ՄԱՅԻՍԻ 8-Ի ՓՈԽԱՐԵՆ ԿԱՇԽԱՏԵՆՔ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ Ա. Մ. 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը կառավարության երեկվա որոշմամբ կտեղափոխվի մայիսի 20-ը` շաբաթ օրը: Ըստ հիմնավորման, որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից եւ կապված է հաղթանակի եւ խաղաղության տոնիՙ մայիսի 9-ի հետ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ սկզբնական նախագծում նախատեսված էր աշխատանքային օր սահմանել մայիսի 13-ը, բայց հաշվի առնելով մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները եւ դպրոցներում տեղակայված տեղամասերը, որոշվել է աշխատանքային օր սահմանել մայիսի 20-ը: |