ԷՐԴՈՂԱՆԻ ԶԱՐՄԻԿԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Թուրքիայում պարզել են, որ երկրի զինված ուժերին սնունդ ապահովող ընկերությունը պատկանում է նախագահ Էրդողանի զարմիկին: Ի դեպ, Թուրքիայում այս հարցը ճշտելու կարիք է առաջացել, երբ օրեր առաջ հարեւան երկրում գրանցվեց զինվորների զանգվածային թունավորման դեպք: Շուրջ 100 զինվոր հոսպիտալացվել է, կա մեկ զոհ: Քննությունը պարզել էր, որ զինվորները թունավորվել են զորամասում ընթրիքից հետո: Եւ ահա, պարզվում է, որ թուրքական զորամասերում ընթրիքը, ինչպես նաեւ նախաճաշն ու ճաշը ապահովում է Էրդողանի զարմիկը... |