Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին խոսելը խիստ մոդայիկ է դարձել մեր օրերում: Շատերի համար, հատկապես նախընտրական այս շրջանում, ազգային-քաղաքական միասնության այդ հրաշալի բանաձեւը վերածվել է մի եռոտանու, որի վրա նստելը ե՛ւ հարմար է, ե՛ւ ապահով, իսկ ոմանց համարՙ շահավետ: Նույնիսկ պետական որոշ կառույցներ, որոնք կոչված են պրոֆեսիոնալ կերպով կենսագործելու ազգային միասնության այդ ...
Փետրվարի 16- ի հետմիջօրեին Մյունխենում, ուր 17- 19- ին ընթանում է անվտանգության ամենամյա գագաթնաժողովը, հանդիպում է կայացել ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի եւ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի միջեւ։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության,նախարարը զրուցակիցների ուշադրությանն է ներկայացրել այն ...
Ավելի ապագաղափարական ընտրություն, քան սպասվողն է, մեր կարծիքով մինչեւ այժմ չի եղել: Սա այն պարագայում, երբ անցել ենք իբր 100 տոկոս համամասնական կարգի, որով պիտի հենց գաղափարների մրցակցության հարց լուծվեր: Քանի որ գաղափարների շուկա-խորհրդարանի դերն է մեծացված օրենսդրորեն, որն իր ուսերին պետք է վերցնի վարչապետի առաջադրման ու հաստատման, Հայաստանի նախագահի ...
Մինչ իշխանական ճամբարում ընտրական գործընթացները միլիմետր առ միլիմետր հաշվարկում էին, գողոն էլեկտորատը բաշխում ու վերաբաշխում, բաժանում ու բազմապատկում, մենքՙ ոչ մի ճամբարի չպատկանող լրագրողներս հավատում էինք, որ արդար ընտրությունները նաեւ մեր աշխատանքի արդյունքն են լինելու: Ամեն քվեն կարեւոր է, «Ազգ»-ը այդ քվեն խոշորացնող, այդ քվեն ամբոխահաճո ելույթների թմբուկ-շեփորից «ականազերծող» տարածք ...
Չեմ հիշում, որ անցած քսան տարիների ընթացքում որեւէ հայաստանաբնակ նկարիչ իր անհատական ցուցահանդեսով ներկայանար Պրահայում: Չեխաբնակ հայ նկարիչները հաճախ են ունեցել նման ցուցահանդեսներ: Բայց երիտասարդ շնորհալի նկարիչ Նարեկ Վանն առաջինն է, ում ցուցահանդեսը բացվեց փետրվարի 15-ին Պրահայի կենտրոնում գտնվող «Յակուբսկա» պատկերասրահումՙ քաղաքական հայտնի դեմքերի, դիվանագետների ու արվեստի գործիչների ներկայությամբ: Ցուցահանդեսի ...
Որեւէ երկրի անփոխարինելի գանձը կը նկատուի երիտասարդութիւնը: Անոնք համալսարանական ուսանողնե՞ր են, թէ՞ ազատ ասպարէզի մարդիկ, բանակի մէջ զինուորնե՞ր են, թէ՞ պաշտօնեաներ... երկրի մարդո՛յժն են անկասկած, եւ ամէն երկիր իր երիտասարդութեան վրայ է որ գրաւ կը դնէ, որպէս ապագայի ղեկավարներն ու երկրի տէրերը:
Երեկ ժամը 18:00-ին լրացավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունների եւ դաշինքների հայտացուցակների ընդունելության ժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեցին մասնակից կուսակցությունների համամասնական եւ ռեյտինգային ցուցակները: Ընդհանուր առմամբ առաջիկա ընտրություններին մասնակցելու է 4 դաշինքՙ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Ելք դաշինքը, Ծառուկյան դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը եւ 5 կուսակցությունՙ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն, Ազատ դեմոկրատները եւ ...
Կան ցուցանիշներ, որոնք օբյեկտիվորեն արտացոլում են երկրի տնտեսական վիճակը: Դրանցից մեկը երկրի արտաքին առեւտրաշրջանառությունն է: Եթե այն ավելանում է, ապա տնտեսությունը որոշակի զարգացման տեմպեր ունի, եթե նվազում է, ապա տնտեսության մեջ նվազման միտումներ կան: Օրինակՙ ճգնաժամային 2009-ին Հայաստանում գրանցվեց 14,1 տոկոս տնտեսական անկում, իսկ արտաքին առեւտրումՙ 26,5 տոկոս նվազում:
Քաղաքական բնապատկերը զարմանալիորեն արագ է փոխվում Հայաստանում: Քանի մոտենում է ընտրությունների վերջնաժամկետը, ծավալվող գործողություններն ավելի ինտենսիվ են դառնում: Գլխավոր պատճառներից մեկն այն նոր ձեւն է, որ կառավարությունն ստանալու է, երբ համակարգը նախագահականից խորհրդարանականի փոխվի: Քաղաքացիները ոչ տեղեկացված են, ոչ էլ բավականաչափ կրթված, որ հասկանան, թե ինչու կառավարման նոր ձեւը, ի ...
Թեեւ Սթիվ Ջոբսին շատերն են ճանաչում, անգամ աֆրիկյան Չադում, բայց ես վստահ եմ, որ նրան Հայաստանում օլիգարխներից շատերը չեն ճանաչում: Ոչ թե որովհետեւ Ջոբսն առավել հայտնի է Աֆրիկայում, այլ քանի որ հայ օլիգարխները բոլորովին այլ հետաքրքրություններ ունեն: Օրինակ` հավաքվում են եւ գնում Դուբայ, կամ դաշինքի մեջ են մտնում, կամ դուրս ...
Հարավային Ասիայումՙ Չինաստանի եւ Հնդկաստանի արանքում գտնվող Բութանի Թագավորությունն, անշուշտ, շատ բաներով է տարբերվում Հայաստանից: Եթե, օրինակ, Հայաստանի հիմնադիր որպես ընդունված է կոչել Հայկ նահապետին, ապա Բութանի թագավորությունը հիմնադրել է բուդդայական քահանա (լամա) Նգավանգ Նամգյալը, եւ ի տարբերություն նույն Հայկ նահապետիՙ ոչ թե անհիշելի ժամանակներում, այլ 16-րդ դարի 2-րդ կեսերին: ...
Փետրվարի 13-ը պատմական օր էր Հայաստանի Հանրապետության համար: Ոչ թե որովհետեւ Ադրբեջանը ճանաչել է Արցախի անկախությունը կամ Թուրքիանՙ Հայոց ցեղասպանությունը, ոչ թե քանի որ Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, կամ Մեծ ութնյակի անդամ երկիր: Այդ օրը պատմական է ոչ էլ այն առումով, որ Հենրիխ Մխիթարյանը դարձել է աշխարհի ...
Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում վարչապետ Կարեն Կարապետյանի չընդգրկվելը (ոչ թե հնգյակում, կամ տասնյակում, այլ առհասարակ) հիմնավորվեց այն հանգամանքով, որ պարոն վարչապետը վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես չի բնակվել, հետեւաբար չի կարող լինել պատգամավորի թեկնածու, քանի որ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ պատգամավորի թեկնածու գրանցվելու համար անձը պետք է վերջին չորս ...
Կար ժամանակ, երբ սփիւռքահայ արդի գեղանկարչութեան կեդրոնը Եգիպտոսէն ու Փարիզէն փոխադրուած էր Պէյրութ: Մեծ անուններ տողանցեցին հոնկէ. Փոլ Կիրակոսեան, Ասատուր, Կիւվ, Կիւվտէր, Նորիկեան, Տատրեան, Խտըշեան, Թիւթիւնճեան, Զօհրապ եւ տասնեակ մը ուրիշ տաղանդաւոր նկարիչներ: Անոնք իրենց դերը եւ դրոշմը ունեցան ոչ միայն սփիւռքահայ գեղանկարչութեան զարգացման մէջ, այլեւ ընդհանրապէս լիբանանեան ու արաբական ...
Առաջիկա ընտրություններին մասնակցելու է նաեւ Հայաստանի Կոմկուսը: Երեկ կոմունիստները ԿԸՀ են ներկայացրել իրենց 173 հոգանոց համամասնական ցուցակը: Կոմկուսի ներկայացուցիչ Գեղամ Գալստյանը նշել է, որ իրենք ընտրություններին մասնակցելու են պարտադիր հաղթելու նպատակով, քանի որ ցանկանում են խորհրդարանում խմբակցություն ձեւավորել եւ երկիրը դուրս բերել թանձր մառախուղից: «Այդ մենք էինք, որ աղքատ երկիրը ...
Կա նման անձնավորությունՙ Օլեգ Կուզնեցով: Հարկ եղած դեպքում հանդես է գալիս որպես պատմաբան, երբեմն էլ ստանձնում քաղաքագետի, անգամՙ դատավորի դեր: Նայած թե Բաքվից ինչ պատվեր է ստանում: Այդ Կուզնեցովն, ահա, բլոգեր Լապշինի թեմայով մի ընդարձակ դատարկախոսություն է հեղինակել (http:/www.vesti.az/news/322777), որն ավարտվում է այսպես. «Հայաստանի քաղաքական վարչակազմը, որ ստեղծել են Ադրբեջանի ...
Միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագիտացած ամերիկյան Foreign Affairs հանդեսը օրերս փորձեց պարզել, թե «մոտալուտ ռուս-ամերիկյան գագաթաժողովում» Մերձավոր Արեւելքի խնդիրներին վերաբերող ինչպիսի ծրագրերով հանդես կգան նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը: Սպիտակ տունը նոր-նոր է ձեւավորում այդ տարածաշրջանով զբաղվող մասնագետների թիմը: Թրամփը Պենտագոնին եւ մի շարք այլ գերատեսչությունների հանձնարարել է 30 օրվա ...
Միլիոնավոր ներդրումների տեսլականն անկարող է ուղղել մեր կրթական համակարգի ծուռ ողնաշարը: Կրթադաստիարակչական հստակ հայեցակարգ մշակելու փոխարեն նախարար Լեւոն Մկրտչյանն էլ իր հերթին է համակարգի կիսախարխուլ պատերը տաշում. տնօրենների նշանակման ձեւաչափ մշակումՙ կոռուպցիոն ռիսկերի մեծ հեռանկար բացելով, ավարտական դասարանների առարկայական «բեռնաթափում» ծրագրումՙ կրկնուսույցի անհրաժեշտությունը մնում է անխուսափելի, խրթին ու անմատչելի քանի՞ ...
Անցյալ տարեվերջին «Բյոհլաու» հրատարակչությունը (Քյոլն-Վայմար-Վիեննա) հրատարակել է «Հայերը հետսոցիալիստական Եվրոպայում» հոդվածների ժողովածուն (անգլերեն): Այն խմբագրել են մարդաբան Կոնրադ Շիկիերսկին (Լեհաստան) եւ Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, սլավոնագետ, հրապարակախոս Շտեֆան Թրեբսթը (Գերմանիա): Կոնրադ Շիկիերսկին եղել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հայցվոր, զբաղվում է մերօրյա հայ Սփյուռքի, Հայաստանի կրոնական իրավիճակի ուսումնասիրությամբՙ ...
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի Ազգային գրադարանը հրատարակել են «Հայաստանի գրադարանները (վիճակագրական վերլուծություն) 2015» գրքույկը: Այստեղ ի մի են բերված հանրապետության գրադարանային համակարգի (թե՛ հանրային, թե՛ բուհական) 2015 թվականի աշխատանքային վիճակագրական տվյալները: Մանրամասնորեն ներկայացված են պետական համակարգի 17 բուհական գրադարաններ, որոնց թվում նաեւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ...
Բաքվի haqqin.az կայքը, արաբական Alweeam հրատարակությանը «Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպության» (ANRO) մամլո քարտուղար Բաբեկ Չելեբիանլիի արած հայտարարությունը վկայակոչելով, հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված դիմում: 2006 թ. ստեղծված ANRO-ն իբրեւ նպատակ հռչակել է պայքարը հանուն Իրանի ադրբեջանցիների ինքնորոշման իրավունքի: Իրանում այդ կառույցի հայտնվելը պատահական չէ, ...
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա փոխնախագահ Մայք Փենսին եւ Սպիտակ տան այլ պաշտոնյաների ապատեղեկացրել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ իր բանակցությունների մասին: Մեկ ամսից էլ պակաս պաշտոնավարած Ֆլինը ասել է, որ ինքը «թերի տեղեկություններ» է տվել ...
«Հայագիտակը» 25 տարեկան է. հրատարակչությունը քառորդ դարում լույս է ընծայել շուրջ 200 անուն հայագիտական կոթողային աշխատություններ, հայ դասական եւ ժամանակակից հեղինակների երկերի ժողովածուներ, տեղեկատուներ, պատկերագրքեր, հուշանվերային կաշեկազմ եւ քարեկազմ գրքեր:
Տարիներ առաջ, Բուժաշխատողի օրվա առիթով հրապարակում պատրաստելու համար, ինձ պատեհ առիթ էր ընձեռվել հանդիպելու Ռուսաստանի մայրաքաղաքում ապրող եւ աշխատող մի շարք հայ բժիշկների եւ նրանց ներկայացնելու «Ազգի»-ի ընթերցողներին: Մեծ էր եղել ուրախությունս, երբ ինձՙ Մոսկվայում ապրող եւ աշխատող հայազգի լրագրողիս, Ռուսաստանի առողջապահության նախարարությունից վաստակաշատ եւ ՌԴ-ում մեծ ճանաչում ունեցող հայ ...
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը Հայաստանում նախաձեռնել է մի շարք երիտասարդական, պատանեկան ակումբների ստեղծում, որոնցից մեկը ՀՀ սահմանամերձ քաղաք Վարդենիսում, ՌԱԿ «Վարդենիս» ակումբին կից «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբն է: «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբը ձեւավորվել է Վարդենիսի թիվ 1 մարզադպրոցի սաների ներգրավմամբ, որի տնօրենն է հանդիսանում ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ, «Վարդենիս» ...
2017 թ. փետրվաի 24-ին, ուրբաթ օրը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի համաժողովների դահլիճում տեղի կունենա կլոր սեղան «Եվրասիականության ակունքները եւ եվրասիական ինտեգրման կոնցեպտուալ հիմքերը» խորագրով: Միջոցառման կազմակերպչներն են «Ինտեգրում եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբը, Սոցիալական ծրագրերի աջակցության ռուսաստանյան ազգային հիմնադրամը եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը: