Մի քանի օր առաջ, մայիսի 5-6-ը, Բաքվում գումարվեց «Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորում» կոչվող հավաքը Իլհամ Ալիեւի հովանավորությամբ եւ UNESCO-ի, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինք, ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջություն, ISESCO, Եվրոխորհրդի հյուսիս-հարավ կենտրոն եւ միջազգային այլ կազմակերպությունների համագործակցությամբ: Բաքվում 4-րդ անգամ գումարվող այդ հավաքին, ըստ Ազերթաջի տեղեկատվության, հրավիրված են եղել աշխարհի տարբեր երկրներից շուրջ ...
Գերմանական «Դի վելթ»- ն ապրիլին արդեն ծանուցել էր, թե ԱՄՆ պաշտոնյաներն տրամադրված են ընդլայնել այն երկրների ցուցակը, որոնց ավիաուղեւորների ձեռքի ուղեբեռում արգելում են էլեկտրական մեծ սարքերի ներառումը: ԱՄՆ, նաեւ Մեծ Բրիտանիա ուղեւորվող մի շարք մահմեդական երկրներիավիաընկերությունների համար այդ արգելքն արդեն գործում է, այժմ խոսքը նաեւ եվրոպական ընկերությունների մասին է: Թե ...
Հայաստանում մարդկանց միտքը շարունակում են զբաղեցնել ներիշխանական ինտրիգները: Խոսքը ոչ թե ասենք Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքարում ապրող Արշակի ու Մարինեի մտքի մասին է, որը միայն ու միայն մի բան է զբաղեցնում` ոնց անվտանգ տիրություն անել իրենց դաշտ ու այգուն, այլ իշխանական տարբեր խմբավորումների եւ նրանց մերձ լրատվամիջոցների մտքի, որի գլխավոր ...
Հինգշաբթի օրը նախագահականում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կոալիցիոն համագործակցության մասին նոր հուշագիր են ստորագրել: Արարողությանը մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարապետյանը, քաղաքապետ Մարգարյանը, ՀՅԴ-իցՙ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, այլք:
Երանի ամէն տարի քաղաքապետարանի Աւագանիի ու քաղաքապետի ընտրութիւններ տեղի ունենան եւ քաղաքը շահի: Ընտրական մրցակցութիւնը պատճառ կը դառնայ, որ ընտրողները ձեւով մը կաշառելու համար, որպէս նմոյշ, որոշ բարեկարգումներ կատարուին, ինչպէս որ խորհրդարանական ընտրութեան նախօրեակին կատարուեցան, քաղաքի գլխաւոր փողոցներուն ասֆալթը կարկտնուեցաւ, հոգ չէ թէ որոշ փողոցներ փորուեցան, սակայն ասֆալթապատումը ուշացաւ եւ ...
Գյումրիում մայիսյան հաղթատոներին նվիրված համաքաղաքային հանդիսություններից հետո ուշագրավ մի միջոցառում էր կազմակերպվել ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում: Ինչպես մասնակիցներին ողջունելով նշեց այս կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանը , կազմակերպիչներն այն կոչել էին «Երեք պատերազմի մասնակիցների հանդիպում»: Հրավիրվել էին Հայրենական մեծ պատերազմի վետերան, մարտական Կարմիր դրոշի շքանշանակիր, 92-ամյա ...
Դասականի թեւավոր խոսքի վերաձեւակերպված տարբերակով պետք է փաստենքՙ ինչ-որ բան այն չէ Հայաստանի Հանրապետությունում: Վերջին տարիներին սողալով տարածվող եւ խորացող այդ «ինչ-որ բանը» պարզապես աչք ծակեց Մայիսի 9-ինՙ եռատոն կոչվող օրը: Եռատոնՙ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի կազմավորման օրերը: Տեսականորեն կարծես թե ոչ ոք չի ...
Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրով, որը երեկ հավանության արժանացավ Հայաստանի կառավարության կողմից, ՉԺՀ կառավարությունը Հայաստանին 200 շտապ օգնության մեքենա եւ ռեանիմոբիլ կնվիրաբերիՙ 100 մլն չինական յուան (ավելի քան 14 մլն դոլար) ընդհանուր արժեքով: Այդ մեքենաների մեծ մասը կուղղվի մարզերին, ինչի արդյունքում Հայաստանը կկարողանա ամբողջությամբ բավարարել հանրապետությունում շտապ օգնության ...
Հակակարկտային պաշտպանության նորՙ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագիր կիրականացվի Արագածոտնի եւ Լոռու մարզերում: Այդ նպատակով, կառավարության երեկվա որոշմամբ, պահուստային ֆոնդից մոտ 361 մլն դրամ կհատկացվի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Հիմնավորման համաձայն, միայն 2016-ի ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ դրամի վնաս, ինչը փաստում է, որ հրատապ անհրաժեշտություն է առաջացել ...
«Ասում ենքՙ ՀԴՄ կտրոն տրամադրեք, իսկ նրանք ասում ենՙ հարկ չվճարենք: Եթե ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում, շրջանառությունը չի ֆիքսվում, այդ դեպքում ինչի՞ց պիտի հարկ վճարեն: Եթե իրենց ուզածը հարկ չվճարելն է, դա բացառվում է: Կա օրենսդրություն, եւ տոնավաճառների աշխատակիցները պետք է օրինական դաշտում աշխատեն», երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ...
Սիրիական պատերազմը ամենախճճված խնդիրն է, որ Մերձավոր Արեւելքը դիմակայում է ներկայիս: Դրանում ընդգրկված են աշխարհի հզորագույն պետություններն ու նրանց տարածաշրջանային «գործընկերները»: Մ. Նահանգները, մասնավորապես, կոալիցիա կազմած 60 պետությունների գլուխն անցած փորձում է արմատախիլ անել ԻՊ-ին իր իսկ որջումՙ Ռաքքայում (Սիրիա), բայց տարաձայնությունները կոալիցիայի ներսում թույլ չեն տալիս, որ արդյունավետ ձեւով ...
Երեւանում օրերս ծնված հնգյակ երեխաները անմիջապես գրավեցին բոլորիս ուշադրությունը, անկախ նրանիցՙ մենք երեխա ունե՞նք, թե՞ ոչ, լրագրո՞ղ ենք, թե՞ բժիշկ: Իմիջիայլոց հնգյակի ծնունդը Հայաստանում աննախադեպ էր, հետեւաբար նորածիններիՙ բոլորիս ուշադրության կենտրոնում հայտնվելը նորմալ էր: Հենց ծննդյան պահից հայտնի դարձավ, ուշադրություն, բժիշկները հայտարարեցին, որ երեխաները ծնվել են խորը անհասությամբ, նրանց բոլորի, ...
Ափսոս, որ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Անի եւ Կարս սպիտակ կաբրիոլետով չի գնացել. հետաքրքրական կլինեին... լուսանկարները: Բայց, չնայած առանց կաբրիոլետի, որով մեկ-մեկ գնում է նախընտրական երեւանյան հանդիպումների, տիկին Զարուհի Փոստանջյանն ու իր թիմի որոշ անդամներ օրերս, Երեւանի ավագանու քարոզարշավի շրջանակներում, կամՙ սրտի եւ հոգու կանչի պահանջով, գնացել էին Անի ...
Շաբաթվա մեծ մասը չաշխատեցինք. նշում էինք: Տեսնեսՙ ի՞նչը: Շուշիի ազատագրո՞ւմը, Շուշին ազատագրվե՞լ է... Այն որ բոլորս կարող ենք ուզած ժամանակ գնալ Շուշի եւ մի մոմ վառել գեղաշուք Ղազանչեցոց եկեղեցում, դեռ չի նշանակում, որ Շուշին ազատագրվել է: Օրինակ բոլորովին վերջերս Տավուշի մարզում մի խումբ հոգեւորականներ, զինվորականնների հետ միասին, անցել էին սահմանը, ...
Մեր մտավորականները վրդովված են ու հիասթափված. կառավարության շրջանակներում խոսակցություններ են պտտվում, թե նույն հայրենի կառավորությանն առընթեր Լեզվի պետական տեսչությունը փակվելու է: Պատճառների մասին միայն ենթադրություններ կանՙ անիմաստ կառույց է, ոչ մի գործառույթ չի իրականացնում, պետբյուջեից իզուր փող է հատկացվում տեսչությունը պահելու համար եւ այլն, եւ այլն: Հիմքերն, ամեն դեպքում, փող ...
Էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր պետության ազգային անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչն է, անկախ նրանիցՙ դա էներգակիրներ արտադրող, թե՞ արտահանող երկիր է: Սակայն ներմուծող պետության համար այնուամենայնիվ այն առավել կարեւոր է պայմանավորված դրսից այդ հումքի մատակարարման կայունության պահպանման, աղբյուրների եւ դրանց տեղափոխման ճանապարհների բազմազանեցման հետ:
«Ազգ»-ի նախանցյալ համարում մի անկեղծ քննարկում սկսեցինք ԵՊՀ ուսանողների, ասպիրանտների, երիտասարդ գիտնականների հետ ունեցած երկխոսության ու բանավեճերի մասին, որոնց նպատակն էր հասկանալ Հայաստանի տեղն ու դերը ծավալվող Եվրասիական ինտեգրման գործընթացում: Հիշեցնեմ, որ այդ քննարկումների նախաբանը հայ-ռուսական միջազգային հեղինակային խմբի (Վլադիմիր Լեպեխին, Սերգեյ Բելյակով, Արամ Սաֆարյան, Աշոտ Թավադյան) կողմից 2017թ. հունվարին ...
Հովանավորությամբ Լիբանանի մշակույթի նախարար Ղաթթաս Խուրիի եւ համագործակցությամբ Լիբանանում Հայաստանի դեսպանատան, ՀԲԸՄ-ի տեղի մասնաճյուղը ապրիլի 6-ին դասախոսություն է կազմակերպել «L՛architecture arme՛nienne au Liban: Une question d՛identite՛» (Հայկական ճարտարապետությունը Լիբանանում: Ինքնության խնդիր) թեմայով: Ներկա են եղել Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Լիբանանի կենտրոնական բանկի կառավարչի տեղակալՙ Հարություն Սամուելյանը, եւ Մշակույթի նախարարության ...
Մոսկվայում ապրող եւ ստեղծագործող իմ հայազգի գործընկերներից շատ եմ լսել, որ Հայ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի հետ յուրաքանչյուր հանդիպումը վերածվում է մեր ժողովրդի ապագայի հանդեպ հավատի, հայրենասիրության եւ հայի անկոտրում ոգու հարատեւման մի անկեղծ դասի: Որքան էլ անտրամադիր եւ ամեն տեսակ հոգսերով ...
1990-ականների արցախյան պատերամից հետո մեր հնագետները հնարավորություն ստացան ազատագրված տարածքներում պեղումներ կատարել: Արցախում 3-4 արշավախումբ է աշխատում: Հնագիտական պեղումները նախ եւ առաջ նպատակ ունեն վերականգնել հայ ինքնությունը, ապացուցել, որ Արցախը հայերի պատմական հայրենիքն է, ու հայերն այդտեղ բնիկներ են: Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը վստահ ...
Ուզայ Բուլութ անունը կարեւորության չէր արժանանա, եթե պարբերաբար չհայտնվեր Էրդողանին անխնա քննադատող, հայամետ մի շարք հոդվածների տակ: Վաշինգտոնաբնակ թուրք լրագրողի անմիջական օգնության շնորհիվ հնարավոր եղավ էլեկտրոնային կապ հաստատել թուրք կինովավերագրողՙ Քյազըմ Գյունդողանի հետ: Արմատներով դերսիմցի Քյազըմի նախնիները զոհվել են 1938թ-ի կոտորածների ժամանակ: ...
Մայիսյան եռատոնին ընդառաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Ազիմովը , խախտելով առնվազն մեկամյա լռությունը, կրկին անդրադարձել է ԼՂ խնդրին եւ ներկայացրել «անձնական» կարծիք: Ըստ այդմ, գոնե Ազիմովի պատկերացմամբ, ԼՂ կարգավիճակի հարցով «միայն այդ առանձին ռեգիոնում հանրաքվե անցկացնելու հարկ չկա», իսկ եթե բանակցությունները հասնեն մի մակարդակի, երբ կարգավորման համար պետք է ...
Ամերիկա-չինական հարաբերությունները հետզհետե բարելավվում են: Հատկանշական է, որ դրական տեղաշարժեր նկատվում են ոչ միայն միջազգային եւ արտաքին քաղաքականության մեջ, այլեւ ֆինանսական ոլորտում: Այսպես, նախագահ Թրամփի խորհրդատու Ջարեդ Կուշների քույրըՙ Նիկոլ Կուշներ-Մեյերը , մայիսի 6-ին Պեկինում կազմակերպված բարեգործական միջոցառման ժամանակ, որը կոչվում էր «ներդրեք 500.000 դոլար ԱՄՆ-ում եւ ...
Խոսելով Ստամբուլում մի քանի օր առաջ Երուսաղեմի թեմայի շուրջ կայացած համաժողովում, Էրդողանը կոչ է արել աշխարհի մահմեդականներին ավելի հաճախ այցելել ալ-Քուդսի (Երուսաղեմի արաբական անվանումը) ալ-Աքսա մզկիթը պահպանելու համար այդ վայրի իսլամական ինքնությունը, տեղեկացնում է «Ինտերնեշնըլ Բիզնես թայմս» թերթը:
Մայիսի 18-ին Ուոթերթաունի հայկական թանգարանում տեղի է ունենալու Երվանդ (Էդուարդ) Ալեքսանյանի «Հարկադրաբար դեպի Ցեղասպանություն: Օսմանյան Թուրքիայի բանակի հայ զինվորի հուշերը» (Forced to Genocide: Memoirs of an Armenian Soldier in the Ottoman Turkish Army) խորագրով հուշամատյանի շնորհանդեսը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
«ԱԶԳ-ի» միջոցով խորին շնորհակալություններս եմ հայտնում 26-ամյա թերթի գլխավոր խմբագրին, թերթի իմ գործընկերներին, Կահիրեի «Արեւ» թերթի երկու նախկին խմբագիրներՙ Երվանդ Ազատյանին եւ Ավետիս Յափուջյանին, ինչպես նաեւ հեռու եւ մոտիկ բարեկամ-ազգական-դասախոս ընկերներիս, եւ նախկին ուսանողներիս, որոնք ջերմ խոսքերով ու սրտառուչ մաղթանքներով շնորհավորեցին ծննդյանս տարեդարձը:
«ԱԶԳ-ի» ապրիլի 7-ի մշակութային հավելվածում (էջ Բ) տպագրված «Խորտակված անուրջներըՙ արտակարգ գիրք» տեղեկատվությանը անդրադառնալով եւ «պարզապես անտեղեակ ընթերցողը լուսաբանելու» միտումով Ֆրեզնոյի Հայագիտական ուսումնասիրությունների ընկերության (ՀՈՒԸ) փոխնախագահ Վարդան Մատթեոսյանը մեր ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ ՀՈՒԸ-ն «նոր կազմակերպութիւն մը չէ, այլ հիմնուած է 1974-ին հինգ ...
2017 թ. մայիսի 17-ին ժամը 11:00-ին Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Վարդգես եւ Ռիտա Բալյաններ» դահլիճում տեղի կունենա գիտաժողով «Եվրասիական ինտեգրումը Հայաստանի եւ Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական համատեքստում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» խորագրով: Միջոցառման կազմակերպիչներն են «Ինտեգրում եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբըՙ Երեւանի պետական համալսարանի միջազգային ...
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ընտրող հանձնաժողովը, ամփոփելով 13 լեզուներով, 66 երկրներից 254 թեկնածուների օգտին ուղարկված 550 առաջադրումները, հրապարակել է եզրափակիչ փուլ հասնողների անունները, որոնցից մեկը այս տարվա մայիսի 28-ին կարժանանա նախատեսված մրցանակին: Հինգ թեկնածուները հետեւյալներն են.