ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՔ ԵՐԿԻՐ Է Հ. Ա. Գիտնականները պարզել են, որ ավելի տաք երկրներում մարդիկ ավելի շատ են միտված հանցագործության: Նրանք նշել են, որ որքան երկրները մոտ են հասարակածին, այնքան նրանց բնակիչների մեջ բարձր է ագրեսիայի մակարդակը: Ըստ այդմ, ապացուցվել է, որ ամենաքիչը հանցագործություններ են լինում Անդարկտիդայում եւ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում: |