RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 10370, Տպվել է` 1290, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵԶԴԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Հ. Ծ.

«Ավրորայի» նոր նախաձեռնությունը

Ընդարձակելով իր գործունեությունը, «Ավրորա» մարդասիրական ընկերությունը նոր կրթաթոշակ է սահմանել եզդի ուսանողների համար, համագործակցելով Լամիա Հաջի Բաշարիՙ ճանաչված եզդիՙ մարդու իրավունքների ակտիվիստի հետ: Լամիայի անվան կրթաթոշակը տարեկան տրամադրվելու է ի պատիվ նրա պայքարի (2014-ից սկսած) ընդդեմ ԻՊ-ին հարող ահաբեկիչների սեռական ոտնձգություններին: «Գերությունից» նրան հաջողվում է փախչել 2016-ին, սակայն հայտնվում է ականապատ մի դաշտում, որտեղ պայթյունից մեծ վնասներ է ստանում: Ներկայիս Գերմանիայում նա պայքարում է հանուն եզդիների իրավունքների ճանաչմանը:

Նոր կրթաթոշակից առաջին օգտվողը լինելու է Մոսուլից 18-ամյա ուսանող Աիդո Խիրո Օմարը, որին ընտրել են ակադեմիական գերազանցության եւ Իրաքի որբերին կրթվելու հնարավորություն տալու նրա բուռն ցանկության համար:

Օմարը երկու տարի սովորելու է Դիլիջանի UWC միջազգային կրթօջախում, որտեղ 82 երկրներից եկած երեխաներ են ուսում ստանում:

Նկար 1. Լամիա Հաջի Բաշար

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ