«ԻՍԿԱՆԴԵՐ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ» Ան. Հ., Գերմանիա Ջեյմսթաուն հիմնադրամի սատարմամբ ԱՄՆ կոնգրեսի շենքում կայացել է «Իսկանդեր հրթիռները եվրոպական անվտանգության սպառնալիք» վերնագրյալ քննարկումը: Ինչպես մարտի 23- ին տարածել է «Ազերթաջի» գերմաներեն տարբերակը, օրվա բանախոսը` ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Ստեֆեն Բլանկն ուշադրություն է սեւեռել այն հանգամանքին, որ Իսկանդերը լուրջ սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանին ու Վրաստանին, այլեւ ողջ տարածաշրջանին: Հայ պաշտոնատարներիՙ այս հռթիռատեսակի առկայությամբ բազմիցս հնչեցրած հայտարարությունները Բլանկը գնահատել է որպես Ադրբեջանին սպառնալու հռետորական փորձ, նշել, թե Հայաստանի արդի «զավթիչ» քաղաքականությունը լուրջ վտանգ է թե՛ իր անկախությանը, թե՛ տարածաշրջանի բոլոր երկրներին: Ուրեմն 2016- ի սեպտեմբերի 21- ին շքերթում հնչած Ձենով Օհանի ծոռնուհուՙ «Իսկանդեեեեր» երկար շեշտը յոթ գոմշի կաշին կտրել, առայժմ օվկիանոս է անցել ...քանի տիեզերական որեւէ կայանից չեն հանդիմանել, ընտրենքՙ «սպառնա՞նք», թե՞ պաշտպանվենք: |