RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017



Տեղադրվել է` 2017-06-22 23:58:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 10692, Տպվել է` 124, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՍՏՎԱԾ, ՊԱՀՊԱՆԻՐ... ԹԱԳՈՒՀՈՒ ԱՄՈՒՍՆՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հունիսի 21-ին Մեծ Բրիտանիան տոնում էր թագուհի Եղիսաբեթի ծննդյան օրը: Բրիտանիայի պատմության ամենաերկարակյաց միապետը 91 տարեկան է: Այս կապակցությամբ նախագահ Սարգսյանն այցելել է Երեւանում Միացյալ Թագավորության դեսպանատուն եւ դեսպանին փոխանցել իր շնորհավորանքը:

Լոնդոնում, սակայն, տոնական միջոցառումները սկսել են մեկ րոպե լռությամբՙ հարգելով լոնդոնյան վերջին ահաբեկչական եւ ոչ ահաբեկչական աղետների զոհերի հիշատակը: Ապա սկսվել է ազգային տոնը. նվագախումբը նվագել է բրիտանական օրհներգըՙ «Աստված պահպանիր թագուհուն», թագուհին էլ հանդես է եկել ավանդական բացման ճառով: Ի դեպ, Եղիսաբեթ Երկրորդի ամուսինըՙ Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպը, տիկնոջ ծննդյան օրվան նվիրված միջոցառումը բաց է թողել, քանի որ հոսպիտալացվել է: Բժիշկները նշում են, որ լուրջ բան չկա, թեթեւ վիրուս է, կանցնի... Այդուհանդերձՙ Աստված պահպանիր... հերցոգ Ֆիլիպին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ