ՍԱՐՈՒԽԱՆԻ ՄԱՍԻՆ ԳՐԻՔՈՐ ՔՅՈՍԵՅԱՆԻ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԱՆԳԼԵՐԵՆ Հ. Ծ. Դոլորես Զոհրապ-Լիբման հիմնադրամի հովանավորությամբ Ուոթերթաունում հրատարակվել է Գրիգոր Քյոսեյանի «Հայկական Սինեմա երգիծական ամսագիրը (1925-26)» վերնագրով երկլեզու ուսումնասիրությունը, նշանավոր երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի աշխատանքների մասին, որի անգլերեն տեքստը թարգմանել է Վաչե Ղազարյանը : Ալբոմը, որը լույս է ընծայել Կալիֆոռնիայի «Մայրենի հրատարակչատունը», ընդգրկում է ինչպես երգիծանկարների արտատպություններ, այնպես էլ դրանց վերլուծական մեկնաբանություններ: Քյոսեյանը ինքն էլ է երգիծանկարիչ: Նաեւ խմբագիր, արվեստաբան եւ հայկական թերթերի սյունակագիր: Ալեքսանդր Սարուխանը (1898-1977) 20-րդ դարի ամենահայտնի եգիպտահայ երգիծանկարիչն է, որի գծանկարները տպագրվել են ինչպես արաբական («Ախբար էլ Յոմ», «Ախր Սաա»), այնպես էլ օտարալեզու մամուլի էջերում («Պանչ», «Մանչեսթր Գարդիան», «Լը Րիր», «Մարիան»): Արժանացել է Միջազգային երգիծանկարիչների կոմիտեի «Երգիծանկարչության նահապետ» տիտղոսին: Եգիպտոսի Հելիոպոլիս թաղամասում նրա անունով փողոց գոյություն ունի: |