RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 7773, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵԼ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Art Newspaper)

Գերմանիան ստիպված կլինի պատասխան տալ վաշինգտոնյան դատարաններից մեկումՙ նացիստների կողմից թալանված արվեստի գործերի առնչությամբ: Դաշնային մի դատավորի որոշման համաձայն մերժվել է երկրի որոշ շրջանակների կոչը հրաժարվելու «Գուելֆ գանձերը» (Guelph Treasures) իրենց տերերին վերադարձնելու դատական հայցից: Նման հնարավորություն դատավորին տվել է վերջերս ընդունված «Հոլոքոսթի ժամանակ բռնագրավված արվեստի գործերի վերադարձի» (HEAR) օրենքը, որը կանաչ լույս է վառել Հոլոքոսթի զոհերի ժառանգների համարՙ վերատիրանալու իրենց ունեցվածքին:

1935-ին գերմանա-հրեական գործարարների մի խումբ «Գուելֆի Տան» միջնադարյան արվեստի մասունքները վաճառել է Պրուսիային: Այդ տան ժառանգներից Ալան Ֆիլիպը, Ջերալդ Սթիբելը եւ Ջեդ Լիբերը պնդում են, որ նացիստներն այդ ժամանակ ստիպել են գործարարներին վաճառել այդ թանկարժեք իրերը շուկայական գնի ընդամենը 35 %-ի չափով: Փաստաբանները համոզված են, որ վաճառքը կազմակերպած են եղել Հերման Գյորինգն ու Ադոլֆ Հիտլերը, որպեսզի «այդ հարստությունը մնա Ռայխին»: Որպես ապացույց նրանք մեջբերում են մի նամակ Ֆրանկֆուրտի կառավարչից ուղղված Հիտլերին, որտեղ վերջինից խնդրում է «օրինական եւ ֆինանսական նախապայմանները ստեղծել դրանց (գանձերի) վերադարձի համար»: Վաճառքից հետո, Գյորինգը այն նվիրել է Հիտլերին որպես «անակնկալ նվեր»:

«Գուելֆ գանձերը» այժմ գտնվում են Բեռլինի դեկորատիվ արվեստի թանգարանում, որը գտնվում է պետական «Պրուսիայի մշակութային ժառանգության հիմնադրամի» վերահսկողության ներքո: Նրանց պնդմամբ գործարքը կնքվել է իրավական հիմքերի վրա, եւ ցածր գինը պայմանավորված է եղել այդ ժամանակվա «Մեծ դեպրեսիայի» առկայությամբ: Նախքան այդ գործարքը գործարարների խումբը 2,5 միլիոն ռայխսմարկով կարողացել է մասնավոր հաստատություններին եւ անհատ հավաքորդներին վաճառել 40 (ընդհանուր քանակի մոտ կեսը) իրեր:

«Նացիստների կանոնակարգված թալանը (հրեաների ունեցվածքի) ցեղասպանություն է, իսկ ցեղասպանությունը միջազգային օրենքի կոպիտ խախտում է», նշել է ամերիկացի դատավոր Քոլին Քոլար-Քոթելլին :

«Դատավորի որոշումը նշանակալի իրադարձություն է, որովհետեւ 1933-ից 1939 ընկած ժամանակաշրջանը լի է նման հանցագործություններով եւ ակնկալում ենք, որ այս որոշումը կօգտագործվի նաեւ այլ հայցեր ներկայացնելու դատարան», հավելել է ժառանգորդ հայցվորների փաստաբան Նիկոլաս Օ՛Դոնելը :

Խմբ. կողմից.- Տեսնես երբեւիցե Մ. Նահանգները կանցկացնի՞ նման մի օրենք Թուրքիայի պետության եւ 1915 թ.ից հետո հայկական արժեքավոր իրերի եւ արվեստի գործերի թալանով հարստացած թուրք բազմաթիվ ընտանիքների նկատմամբ, որպեսզի համապատասխան դատական գործեր հարուցվեն եւ այդ արժեքները վերադարձվեն հայ ժողովրդին: Հիտլերական Գերմանիան գոնե որոշակի վճարումներ կատարել է հրեաներին, մինչդեռ թուրքական կողմը, պետություն եւ ժողովուրդ, ոչինչ չի վճարել: Առավելագույնը, որ արել են վերջինները, ոմանց տվել են մի թղթի կտորՙ հետագայում այդ արժեքավոր իրերը վերադարձնելու խոստումով, մինչեւ սեփականատերին սպանելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ