20 ՀՈԳՈՎ ՆՇԵՑԻՆ «ԶԱՐԹՕՆՔ»Ի 80-ԱՄՅԱԿԸ Ինքնացուցադրականությունը մեր օրերում, սոցցանցերի սելֆիների ֆոնին հատկապես, տարօրինակ չէ բնավ: Սակայն երբ պատմարժեք ու տարողունակ լրատվամիջոց է ներկայացվում ճղճիմ եւ անճոռնի ինքնանկար-սելֆիի տեսքով, անթույլատրելի է լռելը: Չորեքշաբթի օրը Ազգային գրադարանի դահլիճում փորձ է կատարվել խայտառակելու մեծն Վահան Թեքեյանի խմբագրությամբ 1937 թ.ին սկսված եւ ապա Հովհաննես Պողոսյանի ու Գերսամ Ահարոնյանի եւ նրանց աշակերտների գլխավորությամբ շարունակվածՙ ՌԱԿ կենտրոնական օրգանի, սփյուռքահայ ամենահեղինակավոր թերթերից «Զարթօնք»ի հիմնադրման 80-ամյակը, ընդամենը 20 (ոմանք ասում ենՙ 22) հոգու ներկայությամբ, որոնցից 6-ըՙ ելույթ ունեցողներ: Այսպես է լինում, երբ պատկառելի թերթի ղեկը հանձնվում է բախտախնդիրների: |