ԵՐԿՈՒ ՆՈՐ ԳԻՐՔ ՌԱԿ Կենտրոնական վարչությունը օրերս հրատարակեց միանգամից երկու գիրքՙ ա) Պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի ՙ նախորդ տարի կրկին ՌԱԿ հովանավորությամբ լույս ընծայվածՙ «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը. Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» խիստ այժմեական գրքույկի թուրքերեն տարբերակըՙ թուրքագետ Պետրոս Չավիկյանի թարգմանությամբ: բ) «Արմենական կուսակցություն- 130» , որտեղ ամփոփված են 2015 թ.ին ՀՀ Ազգային ակադեմիայում Արմենական կուսակցության 130-ամյակի առթիվ ՌԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովի նյութերըՙ Սուրեն Սարգսյանի խմբագրությամբ: Նյութերի ժողովածուում տեղ են գտել Երվանդ Ազատյանի, Լեւոն Շիրինյանի, Սուրեն Սարգսյանի, Աշոտ Ներսիսյանի, Ռուբեն Սահակյանի, Համլետ Գեւորգյանի, Քնարիկ Ավագյանի եւ Արմեն Կարապետյանի զեկուցումները: Զույգ հատորները լույս են տեսել «Տիգրան Մեծ» տպագրատնից: Գրքերից անվճար օրինակներ կարելի է ձեռք բերել ՌԱԿ Կենտրոնական գրասենյակից, Երեւան, Հանրապետության 47 հասցեից: |