RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3763, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ, ԱԼԻ ԲԱԲԱՆ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ 40 ԳՈՂԵՐԸ

Պատրաստեցՙ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Առաջիկա ընտրություններին մասնակցելու է նաեւ Հայաստանի Կոմկուսը: Երեկ կոմունիստները ԿԸՀ են ներկայացրել իրենց 173 հոգանոց համամասնական ցուցակը: Կոմկուսի ներկայացուցիչ Գեղամ Գալստյանը նշել է, որ իրենք ընտրություններին մասնակցելու են պարտադիր հաղթելու նպատակով, քանի որ ցանկանում են խորհրդարանում խմբակցություն ձեւավորել եւ երկիրը դուրս բերել թանձր մառախուղից: «Այդ մենք էինք, որ աղքատ երկիրը դարձրեցինք հարուստ, շենացող երկիր, այդ հարուստ երկիրը հանձնեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա տղաներին, որոնք հետագայում դարձան Ալի Բաբան ու քառասուն ավազակները»,- ասել է Գալստյանը:

Վարդան Ղուկասյանը չգիտի, թե արդյոք ինքը ընդդիմադի՞ր է

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը Ծառուկյանի դաշինքում է, հայտարարել է, որ եթե ԲՀԿ-ն որոշի, որ իրենք ընդդիմություն են, ուրեմն ինքն էլ ընդդիմադիր կլինի, իսկ եթե որոշի, որ ընդդիմություն չեն, ուրեմն ինքն էլ ընդդիմություն չի լինի: Պարոն Ղուկասյանը նաեւ ասել է, որ ԲՀԿ-ում դեռեւս նման քննարկում չի եղել, որպեսզի որոշեն հիմա ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ:

Միեւնույն ժամանակ նույն դաշինքի մաս կազմող ՀՀՇ ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը միանշանակ ընդդիմադիր քաղաքական գործիչ է: Տպավորություն է առաջանում, որ ԲՀԿ-ն լավ էլ քննարկել է իր ընդդիմադիր կամ ոչ լինելու հարցը, պարզապես այդ քննարկմանը հրավիրել է պարոն Զուրաբյանին, իսկ այ պարոն Ղուկասյանին չեն հրավիրել, հավանաբար կարծելով, որ մարդը Գյումրիից այս եղանակին դժվարություններ կունենա գալու:

Արթուր Պետրոսյանը գիտի, որ Հայաստանում նավթ կա եւ գիտիՙ որտեղ

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանում կան նավթի պաշարներ, եւ եթե գալիք խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն իրենց ընտրի, ապա իրենք չեն բռնաբարի երկրիՙ շատ հարուստ ընդերքը, կարժանացնեն այն պետականՙ հավուր պատշաճի ուշադրության եւ Հայաստանը կունենա սեփական նավթը:

Ճշտող հարցին, թե կոնկրետ որտե՞ղ է գտնվում հայկական նավթը, պարոն Բաղդասարյանը պատասխանել էՙ Արմավիրում, օրինակ:

Այսինքն հենց Երեւանի քթի տակ. ոնց էլ հոտը չենք առել այսքան ժամանակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ