Հայտնի իրականություն է, որ հայերս մեռելասեր ազգ ենք եղել եւ կանք: Դրա գրավոր առաջին վկայությունը բերում է Պատմահայր Խորենացին իր «Պատմութիւն հայոց» գրքում: Հղում կատարելով Արիստոն պատմիչինՙ Պատմահայրը նկարագրում է Արտաշես աշխարհակալ թագավորի թաղումն իր ամբողջական շքեղությամբ, նրա սիրելի կանանց, հարճերի ու մտերիմ ծառաների ինքնասպանությամբ (Պատմահայրը գործածում է «կամաւոր մահունք» ...
Մենք նույնպես, ինչպես շատ ուրիշներ, քաղաքական չէինք համարում Արա Բաբլոյանի նշանակումը Ազգային ժողովի նախագահիՙ խիստ քաղաքական պաշտոնում, նկատի ունենալով, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչը կդժվարանա քաղաքական կամ դիվանագիտական նրբին իրավիճակներում կողմնորոշվել: Որոշ այդպիսի դրսեւորումներ Ազգային ժողովի առաջին նիստերը վարելիս, իրոք, եղան: Անգամ տեղեկություններ կային, թե ինքըՙ Բաբլոյանը ...
Փոխվում են կառավարությունները, նախարարները, հնչում են զարմանազան խոստումներ, բայց մեր կյանքի բովանդակությունը, իշխանության հետ հարաբերվելու որակը, մարդկանց առնչվող պաշտոնեական գործելակերպը չի փոխվում բոլորովին:
Իսրայէլի երբեմնի վարչապետ Եէհուտ Օլմարդը իր բանտային 27 ամսուան պատիժը չամբողջացուցած, առողջական պատճառներով, 16 ամիս ետք ազատ արձակուեցաւ: Պրազիլի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան 9.5 տարուան ազատազրկման դատավճիռի ենթարկուեցաւ: Երկուքն ալ ամբաստանուած էին փտածութեամբ (կոռուպցիա):
Այսպիսով 2017-ի առաջին կեսին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 6,1 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս ցուցանիշը փաստում է, որ առայժմ հաջողվում է պահպանել տարեսկզբից արձանագրվող տնտեսական աճիՙ վերջին տարիների համեմատ բարձր տեմպը: Հիշեցնենք, որ 2010-2016 թվականներին միջին տարեկան տնտեսական աճը կազմել է 3,5 տոկոս, իսկ այս տարվա հունվարից մինչեւ ...
Ժամանակ չէի վատնի հանրայնացնելու ստորեւ նկարագրված «մանր» իրադարձությունը, եթե այն առնչված չլիներ առանցքային մի հարցի, որի առիթով ակնկալում եմ նախարարի առարկայական արձագանքը: Մինչեւ ե՞րբ իրավապահներըՙ ոստիկանները, զանազան հսկիչները, պետք է հսկեն ոչ թե գրված օրենքը, այլ օրենքի իրենց մեկնաբանություններըՙ մանավանդ, երբ դրանք հակասում են միջազգայնորեն ընդունված նորմերին կամ ուղղակի տրամաբանությանը:
Ադրբեջանում, երեւում է, ավարտին է մոտենում նախիջեւանյան կլանի իշխանավարության ժամանակը: Սահմանադրական փոփոխությունների պահանջով դեռեւս ապրիլին պետք է նշանակվեին երկու փոխնագահներ, բայց Ալիեւը հապաղում է: Տեղեկություններ կան, որ պատճառը մեկն է` վերնախավի նախիջեւանյան թեւը պահանջում է, որ փոխնախագահներից մեկը լինի Նախիջեւանի ղեկավար Թալիբովը, որի թեկնածությանը, սակայն, վճռականապես դեմ է առաջին փոխնախագահ ...
Արշակ Փոլատեանի անուան առաջին անգամ հանդիպած եմ սուրիական տագնապի թէժացումէն ետք: Պատերազմական գործողութիւններու սաստկացումէն ասդին տասնեակ դեսպանատուներ իրենց դռները փակելով հեռացան այդ երկրէն: Դամասկոսը իր ներկայացուցած կարեւորութեան եւ ռազմավարական նշանակութեան համար դարձաւ ահաբեկիչներու թիրախ: Քաղաքի կեդրոնական հատուածներուն մերձ մարտեր, պաշտարման օղակ, սնունդի եւ ջրամատակարարումի սահմանափակում եւ այլ հանգրուաններու ականատես եղած ...
Մայիսի կեսերից Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ խախտեցին հրադադարը եւ շփման գծում հրթիռ կիրառեցինՙ խոցելով ռազմական տեխնիկա: Փաստը չվրիպեց Ռուսաստանի ուշադրությունից եւ հաջորդ օրն իսկ հրավիրած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դատապարտեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկրի ներկայացուցիչՙ կոչ ...
Երեւանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիատ Քիսլերը չորեքշաբթի մի լուսանկար հրապարակեց Սուրեն Սողոյանի հետ: Վերջինս... տաքսու վարորդ է եւ դեսպանատուն էր գնացել ոչ թե Գերմանիա գնալու համար վիզա ստանալու, այլ պարզապես իր մեքենայի մեջ գտել էր դեսպան Քիսլերի հեռախոսը եւ տարել դեսպանատուն, որպեսզի հանձնի տիրոջը: Պարոն դեսպանն էլ շնորհակալություն է հայտնել ...
Ամերիկյան Lawfare բլոգի խմբագիր Բենջամին Ուիթսը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վալադիմիր Պուտինի հաջողությունները մարտարվեստում խարդախություն են: Ուիթսը նշել է, որ Պուտինի բոլոր մենամարտերը կեղծ են եղել. ՙՆա մենամարտում է միայն այն մարդկանց հետ, որոնք իր իշխանության տակ են եւ վերջիններս էլ վայր են ընկնում «վախից», ասել է անվախ ամերիկացին: ...
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի բլոգեր Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Առանց Ադրբեջանին տեղյակ պահելու Արցախ այցելած Լապշինը մեղավոր է ճանաչվել համաձայն Ադրբեջանի Քրօրենսգրքի 318.2 հոդվածի, որն էՙ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանի հատում»:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի որդինՙ 15-ամյա Հաֆեզը, պատասխանել է հորը բռնակալ անվանողներին: Ես գիտեմ, թե ինչպիսին է իմ հայրը: Նրա մասին տարբեր բաներ են ասում եւ հաճախ դրանք իրատեսական չեն: «Այն ինչ նրանք ասում են, իրականության հետ կապ չունի». շատ մանկական ձայնով ասել է Ասադը, ապա արդեն շատ մեծավարի շարունակելՙ ...
Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր, նախկին դատախազ Վիդադի Իսքենդերլիի մայրըՙ Հաբիբա Իսքենդերովան եւ եղբայրըՙ Իսֆենդիյար Իսքենդերովը նամակ են գրել Իլհամ Ալիեւին: Նրանց բողոքել են իրենց ընտանիքի անդամից, քանի որ Թբիլիսիում պատսպարված Վիդադին, ըստ մոր եւ եղբոր, «ստահոդ տեղեկություններ է տարածում Ադրբեջանի մասին»: Վիդադիի մայրն ու եղբայրըՙ Ալիեւին ուղղված իրենց նամակում հրաժարվում են ...
Սփյուռքի նախարարարությունն իրականացրել է «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը: Հաշվի առնելով հայերիՙ «Արի տուն» շարժման, ինչպես նաեւ Սփյուռքի նախարարության հավերժությունը, կարելի է ենթադրել, որ հաջորդելու է 6-րդ փուլը, 7-րդը, 8-րդը, ...Մի խոսքով: Տիկին նախարարը հպարտությամբ նշել է, որ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը անցած «Արի տուն»-երից տարբերվում է նախ աշխարհագրությամբ, ...
Մինչ Հայաստանում շատ ակտիվորեն քննարկվում է, թե ինչո՞ւ դպրոցական ավարտական վկայականների մեջ նաեւ ռուսերեն պետք է գրված լինի, երկրի բուհերում տեղի ունեցան ընդունելության քննություններ: Եւ մինչ կասեմ, թե ինչո՞ւ է այդ վկայականների մեջ տեղ գտել ռուսերենը, խոսենք քննություններից:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը օրերս հայտարարեց, որ Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկները (ՔԿՀ), այլ կերպՙ բանտերը, մինչեւ տարեվերջ կունենան ատամնաբույժ եւ հոգեբույժ: Պարոն Քրմոյանը շեշտել էր, որ մինչեւ հուլիսի վերջ մի շարք ՔԿՀ-ներին կմատակարարվի դեղորայքի անհրաժեշտ չափաբաժին: Պետք է նկատել, որ արդարադատության փոխնախարարը արձագանքում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, ըստ ...
Եթե դեռ անցած դարի 70-ական թվականներին համարվում էր, որ ահաբեկչությունը մարդկության հիմնական սպառնալիքներից մեկն է, ապա հետագայում այն, կարելի է ասել, աճեց մինչեւ համաշխարհային անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերի մակարդակին, օրակարգային խնդիր դառնալով բոլոր պետությունների համար: Ահաբեկիչներն էլ, որոնք սկզբում հանդես էին գալիս ազգային պայքարի կարգախոսի տակ, ժամանակի ընթացքում վերածվեցին մոլեռանդ ...
Այդ մասին է հաղորդել Ամերիկայի Հայ ինժեներների եւ գիտնականների (AESA) ընկերությունը: Վազգեն Յարդըմյանը այդ ընկերության նախկին նախագահն է եղել եւ երկարամյա գործող անդամը: Նշանակումը կատարել է ՄԱԿ-ի «Զարգացման ծրագիրը» (UNDP):
Ժամանակակից Եվրոպան ի վիճակի՞ է արդյոք հրաժարվել երկակի չափանիշների քաղաքականությունից: Որքան խորանում ենք այս հարցում, այնքան ակնհայտ է դառնում, որ պատասխանը բացասական է: Ի հեճուկս ամենքի համար հավասար իրավունքների եւ ազատությունների սկզբունքների, եվրոպացիները շարունակում են երկրներն ու ժողովուրդները բաժանել յուրայինների եւ օտարներիՙ առաջիններին եւ երկրորդներին առաջարկելով միանգամայն տարբեր գնահատականներ ու ...
Վայոց Ձորի Ջերմուկ առողջարանային քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում Ամուլսարը, որտեղ 2006 թվականից սկսած երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում բրիտանական «Lydian International» ընկերության «Լիդիան Արմենիա» ենթաընկերությունը: Վերջինս նշված սարի ընդերքում հայտնաբերել է ոսկի, որի հաշվեկշռային պաշարները նախնական տվյալներով հասնում են ավելի քան 70 տոննայի:
Երբ դպրոցական բարձր կարգերու հետ կ՛աշխատիս, յստակօրէն կրնաս տեսնել թէ այսօր արեւմտահայերէնին եւ ընդհանրապէս հայ ըլլալուն «բանն ինչումն է», որովհետեւ ի վերջոյ այս պատանիները մեր նոր սերունդն են, որոնց հարցերը ոչ միայն բարդ են, այլ նաեւՙ շատ խորունկ:
Հայաստանի պետական վերականգնումի հարիւրամեակը պատմա- կան հանգրուան մըն է, որ անհրաժեշտ է դիմաւորել յառաջիկայ տարի, ազգովին եւ միացեալ ոյժերով: Բնականաբար արժանավայել կերպով պիտի նշուին Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ժողովրդական պանծալի յաղթանակները, որոնք ճամբայ հարթեցին ազգային պետականութեան վերականգնումին: Մեր յաղթանակներու եւ սխրագործութեանց կարգին անհրաժեշտ է նաեւ անդրադառնալ քաղաքական ու հոգեբանական այն ազդակներուն, ...
Մոտ ութ տասնյակ մարդու կյանք խլած լոնդոնյան «Գրենֆել թաուերի» ահավոր հրդեհից փրկված հայ դասախոս Մեսրոպ Քասեմջյանի բարեգութ ուսանողները 1,500 ֆունտ ստերլինգի դրամահավաք են ձեռնարկել կարողանալ մի փոքր մեղմացնելու համար իրենց սիրելի Րոբբիի նյութական կորուստը: Մեսրոպը, որն ապրում էր 17-րդ հարկում, քրեական հանցագործության մասնագետ է Քրոյդոն քոլեջում:
«Ինչքան շատ տաս, այնքան շատ կստանաս: Սա է իմ նշանաբանը», նշել է «Նյուպորտ Բիչում» (Կալիֆոռնիա) բնակվող 81-ամյա գործարար Լութեր Ջոն Խաչիկյանը, ով իմնալով «Հինգ միլիոնը հինգ ակնաբուժական կենտրոնների համար» ծրագրի մասին, անմիջապես պատրաստակամություն է հայտնել հովանավորելու Հայաստանում շրջանային ակնաբուժական կլինիկաներից մեկըՙ Գյումրիինը:
Նախագահ Դոնալդ Թրամփը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Քաթարի խնդրի լուծման հետ կապված ջանքերը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել տարածաշրջանում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնիՙ սաուդցիների համար անհաջող շրջագայությունից հետո: Սաուդցիների սպասումներին հակառակՙ ամերիկացիները Քաթարում ստորագրեցին երկու երկրների փոխըմբռնման հուշագիր: Այնտեղ շարադրվում են անհրաժեշտ ...
Երկու ամիս առաջ, ուսումնասիրությունների նպատակով կազմակերպված հերթական շրջայցի ժամանակ, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բնակվող Բաղդասարյաններին հաճելի անակնկալ մատուցեց. ընտանիքը տեղեկացավ, որ ընդգրկվել է բնակարանաշինության ծրագրում: Տարիներ շարունակ, Հայկարամըՙ ընտանիքի հայրը, կնոջ եւ երեք որդիների հետ, ստիպված է եղել ապրել նախՙ հայրական տանը, ապաՙ վարձով, համագյուղացու կիսավեր ...
Հաշվի առնելով SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղի համար իրականացվող` վճարման ծառայության հանրային կարեւորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է տեխնիկական աջակցության ծառայություն մատուցել` վերանայված ձեւաչափով: