Նախորդ շաբաթ իսրայելական «Մաարիվ» օրաթերթի բացահայտում-կիսաբացահայտումը Ադրբեջանին վաճառված հրեական նոր սերնդի դրոնների հայկական կենդանի թիրախների վրա գործարկման վերաբերյալՙ կրկին սեւեռեց մամուլի ուշադրությունը Ադրբեջան-Իսրայել առեւտրառազմական ու քաղաքահետախուզական համագործակցության խնդիրների վրա: Ինչպես միշտ, օտար մամուլի, այս պարագայումՙ նաեւ իսրայելական մամուլի անդրադարձը եղավ շատ ավելի լայն հայացքով, քան հայկական մեր լրատվամիջոցներինը, որոնք իրենց ...
Խոսրովի անտառում հրդեհի վերջին օջախները մարվել են: Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների եւ բնապահպանության նախարարությունները: Ի դեպ, նախարարությունները շեշտում են, որ հրդեհի մարման գործում վերջին օրերին տեղացած անձրեւն ամենեւին էլ չի օգնել: Փոխարենն օգնել է ՌԴ-ից օգնության շտապած ինքնաթիռը, որը շուրջ 20 թռիչք է իրականացրել տեղանքում եւ մեծապես նպաստել ...
Տարվա մեջ գոնե մեկ անգամ արձակուրդ գնալը նպաստում է աշխատունակության բարձրացմանը, իսկ հանգստի չգնալն, ընդհակառակը, նվազեցնում է աշխատունակությունը: Մարդիկ նախընտրում են տարվա մեջ հանգստանալ երկու անգամՙ ամռանն ու ձմռանըՙ իրենց արձակուրդը բաժանելով երկու մասի: Այդպիսի հանգիստն ավելի արդյունավետ ու բազմազան է: Հայաստանում մեծ մասամբ հանգստանում են մեկ անգամՙ ամռանը:
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ, արքայազն Բանդար բին Ֆադ բին Սաադ բին Աբդուլրահման ալ Սաուդը մահացել է: Արաքայազնի մահվան մասին հաղորդվում է միայն, որ նա մահացել է անհայտ հանգամանքներում:
Բնապահպանության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չվնասել այն վայրի կենդանիներին կամ թռչուններին, որոնք Խոսրովի անտառում բռնկված հրդեհի հետեւանքով փախել են իրենց բնակության վայրերից:
Կառավարության հերթական նիստում որոշում է ընդունվել լուծարել Գյումրիի 3-րդ դպրոցը: Դպրոցի տարածքը անհատույց օգտագործման համար տրամադրվել է «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամինՙ նպատակային նշանակության օգտագործման համար:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ: «Խորհրդակցությունները կշարունակվեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում», հայտնել է Զախարովան:
Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակից հայտնում են, որ 2017-ի առաջին 8 ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ իրականացված գործողությունների մասին զեկույցները ուղարկվել են միջազգային մի շարք կազմակերպությունների եւ կառույցների: ՄԻՊ-ի գրասենյակը հատուկ շեշտում է, որ ուղարկված փաստաթղթերը տարբեր լեզուներով են:
Կը յիշեմ, նախակրթարանի աշակերտ եղած տարիներուս անդադար հայկական տառատեսակներ կը յօրինէի ու անոնցմով ալ բառեր կը գրէի ու կը զարմանայի, թէ այսպիսի դիւրին գործի մը համար, որ քիչ մը գծագրական ձիրք եւ քիչ մըն ալ ճաշակ կը պահանջէ, ինչո՞ւ Մեսրոպ Մաշտոցը սրբացուցած են ու ամէն առթիւ մեր մշակոյթի պահպանման եւ ...
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը, իր հայաստանյան եւ սփյուռքյան կառույցներով մեծ կարեւորություն է ընծայում երիտասարդական ծրագրերի իրականացմանը հատկապես Հայաստանում եւ մասնավորաբար հանրապետության տարբեր շրջաններում, որտեղ, մայրաքաղաքի եռուզեռից եւ ակտիվ կյանքից հեռու, երիտասարդներն իրենց հասարակական-ընկերային, կրթական ու մարզական ոգեւորությունը սպառելու տեղ գրեթե չունեն: Հետեւաբար Վանաձորում, Վարդենիսում, Սեւանում, Եղվարդում, Գյումրիում, Արմավիրում, Եղեգնաձորում ...
«Խորտակեք Դաեշին: Աջակցեք YPG-YPJ-ի ազատամարտիկներին: Պաշտպանեք Ռոջավայում ժողովրդավարական հեղափոխությունը», գրված է զինված քուրդ կնոջ պարզած պաստառին: Ըստ «դեմոկրատհաբերի» կայքէջի, դա մի կադր է թուրք-գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի նոր կինոնկարից, որն այս անգամ պատմում է ԻՊ-ի դեմ պայքարող Սիրիայի քուրդ ժողովրդի պաշտպանության ջոկատների կանանց թեւի գործունեության մասին:
Վստահ եմ, թէ այս կոչ-վերնագիրը զարմանք չի պատճառեր եւ անակնկալ մը չէ հայ կեանքի առօրեայ բանավէճերուն հետեւող ընթերցողներուն համար, ըլլան անոնք Սփիւռքի թէ Հայաստանի մէջ:
«Աջակցություն հայ դպրոցին» ծրագրի շրջանակում, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցների 10-14 տարեկան թվով 67 աշակերտներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» ճամբարում: Ճամբարի ծրագիրը շարունակական բնույթ է կրում եւ արդեն ութերորդ տարին է իրականացվում, նպաստելով մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների միմյանց մերձեցմանը, նրանց ...
Երբ այս տարվա հուլիսին այրվում էին պորտուգալական անտառները, իսկ Ստամբուլը հեղեղված էր ջրով, մեր ԱԻՆ-ը ուսումնական վարժություններ էր անցկացնում ամերիկյան եւ բրիտանական կազմակերպությունների ընկերակցությամբ, որոնց ընթացքում ցույց էր տալիս, թե որքան հմուտ է արտակարգ պատահարների ժամանակ, դրանք չեզոքացնելու եւ տուժածներին փրկելու-օգնելու գործում: Այդ ժամանակ ԱԻՆ-ը դեռ չգիտեր, որ ժամանակ անց ...
Սովետական տարիներին մի այսպիսի պատմություն կար: Քանի որ ընկեր Ստալինը ուղղակի պաշտում էր հայերին եւ, որն ամենակարեւորն է, միայն հայերը գիտեին այդ մասին, հայ ժողովուրդը պատվիրակություն է ուղարկում Կրեմլՙ Ստալինի հետ խոսելու հայ ժողովրդի ճակատագրի մասին: Մեր պատվիրակները ԽՍՀՄ առաջնորդին ներկայացնում են մեր պատմությունը, ներկան եւ խնդրում, որ գոնե Արարատը ...
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած այցից հետո, որտեղ նա մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, նորից վերսկսվել են խոսակցությունները իրանական գազի եւ Հայաստանով դրա տարանցման հնարավորությունների մասին: Այս թեման առաջին անգամը չէ, որ դառնում է քննարկման առարկա, այսպես կոչված, հայ փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակների համար, որոնք սկսում են ...
Անկախ ընկերակցությունների կողմից հաջորդ սերունդների համար հրատարակած գրքերի այս տարվա մրցանակը հանձնվել է «Սարսափից դեպի հույս» հատորին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Սիրիական բանակի կողմից քաղաքի վերագրավումից 6-7 ամիս անց Հալեպի «Մեյդան» կոչվող հայկական թաղամասում վերաբացվել է Մինասյանների սրճարան-ճաշարանը, տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալության լրագրող Ռանա Մուսաուին:
Աշխարհաքաղաքական վերիվայրումներն իրենց բերած փոփոխությունների, ավերածությունների հետ զուգահեռ հարկադրաբար ուշքի գալու, գործի լծվելու եւ ունեցվածքիդ տեր կանգնելու պահանջ են թելադրում հատկապես գիտակից մտավորականության շրջանում: Մերձավոր Արեւելքում ծավալված վերջին տասնամյակի իրադարձությունները եւ դրանց հետեւանքում Իրաքում, Եգիպտոսում, Սիրիայում եւ այլուր ստեղծված ամուր հայկական համայնքների քայքայումը, այդ հյուրընկալ երկրներում հայ բնակչության նոսրացումը առավել ...
Հուլիսի սկզբներին Բրիզբեյնում (Ավստրալիա) գումարած իր տարեկան կոնֆերանսի ժամանակ ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (ՑՄԱ) ընտրել է իր նոր նախագահին, հանձին հայազգի պրոֆ. Անրի Թերիոյի (Henry Theriault), ով համահեղինակներից է Տորոնտո համալսարանի հրատարակչատան լույս ընծայած Զորյան ինստիտուտի «Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություններ» հանդեսի եւ «Տրանսէքշն» հրատարակչատան «Ցեղասպանություն: Քննադատական մատենագիտական հանդես» գրքերի շարքի:
«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության նախաձեռնող հանձնախումբը տեղեկացնում է, որ հաջորդ տարի հանդիսությունները եւ երկխոսությունները տեղի կունենան հունիսի 8-10 ընկած ժամանակամիջոցին:
Ամենայն հարգանքի եւ դրվատանքի է արժանի ԱՊՀ Միջկառավարական ասամբլեայի Խորհրդի ղեկավարի տեղակալ, հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանի ուղին: Նրա սիրտը բաբախում է հանուն Հայաստանի եւ Ռուսաստանի բարօրության, հանուն հայ-ռուսական անկեղծ բարեկամության: Ասվածի վկայությունները կյանքի կոչված հարյուրավոր ինքնատիպ գործերն են: Եվ այսօր ուզում եմ ընթերցողին պատմել մեր հայրենակցի վերջին ձեռնարկումներից ...
- Հաղթանակի այգին Երեւանում իմ սիրելի անկյուններից է, եթե ոչ` ամենասիրելի,- ասում է զրուցակիցս, ընդամենը մի քանի տարի առաջ Երեւանում հաստատված, ծնունդով Նոր Ջուղայեցի Ավո Հովհաննիսյանը` «մտավորական, հայրենասեր եւ բարեգործ քաղաքացի»` ինչպես նրան իր գրավոր ելույթներից մեկում որակում է ակադեմիկոս Սեն Արեւշատյանը, եւ ում, ցավոք, մեր հայրենակիցներից դեռեւս քչերը գիտեն:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը պաշտոնական հրավերով Վրաստան այցելեց ՆԱՏՕ-ի «Արժանավոր գործընկեր» զորավարժություններին ներկա գտնվելու նպատակով, նա հակառուսական բնույթի հայտարարություններ արեց, իսկ զորավարժանքների մասնակիցները շարքով անցան Հարավային Օսիայի սահմանի երկայնքով, շատ փորձագետներ սկսեցին խոսել Անդրկովկասում ԱՄՆ-ի նոր քաղաքականության մասին: Վերջինս պաշտոնապես դեռեւս չի հրապարակվել, սակայն ամերիկացի քաղաքական ...
Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին Էրբիլում իսլամական գիտնականների եւ քարոզիչների առջեւ ելույթ ունենալով հայտարարել է, որ «Իրաքի քրդական տարածաշրջանի էթնիկական եւ կրոնական գրեթե բոլոր ներկայացուցիչները որոշել են անկախության հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 25-ին, եւ այդ ծրագիրը չի կարող հետաձգվել կամ չեղարկվել»: Ընդսմին Բարզանին հիշեցրել է, որ շրջանի ...
Կանցնեն շատ տարիներ եւ Մարիամ Պռոշյանը ոչինչ չի հիշի այն օրվա մասին, երբ ինքըՙ լրիվ մերկ պառկել էր ծառի տակ... Իսկ այդ օրը օգոստոսի 12-ն էր, երբ Պռոշյան համայնքի Տեղերաշեն փողոցի հողամասերից մեկում, ծառի տակ հայտնաբերվեց լրիվ մերկ նորածին: Երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները վստահեցնում են, որ նա առողջական ...
- 110 տարի առաջ կառուցվել է Գորիսի հիդրոէլեկտրակայանը: Ինքնաշեն տուրբինը տեղադրվել է բաց խցում եւ միացվել է 15 կՎտ հզորության եւ 230 Վ լարման հաստատուն հոսանքի գեներատորին: Ջուրը տրվել է հիդրոտուրբին ոռոգման ջրանցքի միջոցով: Կայանի էջքը կազմում էր 3 մետր: Այն ուներ շատ պարզ կառուցվածք:
Սփիւռքահայ հանգուցեալ արձակագիր եւ հասարակական գործիչ Հայկ Նագգաշեանի ընտանիքը հիմնած է «ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ ԳՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱՆՔ» հիմնադրամը, արժեւորելու հայրենի թէ սփիւռքահայ գրողներու հայերէն նորատիպ գրական-գեղարուեստական երկերը:
Տնտեսական իրավիճակը գնահատող զանազան իրավասու կազմակերպություններ հարապարակել են 2017 թ. առաջին վեց ամիսների տնտեսական իրավիճակի ցուցանիշները, որոնք հետաքրքիր նյութ են վերլուծության, ընդհանրացումների եւ տեսանելի հեռանկարի կանխատեսումների համար: Հայաստանի տնտեսության իրավիճակի իրական պատկերի իմացությունը լրացուցիչ կարեւորություն է ստանում նոր քաղաքական շրջանի նախաշեմին, որովհետեւ թե՛ շահագրգռված քաղաքական շրջանակներում, թե՛ հասարակական միջավայրում ընթացող ...