RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3177, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԸ» ՀԻՆԳ ԻՆՔՆԱՄՈՌԱՑ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

Հ. Ծ.

Հոլիվուդյան «Պարամաունտ» կինոստուդիայի դահլիճում մարտի 5-ին, ժամը 16:00-ին անգլերեն եւ 19:00-ին հայերեն լեզուներով առաջին անգամ ցուցադրվել է «Փրկության քարտեզը» (Map of Salvation) ֆիլմը, համատեղ նախաձեռնությամբ Հարավային Կալիֆոռնիայի 10 քաղաքացիական կազմակերպությունների, որոնք ծրագրել են հետագայում ֆիլմը ներկայացնել նաեւ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, ինչպես նաեւ Լիբանանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Թուրքիայի, Հունաստանի, Սիրիայի եւ Հայաստանի դիվանագիտական եւ հանրային շրջանակներում:

Ֆիլմը պատմում է հինգ օտարազգի, անձնուրաց կանանց (Քարեն Եփփե, Աննա Հեդուկ (Հեդվիգ) Բյուլ, Բոդիլ Քեթրին Բյոռն, Մարիա Յակոբսեն եւ Ալմա Յոհանսոն) ոգեշնչող ու կյանք պարգեւող հերոսական ուղու մասին: Նրանք իրենց ծննդավայրերի (Դանիա, Էստոնիա, Նորվեգիա եւ Շվեդիա) հանգիստ կյանքը թողած նվիրվեցին Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ որբերի փրկության շնորհակալ աշխատանքին: Աշխարհի տարբեր երկրներում այժմ ապրող այդ որբերի հետնորդները իրենց կյանքը պարտական են այդ հինգ (եւ նրանց նման ուրիշների) կանանց մարդասիրական գործունեությանը: Ֆիլմը, որի հասույթի մի մասը տրամադրվելու է սիրիահայերի օգնությանը, մյուսըՙ Արցախին ի նպաստ ծրագրերի իրականացմանը, հարգանքի յուրահատուկ տուրք է մատուցված այդ վեհանձն կանանց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ