«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017
| | Տեղադրվել է` 2017-08-24 23:00:23 (GMT +04:00) | Ընթերցված է` 11594, Տպվել է` 1688, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՂՈԹՈՒՄ ԵՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Վրաստանի պատրիարքարանը քաղցրավենիք է ուղարկել հրշեջներին եւ փրկարարներին, որոնք պայքարում են Բորժոմի ազգային պարկում բռնկված հրդեհի դեմ: Ներկայումս Բորժոմի կիրճում հրդեհի դեմ պայքարում է 400 հրշեջ-փրկարար, ՆԳՆ-ի հատուկ հանձնարարություններով բաժնի 500 աշխատակից: Նրանց միացել է 95 փրկարար Ադրբեջանից եւ մինչեւ 70 հրշեջ Հայաստանից: Դեպքի վայրում մոբիլիզացված է 6 ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է ավելի քան 3 օր: Նշենք, որ նախօրեին Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը որոշել էր Բորժոմի կիրճ ուղարկել բարձրաստիճան հոգեւորականների: Իլյա Երկրորդը կոչ էր արել բոլոր հավատացյալներին աղոթելու: | | | |
|
| |