RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 7060, Տպվել է` 539, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ-2017» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ ապրիլի 20-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ կազմակերպեց «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովին հրավիրված էին մասնակցելու պաշտպանական եւ կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովին բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթներով հանդես եկան նաեւ Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Համաժողովի աշխատանքները բացման նիստից հետո շարունակվեցին երկու առանձին թեմաներով: Առաջինՙ «Ազգ-բանակ, անվտանգության բանաձեւ», որտեղ զեկուցումներով հանդես եկան ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը, իսկ երկրորդՙ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով ելույթ ունեցան Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ՀՀ նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Այս թեմաների ներկայացումներն ավարտվեցին հարց ու պատասխան քննարկումների միջոցով:

Համաժողովի ընթացքում հանրապետության նախագահը պաշտպանության, կրթության եւ գիտության, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցրերի նախարարների, Երեւանի քաղաքապետի, ԱԺ արտաքին հարաբերությունների եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների ուղեկցությամբ այցելել է համաժողովի շրջանակներում համալիրում ապրիլի 21-ից բացվող ցուցահանդեսի տաղավարներ, զինվորական դաշտային խոհանոց, դիտել առանձին հարթակներում եւ տաղավարներում ներկայացված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նմուշները, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակները, ծանոթացել կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատությունների ներկայացրած կրթական ծրագրերին, արձանագրած հաջողություններին:

Համաժողովի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից այսօր ներկայացվեցին «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» երկու ծրագրերը, որոնք դեռ քննարկվելու են, իսկ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի առաջարկըՙ ռազմագիտության դասավանդման վերաբերյալ էր, որը եւս քննարկման ընթացքում է:

Համաժողովն ավարտվեց ամփոփումով,որտեղ ելույթներով հանդես եկան պաշտպանության եւ կրթության նախարարները, հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի, հայրենասեր եւ ռազմական գիտելիքներով զարգացնելու մեր ներկայիս սերնդին:

Նշենք նաեւ, որ մարզահամերգային համալիրի տարածքում ապրիլի 21-23-ը կազմակերպվելու է ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ ներկայացնելու են իրենց ուսումնական պայմանները, արձանագրած հաջողություններն ու կրթական ծրագրերը: Առանձին հարթակներում եւ տաղավարներում ներկայացված են լինելու սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նմուշներ, Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ: Համաժողովի շրջանակում նախատեսված էր հագեցած մրցութային ծրագիր, որի ժամանակ սահմանված էին հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կազմակերպվեցին նաեւ հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ