ԲԵՆՋԱՄԻՆ ՈՒԻԹՍԸ ՊՈՒՏԻՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԵՆԱՄԱՐՏԻ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ամերիկյան Lawfare բլոգի խմբագիր Բենջամին Ուիթսը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վալադիմիր Պուտինի հաջողությունները մարտարվեստում խարդախություն են: Ուիթսը նշել է, որ Պուտինի բոլոր մենամարտերը կեղծ են եղել. ՙՆա մենամարտում է միայն այն մարդկանց հետ, որոնք իր իշխանության տակ են եւ վերջիններս էլ վայր են ընկնում «վախից», ասել է անվախ ամերիկացին: Ուիթսն ապա մենամարտի է հրավիրել Պուտինին եւ կարծում է, որ Պուտինն անպայման պետք է ընդունի մարտահրավերը: Իմիջիայլոց Ուիթսը թաեքվանդոյի եւ հայկիդոյի սեւ գոտիներ ունի: Պուտինը եւս սեւ գոտի ունի թաեքվանդոյից, ինչպես նաեւ ձյուդոյի եւ սամբոյի վարպետ է: |