Վաղուց չէի եղել Խանջյան, Սայաթ-Նովա, Ալեք Մանուկյան փողոցների այն հատվածում, որտեղ գտնվում է Թեքեյան կենտրոնը, այսինքնՙ երբեմնի Օղակաձեւ զբոսայգու կանաչ մնացած վերջին տարածքում, որն արդեն կանաչ չէ. ինչ-որ մի Խեչո եկել-նստել է այնտեղ եւ իր «մոտ» է հրավիրում շաուրմա սիրողներին, իսկ նրան կիպ կպած տարածքը, հենց մայթեզրին, արդեն գոտեւորվել է ...
Մայիսի 4- ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստինե Մութթոնեն (Ավստրիա), ինչպես նաեւ այդ կառույցի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) ափսոսանք են հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ համաձայնության անհնարինության առիթով: Հարավային Կովկասում գործող միակ գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին: Վիգենինն ...
Կարծում էիք` ռեյթինգային կարգի պատճառած ողջ ամոթն ընտրություններով ավարտվե՞ց: Ինչ եղավ` անցա՞վ, ու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները «լավագույն ընտրություններ» անվանելով` ամեն ինչ մոռացվե՞ց: Այդպես համարողները հազիվ թե ըմբռնեին, որ ընտրական ինստիտուտի այս կարգի գռեհկացումը չէր կարող նմանատիպ այլ փոխակերպումներ չունենալ հետագայում էլ, եւ դեռ ունենալու է: Ռեյթինգային կարգի կիրառմամբ համամասնական ...
Գերմանական լրատվամիջոցներն ըմբռնելի զգայուն էին լուսաբանում մայիսի 3- ին Սոչիում Պուտին- Էրդողան հանդիպումը, մանավանդ որ այն հաջորդել էր Ռուսաստանի նախագահիՙ նախորդ օրը Մերկելի հետ 3, 5 ժամ տեւած առանձնազրույցին, որ մեր գերմանացի գործընկերների համոզմամբՙ լուրջ առաջընթաց չէր գրանցել: Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպման ջերմության վերաբերյալ այլեւս չեզոք արհեստավարժությամբ չի խոսվումՙ ...
Ճակատագրի բերումով, թե պատմական անքննելի օրինաչափությամբ ստացվել է այնպես, որ շատ բաներ մեզ մայիսին է հաջողվում, հատկապեսՙ հաղթանակներ կռել ու, հատկապեսՙ ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներ: Կարճ ասած, Մայիսը մեր հաղթանակների ամիսն է: Թե պատմական ո՛ր անկյունադարձում, հատկապես ո՛ր թվականի մայիսը եղավ այդ հաղթանակների սկիզբը, դժվար է ասել: Սովորաբար երբ խոսվում ...
Դժուարաւ կը բարձրանամ Ծիծեռնակաբերդի բարձունքը. ոտքերս կը ցաւին ու պէտք կը զգամ ճամբու կողքի նստարանին հանգստանալու: Կը դիտեմ դիմացէս անցնող մարդկային «ամազոնը», որ յամրընթաց կը մագլցի մեխակներու եւ կակաչներու գունագեղ, քալող ծաղկաստանի մը մէջ: Ուշադրութիւնս կը գրաւեն ծնողներու ձեռքէն բռնած, կամ սայլակներու մէջի երախաները: Աչքերս կը գոցեմ ու կը փորձեմ ...
Հայաստանում ադրբեջանական խնձորների ապօրինի ներմուծման եւ վաճառքի մասին շատ խոսվեց, բայց հիմնական հարցադրումները չարվեցին: Մասնավորապես, ինչպե՞ս եղավ, որ հայ մարդիկ, ՀՀ քաղաքացիներ, առանց որեւէ խղճի խայթի եւ ազգային գիտակցության թշնամի երկրի արտադրանքը ներմուծեցին Հայաստան, իսկ մյուսներն էլՙ կաշառք ստացան եւ թույլ տվեցին դա անել: Այդքան շուտ մոռացա՞ն ապրիլյան պատերազմը, 90-ականների ...
Երկրի զարգացածության մակարդակը որոշվում է նրա արդյունաբերության զարգացման աստիճանով: Պատահական չէ «զարգացած արդյունաբերական երկիր» արտահայտությունը եւ այն, որ այդպիսիք համարվում են զարգացած արդյունաբերություն ունեցող պետությունները: Զարգացած է Հայաստանում արդյունաբերությունը, թե՞ ոչ, կարելի է եզրակացնել համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) նրա մասնաբաժնից: Այսպեսՙ 2016-ին Հայաստանի Հանրապետության 5 տրլն դրամ կազմող համախառն ներքին ...
Նավթի համաշխարհային գներն (Brent տեսակի) երեկ շարունակել են նվազել եւ Երեւանի ժամանակով ժամը 17.00-ին ցած իջել հոգեբանականՙ 50 դոլար 1 բարելի դիմաց գնից: Դրանից մեկ ժամ անց, լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի գինը, տատանումներով հասել էր 49,47 դոլարի, այն դեպքում, երբ բորսայի բացման պահին գինը 50,09 դոլար է ...
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրյակին, մեր չսպիացած վերքին առնչվող մի շարք իրադարձություններ հաջորդեցին միմյանց. ակնկալիքը, թե ի՞նչ բառ է արտասանելու նախագահ Թրամփը, Ռոբերտ Ֆիսքի հոդվածը, որ վերստին հիշեցնում էր մարդկանց, որ 1919-ին թուրքերը ճանաչել էին (ցեղասպանության) փաստերը, Թաներ Աքչամի նոր բացահայտումը Օսմանյան բյուրոկրատիզմի կոդային համակարգի մասին, Սամանթա Փաուերի ուշացած ներողությունը, ...
Հաջորդելով Արթուր Սանթոս Սիլվային, որն այդ պաշտոնը վարել էր 2012-17 թվերին, մայիսի 3-ին Իզաբել Մոթան ստանձնել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության նախագահի պաշտոնը հառաջիկա հինգ տարիների համար: Տիկին Մոթան հիմնարկության հոգաբարձու մարմնի անդամ է 1999-ից ի վեր: Ծնվել է Լիսաբոնում 1951-ին եւ մասնագիտությամբ տնտեսագետ է: Պետական եւ համալսարանական ոլորտներում ղեկավար պաշտոններ ...
Համագործակցելով «D՛LAYL պրոդաքշնզի» եւ Կոլումբիա համալսարանի «Հայ ուսանողների միության» հետ, ՀԲԸՄ-ի կատարողական արվեստի բաժինը ապրիլի 5-ին Նյու Յորքի DROM դահլիճում կազմակերպել է աննախադեպ մի համերգ, որին մասնակցել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» հայկական ջազային խումբը: Թառիստ եւ երգիչ Ոսկանյանին ընկերակցել են Արման Փեշտիմալճյանը ...
Մայիսի 2-ին ԿԸՀ-ն ստացավ ինքնաբացարկի դիմումներՙ անցած խորհրդրանական ընտրություններին մասնակից երեք քաղաքական ուժից: Ընդհանուր առմամբ, ինքնաբացարկ է ներկայացրել 35 ընտրված պատգամավոր, բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացվել երեք քաղաքական ուժերիցՙ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ Ծառուկյան դաշինքից: Բանն այն է, որ օրինակ Ծառուկյան դաշինքում ինքնաբացարկ ներկայացրած ...
Քարոզարշավը, թեկուզ ավագանու, հետաքրքրական բան է: Երբեմն, ինչպես մեզ մոտՙ շատ: Չնայած կոնկրետ Երեւանի ավագանու ընթացիկ քարոզարշավը, ըստ սենսացիաներ սիրողների, բավականին ձանձրալի է անցնում, ինտրիգի հատիկ անգամ չկա, բայց իրականում, անգամ այս քարոզարշավն անչափ հետաքրքրական է: Օրինակ, անցյալ շաբաթավերջին Երեւանի քաղաքապետարանի, հասկանալի էՙ անձամբ քաղաքապետի նախաձեռնությամբ ՀՀ եւ Արցախի սահմանամերձ ...
Մայիսի 3-ին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ եւ Թուրքիայի նախագահների եւս մեկ հանդիպում: Այն կարող էր չծրագրվել, մանավանդ Էրդողանը երեւի Պուտինի հետ քննարկումների կարիք չէր ունենա, եթե ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում գերիշխող չլիներ անորոշությունը: Ավելին, վստահություն ներշնչող տեղեկություններ կան, որ ամերիկյան զինված ուժերը պարեկություն են իրականացնում թուրք-սիրիական սահմանի որոշ հատվածներում, որպեսզի կանխեն ...
Հոդվածաշարի նախորդ համարում արդեն անդրադարձել ենք այն փաստին, որ անվտանգային ռազմավարության թիրախը, խաղաղության պայմաններում, պետք է լինի պատերազմը, եւ այն ոչ թե դեպի անխուսափելիությունը տանող ճակատագիր է, այլ կարող է դառնալ զարգացման հզոր խթան, եթե գրագետ կերպով մշակվի եւ իրականացվի անվտանգային ռազմավարությունը: Այդ մշակման հիմքում պետք է լինի թե՛ պետական, ...
Վերջին ժամանակներս եվրոպական քաղաքական գործիչներն ավելի հաճախ են հանդես գալիս որպես դատական համակարգի վրա ներազդելու գործիք: Իսկ ամենավտանգավորն այն է, որ նման քաղաքական գործիքները սկսում են ակտիվորեն օգտագործվել հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կողմից:
Վաշինգտոնից «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ ամերիկյան նավատորմի նորագույն ուղղորդիչ հրթիռներ կրող կործանիչ ականակիր նավը (DDG 117) ապրիլի 8-ին «կնքվել» է հայազգի ադմիրալ, ամերիկյան ռազմածովային ուժերի նշանավոր հրամանատարներից մեկիՙ Պոլ Իգնեյշսի անունով: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Պասկագուլայի (Միսսիսիպի) Հանտինգտոն Ինգալս նավաշինարարական կենտրոնում:
Նախքան կանցնենք բուն նյութին, խնդրում եմ մտապահեք 96 հազար 200 թիվը: Իմ առաջին աշխատավարձը ամսվա կտրվածքով կազմեց 400 դրամ: 2004-ն էր, ես ապրում էի Աբովյան քաղաքում եւ աշխատանքի ընդունվեցի քաղաքի Աբովյան հեռուստաընկերությունումՙ որպես լրագրող: Մեկ ռեպորտաժը վարձատրվում էր 200 դրամ, այդ ամիս երկու ռեպորտաժ արեցի, ստացա 400 դրամ աշխատավարձս, գնեցի ...
Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում ծաղիկներ խոնարհեցինՙ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների:
Նացիստական Գերմանիայի պատմության մեջ հայտնի է 1935 թվականին կատարված մի արյունոտ իրադարձությունՙ լրտեսության մեջ մեղադրվող երկու ազնվազարմ գերմանուհիների գլխատումը, որը ժամանակին հուզել է արեւմտյան հասարակությանը եւ շարունակում է հուզել այսօր էլ: Երկու տարի առաջ «Նեշընըլ ջիոգրաֆիք» հեռուստաալիքը ցուցադրել է այդ իրողության մասին լեհական վավերագրական կինոնկար, իսկ այդ պատմությունը բազմիցս արտացոլվել ...
Մայիսի 2-ին մշակույթի հայկական ֆոնդում տեղի ունեցավ գրական միջոցառում նվիրված արձակագիր, թարգմանիչ Հմայակ Սիրասի ծննդյան 115 ամյակին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ Արեւշատ Ավագյանը : Նա ներկայացրեց Հ. Սիրասի գրական-ստեղծագործական անցած ուղին:
Մալթայում տեղի է ունեցել Եվրոմիության անդամ եւ հավակնորդ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում: Օրակարգի գլխավոր հարցերից մեկը եղել է Թուրքիայի անդամակցության չափանիշների կատարման խնդիրը: Այդ հարցի առթիվ լսվել է Եվրոխորհրդարանի զեկույցը, որը պատրաստել էր Կատի Պիրին: Այս կապակցությամբ ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եւ ԵՄ-ում նախագահող Մալթայի արտգործնախարար Ջորջ ...
Գերմանիայի Դորթմունդ քաղաքի բուսաբանական այգում` «Ռոմբերգպարկում», Հայաստանն անցած տարվանից արդեն իր բաժինն ուներ: Օրեր առաջ` ապրիլի 20-ին, այն երրորդ եւ հիմնական ծառատունկից հետո ստացավ իր ամբողջական տեսքը: Ծառատունկին, որը տեղի ունեցավ Գերմանիայի «Հայ ակադեմիական միության» նախաձեռնությամբ, մասնակցում էին Բունդեսթագի պատգամավոր պարոն Թորստեն Հոֆմանը, Հյուսիս-Հռենոսյան երկրամասի Լանդթագի պատգամավոր տիկին Կլաուդիա Միդդենդորֆը ...
«Ազգ»ի հիմնադիր կազմի անդամ, ագլերեն լեզվի հրաշալի մասնագետ, թարգմանիչ, բազմավաստակ դասախոս եւ պարզապես լավ մարդ Հակոբ Ծուլիկյանը դարձավ 75 տարեկան: Երեք օր առաջ «Ազգ»ի խմբագրատանը նշելով 26 տարվա աշխատակցի ադամանդյա հոբելյանը, գործընկերները հատկապես ընդգծեցին նրա համեստությունը, պարտաճանաչությունը, միշտ հարգալից վերաբերումը գործընկերների հանդեպ եւ անգամ այն տարիները, երբ նա բազմաժխոր խմբագրատան ...
Մայիսի 1-ին Երեւանի «Արաբկիր» շրջանի «Արշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ հիմնադրամ» բարեգործական ճաշարանի անդամները եւ աշխատակազմը տոնական տրամադրության մեջ էին: Նրանք անհամբերությամբ սպասում էին ճաշարանի բարեգործինՙ ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ դարձած Արա Աբրահամյանին, որ եկավ նրանց այցի: Հնչում էր հայկական հուզիչ, ոգեւորող երաժշտությունը: Արա Աբրահամյանը պատառ կտրեց ավանդական աղուհացից ...
Դպրոցի ավագ դասարանների աշակերտների շրջանում ապագա մասնագիտության ընտրությունն ամենակարեւոր հարցերից մեկն է: Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագիտությունները, ի թիվս այլ մասնագիտությունների, նույնպես պատանիների ուշադրության կենտրոնում են: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի դռները մշտապես բաց են դպրոցականների առջեւՙ մի շարք մասնագիտությունների վերաբերյալ պատկերացում կազմելու, կողմնորոշվելու հարցում նրանց առավելագույնս օգտակար ...
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական կարեւոր քայլն է կատարել համացանցի հետ կապված ծառայություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Ընկերությունն իր վեբ հոսթինգի ծառայություններից օգտվողներին այդ ծառայություններն այսուհետ նաեւ տրամադրում է ինտերնետային արձանագրության նոր` IPv6 տարբերակի հիման վրա: