ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓՆ ՈՒ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՊԱՐԱՆՈՑԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը , որը նախորդ տարի պայքարում էր երկրի ղեկավարի պաշտոնի համար, սրիկա է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով, ըստ նրա, սիրում է կանանց վախեցնել: ABC հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է Քլինթոնիՙ սեպտեմբերին թողարկվելիք գրքից մի հատված, որում նա պատմում է, թե ինչ է պատահել իր հետ, երբ նախընտրական պայքարում նա բախվել է Թրամփի հետ Սենթ Լուիսում նախընտրական բանավեճի ժամանակ: Քլինթոնի պնդմամբՙ Թրամփը չափից դուրս մոտ է կանգնել նրան ու իր իսկ խոսքովՙ գրեթե շնչել նրա պարանոցին: «Իսկ ի՞նչ կանեիք դուք: Կպահպանեիք հանգստություն եւ կձեւացնեիք, որ նա չի ներխուժել ձեր անձնական տարա՞ծք: Թե՞ կշրջվեիք ու կասեիք նրա դեմքինՙ քայլ հե՛տ, սրիկա՛, հանգի՛ստ թող ինձ: Ես գիտեմ, որ դու սիրում ես վախեցնել կանանց, բայց ինձ դու վախեցնել չես կարող, այնպես որՙ քայլ հետ»,. պատմել է Քլինթոնը, որն իմիջիայլոց, չի ասել, թե ինքն ինչպե՞ս է վարվել: Քլինթոնի գիրքը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 12-ից, «Ինչ պատահեց» (What happened) վերնագրով: |