն, որի առանձին դրույթները ետխորհրդային տարածքում նախկինում չեն կենսագործվել: Համատարած ավտոմատացում, ռոբոտացում, արհեստական ինտելեկտի զարգացում եւ ստարտափերի միջազգային տեխնոպարկՙ այն, ինչ կենտրոնաասիական հանրապետության հարեւաններից մեծ մասի համար մինչեւ հիմա դեռ դրվագներ են ֆանտաստիկ ֆիլմերից, Ղազախստանի համար, ակնհայտորեն, այլեւս ոչ հեռու ապագա ...
Վաշինգտոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության թանգարան ունենալու գաղափարը կողմերի միջեւ անհամատեղելի վեճերի հետեւանքով իրականություն չդառնալուց տարիներ անց, այժմ ամերիկահայերի շրջանում ծրագրեր են մշակվում հայկական հիմնական մի թանգարան կառուցելու Հարավային Կալիֆոռնիայումՙ հայաշատ Գլենդեյլում:
Նորություն չէ, որ մեր որոշ հայրենակիցներ, նկատի ունենալով հայերի սփռվածությունը, սիրում են անլուրջ, կիսալուրջ կամ միանգամայն լրջորեն լեգենդներ ստեղծել այս կամ այն նշանավոր անձնավորության իբրեւ թե հայկական ծագման մասին: Վաղուց ի վեր ազգային պարապ վախտի խաղալիքներից մեկը դարձած այս հայացումները տեղեկատվական մերօրյա մատչելիության մեջ նոր թափ են ստացելՙ մուտք գործելով ...
Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովը, ինչպես գրել էինք մեր նախորդ համարում կարճ լրատվությամբ, օրերս հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, ասելով, որ «Բաքուն բանակցություններ է վարում միջազգային կազմակերպություններին հայկական օկուպացումից ազատագրված տարածքների վերականգնման գործում ներգրավելու նպատակով»: Նրա խոսքերովՙ «ՄԱԿ-ի բանաձեւերում չկան խնդրանքներ, դրանցով պահանջվում է ազատել օկուպացված տարածքները: Սակայն, մինչ մյուս հակամարտություններին ...
Վավերագական մի նոր ֆիլմՙ «Մեգգին հանուն երեխաների» վերնագրով, ստեղծված «Ավրորա» մարդասիրական ընկերության կողմից, պատմում է «Ավրորա» մրցանակի շարունակական ազդեցության մասին:
Ի՞նչ է անում զբոսաշրջիկն անծանոթ որեւէ քաղաքում: Նախ, տեղեկություն ստանալու համար, փնտրում է վստահելի, պարզ եւ մանրամասն ուղեցույցՙ քաղաքի տեսարժան վայրերի, ծառայությունների ենթակառուցվածքի եւ դեպի անհրաժեշտ վայրը տանող երթուղիների մասին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կանխավճարային հաշվեկշռիՙ «Լիցք» ծառայության եւ լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորումն իրականացվում է ընկերության սպասարկման կենտրոններում, ներառյալ այնտեղ տեղադրված Մոբիդրամի տերմինալների միջոցով, ինչպես նաեւ առցանցՙ ընկերության կայքէջի միջոցով (cabinet.mts.am): Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորման վերը նշված բոլոր դեպքերում միջնորդավճար չի գանձնվում:
Այնՙ ինչի մասին պատմվում է, վերաբերում է գենրեալ Մովսես Սիլիկյանի եղբոր որդիներինՙ Սաշայի եւ Վոլոդյայի գեներալի հանձնարարականին: Վարդենիսցի 91-ամյա Սուրեն Սարգսյանը նախնիները Արեւմտյան Հայաստանի Դիադինից են հանգրվանել (1830 թ.): Նրա պապերը ավանդաբար դարբիններ են եղել, իսկ այդ նշանակում էր, որ տիրապետում էին նաեւ զինագոծությանը: Այդ էլ պատճառն էր, որ Մ. ...
Այսուհետեւ «Ազգ»ը իր բոլոր ընթերցողներին տրամադրում է ազատ ամբիոնՙ բացառապես կարճ եւ համազգային մտահոգությամբ գրված եւ հեղինակի իսկական անունը կրող եւ ստորագրությամբ վավերացված նյութերՙ «Ձայն բազմաց» խորագրի ներքո: