ՎԱԽ, ՄԱՄԱ ՋԱՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ըստ սոցիոլոգիական վերջին հարցումներից մեկի, ՀՀԿ-ն Հանրապետությունով մեկ ունի շուրջ 22 տոկոս վարկանիշ, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը, որը, հիշեցնենք, ՀՀԿ-ի ցուցակում չկա, բայց ՀՀԿ-իՙ վարչապետի թեկնածուն է, անհատապես ունի 80 տոկոս վարկանիշ: Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը Արագածոտնի մարզում նախընտրական կամ աշխատանքային հանդիպումներից մեկի ժամանակ, երբ տեսել է, որ հավաքված գյուղացիները չեն լսում իր հորդորներն ու իրենց խնդիրներըՙ որպես ծրագիր չեն ներկայացնում կառավարությանը, որ վերջինս համալիր լուծում տա, այլ անհատական խնդրանք-պահանջներով են դիմում, ասել է. «Վախ մամա ջան, արա դուք ինչ տիպ եք»: Չի բացառվում, որ տեսնելով հիշյալ սոցիոլոգիական հարցումների արդյունքներըՙ ՀՀԿ-ի ներսում շատերը բացականչել են. «Վախ, մամա ջան»... |