ՊՈՒՏԻՆՆ ՈՒՐԱԽ Է, ՍԱՐԳՍՅԱՆԸՙ ՇՆՈՐՀԱԿԱԼ Հ. ԱՖ. Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում օգոստոսի 23-ին Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների օրակարգին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: Նախագահաները քննարկել են նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Պուտինը նշել է. «Հայաստանի եւ Ռուսաստանիՙ որպես երկու ինքնիշխան պետությունների միջեւ հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են», եւ հավելել, որ ինքը շատ ուրախ է տեսնել Սերժ Սարգսյանին ու զրուցել նրա հետ հայ-ռուսական օրակարգի շուրջ: Նախագահ Սարգսյանը եւս խոսել է հայ-ռուսական բազմաոլորտ հարաբերությունների բարձր ինտենսիվությամբ զարգացման մասին ու վերջում շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահինՙ Խոսրովի անտառում հրդեհամարման աշխատանքներին Ռուսաստանի ցուցաբերած օգնության համար: Ուրիշ հարցեր Սարգսյանն ու Պուտինը չեն քննարկել, կամ քննարկել են: |