Հասկանալի եւ ինչ-որ տեղ անհասկանալի «ամոթխածություն» է տիրում մեր մեջ Իսրայել պետության հետ հարաբերվելու թեմայի մասին խոսելիս: Եվ սաՙ հակառակ այն իրողության, որ այդ երկրի բացասական թե դրական կողմերի մասին, նրա գիտական, ռազմական նվաճումները, նրա ազգային եւ ազգայնամոլական մոտեցումները ամենաշատը շրջանառվող թեմաներից են հասարակական-ընկերային մեր խոսակցություններում: Այդ «ամոթխածության» գլխավոր պատճառը ...
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում օգոստոսի 23-ին Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մի քանի օրից կմտնենք սեպտեմբեր, որը, բացի ուսումնական տարվա սկիզբ համարվելուց, սովորաբար օրենսդիր ու գործադիր իշխանության` լիարժեք աշխատանքի վերադառնալու ժամանակն է: Հանգստացողը` հանգստացավ, նայած գրպանի պարունակությանը, դամ պահողը` դամ պահեց: Ամառվա ընթացքում ընդհանրապես ամեն ինչ ծուլորեն հոսել է, ոչ կառավարությունն է աշխարհացունց որոշումներ կայացրել, ոչ էլ Հայաստանում ինչ-որ բան է ...
Երբ 2017-ի հունիսին գերմանաբնակ ծանոթներս ինձ ասացին, թե Հայաստան մեկնել են ուզում, բայց տոմս չեն գտնում, մտածեցիՙ պահն ուղղակի համընկել է դպրոցական արձակուրդին, օրեր հետոՙ անպայման կգտնեն... Նրանք իմ մտքի թելն ամուր կծկեցին, Հայաստան գնալու իրենցՙ այս տարվա ցանկությունը գրի առան օրացույցի 2018-ի հունվարյան էջում, որ տոմսի գինը մատչելի լինի, ...
Ամէն անգամ որ կը յիշեմ 1936-37 թուականներու խորհրդային վարչակարգի «մաքրագործումները», որոնց զոհ գացին այնպիսի անկրկնելի մտաւորականներ, ինչպիսիք էին Չարենցը, Թոթովենցը, Զապէլ Եսայեանը, Ակսել Բակունցը, Գուրգէն Մահարին, Մկրտիչ Արմէնը եւ շատ ուրիշեր, որոնց շարքին նաեւ Թումանեանի երկու զաւակները, գնդակահարուելով կամ Սիպերիա աքսորուելով, սիրտս կը ցաւի ոչ միայն անոնց մահուան ու չարչարանքին ...
Ասել, թե Երեւանի փողոցների վերանվանման նախաձեռնությունը պատահական էր, չի կարելի, որքան էլ որ այն արհեստական եւ մակերերսային լինի: Այն ունի հստակ ուղղվածություն, նպատակ եւ ամենակարեւորըՙ ուղղորդող ուժ: Եվ այդ ուժը «Ելքը» չէ, ոչ էլ «Երկիր Ծիրանին» (ԵԾ), կամ տարբեր աղմկարար հասարակական կազմակերպությունները (ՀԿ): Նրանք պարզապես այդ անհեթեթ եւ ամբոխահաճո նախաձեռնության ...
Աշնանը հիմնադրման ու գործունեության 20-ամյակը կնշի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Ինչպես մասնագետներն են վկայում, հանրապետության երկրորդ քաղաքում արդեն գոյություն ունեցող Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության գիտահետազոտական ինստիտուտի կողքին նաեւ հումանիտար ակադեմիական կառույցի ստեղծումը հասունացած խնդիր էր դեռ անցյալ դարի 70-80-ական թվականներին, եւ անգամ քննարկվում էին այստեղ գիտության ...
Հայաստանի թշնամական հարաբերությունները հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, Ռուսաստան-Վրաստան լարված հարաբերությունների պայմաններում, Կովկասը վերածում են վառոդի տակառի: Ի՞նչպես է իսրայելական գործոնի ներարկումը ազդելու տարածաշրջանի վրա: Սա այն հարցադրումն է, որի շուրջը այժմ մտմտում են գիտակներից շատերը: Հուլիսին Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեբին այցելեց Երեւան, հանդիպեց վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ...
Երեւանի ավագանու Ելք դաշինքը հայտնաբերել է, որ եթե մայրաքաղաքի, օրինակ Սարգիս Կասյանի անունը կրող փողոցն անվանափոխվի եւ ստանա մի շատ հայտնի հայ ու ամենակարեւորը հայասեր գործչի անուն, ապա մենք այլեւս չենք կրի Խորհրդային Միության հետքը: Հետեւաբար, քանի դեռ այդ փողոցը կոչվում է հայ բոլշեւկի անունով, մենք կրելու ենք այդ հետքը, ...
Քիմիան կարծես թե անցավ, նկատի ունեմ Թրամփի եւ Պուտինի միջեւ, այնՙ որ ձեւավորվել էր Համբուրգում կայացած G7-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ, որի մասին բոլորը խոսում էին, այդ թվում Թիլերսոնը, նաեւՙ Լավրովը: Ամեն դեպքում ԱՄՆ-ը որոշել է օգոստոսի 23-ից ՌԴ-ի ողջ տարածքում ամերիկյան մուտքի վիզա չտրամադրել, իսկ ՌԴ այն քաղաքացիները, որոնք ցանկանում ...
«Ազգ»-ի նախորդ համարում մենք խոսակցություն սկսեցինք 2017 թ. առաջին կիսամյակի տնտեսական իրավիճակի ցուցանիշներում առկա որոշ միտումների վերաբերյալ: Մենքՙ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներս,վերջին երկու ամիսներին ուշադրությամբ վերլուծում ենք եվրասիական տարածքի տնտեսության ցուցանիշները, փորձելով գնահատել մեր զարգացման հնարավորությունները եւ ներուժը: Մենք պնդում ենք, որ Ռուսաստանի տնտեսության մուտքը վերընթաց զարգացման փուլը խոստանում է ...
Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլում, չնայած Դանիայում 1:2 հաշվով պարտվեց «Կոպենհագեն»-ին, բայց իրավունք ստացավ մասնակցելու Չեմպիոնների լիգայի խմբայինՙ հիմնական փուլին: Բաքվում ադրբեջանական ակումբը դանիացիներին հաղթել էր 1:0 ու մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ ադրբեջանական ֆուտբոլն աննախադեպ հաջողություն գրանցեց:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հայտնել է, որ նախարարությունը թոշակի գնացող ուսուցիչներին կփորձի այլ առաջարկ անել, այն էլՙ կրկին մանկավարժական աշխատանք, բայց շրջանների, գյուղերի դպրոցներում, որտեղ թափուր տեղեր կան: Նախարարը շեշտել է, որ իրենք նման առաջարկն անելու են ոչ թե բոլոր ուսուցիչներին, որոնց 65-ամյակը լրացել է ու անցել են թոշակի, այլ ...
Օգոստոսի 24-ին նախագահ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Ստորագրվել են համագործակցությունը խորացնող մի շարք փաստաթղթեր, քննարկվել են որոշ հնարավորություններ, այդ թվում Հայաստան-Թուրքմենստան ուղիղ ավիաչվերթի մեկնարկի հարցը:
Վրաստանի պատրիարքարանը քաղցրավենիք է ուղարկել հրշեջներին եւ փրկարարներին, որոնք պայքարում են Բորժոմի ազգային պարկում բռնկված հրդեհի դեմ: Ներկայումս Բորժոմի կիրճում հրդեհի դեմ պայքարում է 400 հրշեջ-փրկարար, ՆԳՆ-ի հատուկ հանձնարարություններով բաժնի 500 աշխատակից: Նրանց միացել է 95 փրկարար Ադրբեջանից եւ մինչեւ 70 հրշեջ Հայաստանից: Դեպքի վայրում մոբիլիզացված է 6 ուղղաթիռ եւ ...
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը , որը նախորդ տարի պայքարում էր երկրի ղեկավարի պաշտոնի համար, սրիկա է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով, ըստ նրա, սիրում է կանանց վախեցնել:
Հոդվածի առաջին մասում արդեն նշել ենք, որ Իրան - Եվրոմիություն գազային համագործակցության համար ներկայումս բացակայում է կողմերի քաղաքական շահագրգռվածությունըՙ Եվրոմիությունը պաշտոնական հայտարարություն չի կատարել իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու երկկողմ բանակցությունների մասին: Դա կոմերցիոն առումով ոչ ձեռնտու գործարք է, եւ մասնագիտական շրջանակները նշում են, որ այս պահին կա երկու հիմնական ...
Չինաստանը գտնվում է օպերատիվ հակաարբանյակային զենքի ստեղծման շեմին: Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են ամերիկյան արբանյակներին հակազդող ուղղորդված էներգիայով զենքի մշակումը: Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ հետախուզական ծառայությունները: The National Interest-ի համար գրած հոդվածում Դեյվ Մաջմուդարը պնդում է, որ տիեզերական տարածությունում ԱՄՆ-ի տիրապետությունը սպառնալիքի տակ է:
«Ազգի» հայաստանաբնակ սփյուռքահայ հեղինակ Յակոբ Միքաէլեանը տարակուսանք է հայտնում, թե ինչու են Հայաստանում հաճախ քննության առարկա դարձնում հրեական թեման, ընդ որում, ավելի շատ համակրանքով: Երիցս իրավացի է Միքայելյանը այն բանում, որ մեր երկրում «հիվանդութեան» են վերածվել հայերի ու հրեաների միջեւ անցկացվող «բաղդատումները», եւ այդ այն դեպքում, երբ մեր միջեւ միակ ...
«Մինչ հայերից շատերը գիտեն, որ հայկական թաղամասը զբաղեցնում է Երուսաղեմի հին քաղաքի մեկ վեցերորդ մասը, ուրիշներ, նույնիսկ Երուսաղեմի բնակիչներից ոմանք, չգիտեն որոշ փաստեր, որոնք Սուրբ քաղաքում մեր պատմական ներկայության վառ ապացույցներն են», գրում է Ժիրայր Թութունջյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում եւ մատնանշում բազմաթիվ փաստեր, որոնցից առանձնացնում ենք հետեւյալները:
Թուրքիայի Պահեստի սպաների կազմակերպության նախագահ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Էրդողան Կարաքուշը հայտարարել է, որ «Քրդստանի անկախացումը ձեռնտու չէ Հայաստանին»: Նրա խոսքերով, «Հայաստանը երբեք չի հրաժարվել առասպելական «Մեծ Հայաստան» ստեղծելու մտքից»: Ինչպես պնդում է Կարաքուշը, եթե հանրաքվեի արդյունքում ստեղծվի անկախ Քրդստան, ապա դա անհարմարություններ կստեղծի Հայաստանի համար, չէ՞ որ ...
Հայաստանը որպես զբոսաշրջության երկիր տարեցտարի նոր գրավչություն է ձեռք բերում: Մայր հայրենիքը սփյուռքահայության ճնշող մեծամասնության համար վերածվել է մի հսկա հյուրանոցի, ուր գալիս են բնական սնունդ վայելելու, կարոտախտի, երեխաներին մայրենիին մերձեցնելու եւ այլ մղումներով: Հայաստանն այն յուրահատուկ երկրներից է, ուր այցելող զբոսաշրջիկների 70 տոկոսը ծննդավայրը լքած նույնազգի մարդիկ են, որոնց ...
Միացյալ Էմիրություններում (Դուբայ) հրատարակվող եւ արվեստի, գրականության, դիզայնի ու այլ բնագավառներին վերաբերող «Բրաունբրուք» ուրբանիստական անգլիալեզու ամսագրի (http:/culturalengineering.org/projects/brownbook-magazine/) սույն տարվա հուլիս-օգոստոսի համարում տպագրվել է հարցազրույց հայաստանցի կինոգետ Սիրանույշ Գալստյանի հետ: Հարցազրույցի առիթը Գալստյանիՙ ԱՄՆ-ում անցյալ տարի լույս տեսած հայ կինոյին նվիրված «Հայաստանի կինոն. ամփոփ տեսություն» մենագրությունն է ...
Սյունիքում կրակում են Նժդեհի վրա: Հիմա՛, ոչ թե 1919-ին: Ընդ որում, կրակում են հետեւողականորեն: Սկսել են կրակել 2002-ից, ապա 2004-ին, շարունակելՙ 2009-ին ու հիմա էլ, արդեն մարտական փամփուշտներով, կրակում են ուղիղ գլխին, որի վրա մարտական փամփուշտներից բացված չորս տեղ կա արդեն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» վեցամյա գործընկերության արդյունքը Շիրակի մարզում զգում է արդեն հինգերորդ, իսկ հանրապետությունումՙ 149-րդ ընտանիքը: Սարալանջում բնակվող Սիմոնյանները բնակարանաշինության ծրագրի շահառուներից են: Մինչեւ տարեվերջ, 60-ականներին կառուցված կիսախարխուլ երեք սենյականոցի փոխարեն, ընտանիքը կունենա քարաշեն տունՙ ընդլայնված մակերեսով. արդեն նաեւ խոհանոցով ու սանհանգույցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորները ...
3 սեն. բն. ՀԱԹ Բ-4 թաղամասում: 1-ին հարկ, 70 ք.մ, ունի նկուղ (մուտքը տանից): Խոհանոցն ու միջանցքը սալիկապատ, խողովակաշարն առանձնացրած: Ունի վերանորոգման կարիք: Արժեքը 36.000 դոլարին համարժեք դրամ: (Կարող է վաճառվել նաեւ ավտոտնակի հետ միասին):