RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 5395, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՆԲՈՆԵՐԿԱՆ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԸ ԿԱՆ

Երեկ ժամը 18:00-ին լրացավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունների եւ դաշինքների հայտացուցակների ընդունելության ժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեցին մասնակից կուսակցությունների համամասնական եւ ռեյտինգային ցուցակները: Ընդհանուր առմամբ առաջիկա ընտրություններին մասնակցելու է 4 դաշինքՙ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Ելք դաշինքը, Ծառուկյան դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը եւ 5 կուսակցությունՙ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն, Ազատ դեմոկրատները եւ Կոմկուսը:

Եւ միայն ՀՀԿ-ն իր ցուցակների հետ ԿԸՀ էր բերել բոմբոներկա: Չնայած ազատ դեմոկրատներն էլ ԿԸՀ էին ներկայացել ծաղիկներով: Ի դեպ, երբ լրագրողները ՀՀԿ-ի ներկայացուցիչներից հետաքրքրվել են, թե արդյոք բոմբոներկան չի՞ ընկալվի որպես ընտրակաշառք, հանրապետականներից մեկը պատասխանել է, որ այդ բոմբոներկան իրենք ԿԸՀ-ին չեն բերել, այլ ինքը բերել է իր ընկերուհու համար:

Հարկ է նկատել, որ չնայած ԿԸՀ-ում գոմեշի մսից խորովածի ակնկալիքներ ունեինՙ նախկին պաշտպանության նախարար Օհանյանի գլխավորած դաշինքից, բայց այս դաշինքը բերել էր միայն իր ցուցակները: Ի դեպ, ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, երկրորդ տեղում էՙ Արմեն Մարտիրոսյանը, երրորդումՙ Վարդան Օսկանյանը, իսկ Րաֆֆի՞ն, Րաֆֆին 11-րդ տեղում է: Հավանաբար պարոն Օհանյանը պետք է զորքն առաջ տանի, իսկ պարոն Րաֆֆին պետք է հրի զորքն առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ