Ուզենք թե չուզենք ստիպված ենք ընդունել, որ հոկտեմբերի 30-ին պաշտոնապես բացված Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին կարեւորագույն իրագործում է տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսակետից: Խիստ հավակնոտ մի ծրագրի սկիզբՙ որը համապատասխան մոդիֆիկացումներից ու միջազգային շահագրգռությունների գործնականացումից հետո կարող է Հարավային Կորեան Լոնդոնին կապող ամենաարագ ուղին դառնալ, առնվազն տասը օրով կրճատելով սովորաբար երեքից չորս ...
Բաքվի օդանավակայանում, Թուրքիա վերադառնալու ճանապարհին, Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրքիայի նախագահը նշել է, որ առաջիկա շաբաթներին Պուտինի հետ կայանալիք հանդիպմանն ինքը անձամբ է ՌԴ նախագահի հետ խոսելու ԼՂ հիմնահարցից. «Պուտինի դիրքորոշումն այս հարցում շատ կարեւոր է: Եթե նա իսկապես զբաղվի այս հարցով, ապա լուծումն ավելի հեշտ կգտնվի», ասել է ...
Հայաստանում սկսվել մի ժամանակաշրջան, որում առավել, քան երբեւէ, առարկայորեն երեւում է, որ իշխանության փոխանցման հարցն ընտրություններով ընդհանրապես չի լուծվել: Մի կողմից անորոշությունը կրծում է մեր քաղաքական անվանյալ, իրականում ինչ-որ շահերի շուրջ խմբավորումներ հիշեցնող ուժերին, մյուս կողմից ընթանում է փոքր շրջանակով իրազեկվածների խուլ պայքարն իշխանության համար: Համենայնդեպս` անորոշություն կա այն շրջանակներում, ...
Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում վերջերս կայացավ Մոնրեալի Թեքեյան Մշակութային Միութեան «Սարօ Արմէն Մանուկեան ֆոնտ»-ի օժանդակությամբ հիմնանորոգված դասարանի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ Փարիզի «Արշակ Չոպանյան» ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանը:
Յաճախ հայաստանեան թերթերու մէջ կը կարդամ աշխարհի զանազան բնագաւառներուն մէջ Հայաստանի գրաւած դիրքին կամ աստիճանաւորումին մասին տուեալներ, որոնց մէջ չէ պատահած, որ Հայաստանը առաջին դիրքի վրայ յայտնուի:
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ աղմուկը սպասելի էր: Ընդ որում ասել, թե այդ նախագիծը մեր հասարակությունը բաժանեց երկու մասիՙ այնքան էլ ճիշտ չէ: Իրականում հասարակության ճնշող մեծամասնությունը ընդգծված բացասական կարծիք ունի նման օրենք ունենալու հեռանկարի նկատմամբ, իսկ այն առաջ տանողները միայն դրա դիմաց տարբերՙ փակ եւ բաց հիմնադրամներից ...
Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով հոկտեմբերի վերջին օրը Մանհեթենում զոհվեցին հեծանվային ուղեգոտում երթեւեկող հեծանվորդներ եւ մայթին գտնվող մարդիկ, 9/11 ահաբեկչությունից հետո իր ծանրությամբ երկրորդ դեպքն է, ինչը տեղի ունեցավ գրեթե նույնՙ «ground zero» կոչվող վայրում: Դրսում ցերեկային իրենց հանգիստն անցկացնող 8 հոգի այլեւս տուն չվերադարձան, 11 մարդ ծանր ...
Հոկտեմբերի 17-ին Թեհրանի ազգային թանգարանում բացվեց մի ցուցահանդես նշանավորելու համար Հայաստան-Իրան պատմական եւ մշակութային կապերըՙ սկսած հնագույն ժամանակներից: «Իրան եւ Հայաստան: Հիշողությունների տիրույթում» խորագրով ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ 2018 թվի հունվարի 17: Ներկայացված են Հայաստանից 100 եւ Իրանից 200 ցուցանմուշներ:
ՊԵԿ նախագահի հայտարարություններին հետեւելը առանձնահատուկ հաճույք է: Նախ, պարոն Վարդան Հարությունյանը միշտ հայտարարում է, որ մենք շուտով հաղթահարելու ենք պետական մակարդակի մեծ կոռուպցիան, որը ժամանակավոր բնույթ է կրում, չնայած մենք վաղուց արդեն հաշտվել ենք այն մտքի հետ, որ Հայաստանում ժամանակավոր բաները հավերժ են լինում: Բացի այդ, ՊԵԿ նախագահն, ըստ իր ...
Տասը տարինՙ 2799-ի կողքին մի տեսակ ծիծաղելի տպավորություն է թողնում: Ամեն դեպքումՙ Երեւանն այս տարի 2799 տարեկան է, Երեւան-Սիթի սուպերմարկետների ցանցըՙ տասը: Նոյեմբերի 1-ին ցանցը նշում էր իր տասնամյակը: Դրանից մի քանի օր առաջ Երեւան-Սիթին հայտարարել էր, որ տասնամյակի կապակցությամբ բոլոր մասնաճուղերում յուրաքանչյուր 10-րդ գնումը կստանա նվեր: Այն որ նվեր ...
Անցնող շաբաթ Թեհրանում կայացավ Ռոհանի-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումը, որին նախորդել էին Ռոհանի-Պուտին եւ Ռոհանի-Ալիեւ երկկողմ հանդիպումները. Պուտին-Ալիեւ հանդիպում Թեհրանում չի եղել: Ու չնայած ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախքան հանդիպումը նշել էր, որ «երեք նախագահները քննարկելու են էներգետիկ գործակցությունը, Ռոհանի-Պուտին-Ալիեւ համատեղ հայտարարության տեքստում կարդում ենք. «Կողմերն ընդունում են, որ տարածաշրջանում ...
Ռուսաստանյան «Россия-24» շուրջօրյա լրատվական հեռուստաալիքով ռեպորտաժ ցուցադրվեց Հայաստանի մասին «Հայկական երջանկություն» խորագրով: Ռեպորտաժն իրոք այնքան «երջանիկ» էր, ասես այն նկարահանել էր ոչ թե ռուս, այլ հայաստանցի հեռուստալրագրող: Երբ դիտում ես Հայաստանի հեռուստատեսությունը, տպավորություն ես ստանում, որ մեր հայրենիքը աշխարհի ամենաերջանիկ պետությունն էՙ զերծ երկրակործան խնդիրներից:
Հայաստանի կոմպոզիտորների միությունը հրավիրել էր հերթական 15-րդ համագումարը, որի վերջնարդյունքը, բնականաբար, նախագահի ընտրություններն էին: 4 տարի առաջ թեժ մրցապայքարում, ընդամենը 2 ձայնի առավելությամբ կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը : Այդ ընտրություններն ուղղակի շրջադարձային ու բեկումնային եղան հենց թեկուզ այն պատճառով, որ ջարդեցին կոմպոզիտորների միության ղեկավար ...
Հայաստաի նախագահը հրաման է ստորագրել ձմեռային զորակոչ հայտարարելու մասին: Այս լուրը հետաքրքրական է նրանով, որ երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին ասել էր , թե ՊՆ-ն ամեն ինչ անելու, որ «Ես եմ» ծրագրից արդեն առաջիկա զորակոչին օգտվեն նորակոչիկները: «Ես եմ» ծրագրի վերաբերյալ ենթաօրենսդրական ակտերն ու գործադրման մեխանիզմները արագորեն կներդրվեն, ...
Նախագահ Սարգսյանը հարցազրույց է տվել Business.FM-ին: Լրագրողին մասնավորաբար հետաքրքրել է, թե ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագիրն արդյոք չի՞ հակասում ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Նախագահն էլ պատասխանել է. «Մեր համաձայնագիրը ԵՄ-ի հետ ըստ էության համագործակցության խորացում է, առաջին հերթինՙ մեր հասարակության արդիականացում: Տնտեսությանն այն գրեթե չի անդրադառնում: Այստեղ հակասություններ չեն կարող ...
ՀՀ նախագահը ռուսական մի շարք ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ շուտով, ավելի կոնկրետՙ նոյեմբերի 14-ին, Հայաստանում գործող «Ներդրողների ակումբը» կհայտարարի մեր երկրում 1 միլիարդի հասնող ներդրումների մասին: Նախագահը, ցավոք, հստակ չի պարզաբանել, այդ 1 միլիարդի ներդրումներն արդեն արվե՞լ են, թե՞ նոյեմբերի 14-ից հետո նոր սկսեն արվել: Մինչդեռ սա շատ ...
Բոստոնում լույս տեսնող The Armenian Mirror-Spectator շաբաթահանդեսի խմբագիր Ալին Գրիգորյանը ծագումով պարսկահայ է: Մասնագիտական կրթությունն ստացել է նշանավոր Թաֆթս համալսարանումՙ ավարտելով միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա շարունակել Բոստոնի համալսարանում, լրագրության բաժնում: Աշխատակցել է ամերիկյան տարբեր թերթերի: Շուրջ 20 տարուց ի վեր վարում է օրերս իր հիմնադրության 85-ամյակը նշող «Միրորի» խմբագրի պաշտոնը: ...
Մինչ Ռուբեն Սադոյանը կնշանակվեր Վրաստանում ՀՀ դեսպանՙ փոխարինելով Յուրի Վարդանյանին, ես անձամբ, խոստովանեմ, նրա մասին որեւէ բան չգիտեի, չգիտեի անգամ, որ նա ԱԺ պատգամավոր է, ընդ որումՙ երկարամյա: Հետեւաբար, երբ նախագահի որոշմամբ պարոն Սադոյանը դարձավ Նորին Գերազանցություն, ես Google որոնման համակարգով սկսեցի նրա մասին տեղեկություններ հավաքել: Առաջինն ինչ բերեց Google-ը ...
Մեծագույն բարեբախտություն է, երբ նվիրյալ անհատը գտնում է իրեն վերապահված արժանի տեղը կյանքում, աշխատանքում: Այդպիսի բախտավորներից է «Հայկական Հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը, որի բազմահմուտ ղեկավարությամբ ու նվիրումի գնով վերջին տասնամյակներում մեծ ավանդ է ներդրվել հայրենի գիտական եւ մշակութային կյանքի զարգացման, գիտական ներուժի հարստացման ուղղությամբ: Մեկը մյուսի հետեւից հրատարակվում ...
ՀԷՑ-ը եկող տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրացնի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմը» եւս Հայաստանին կշարունակի գազ մատակարարել նույն սակագնովՙ նաեւ հաջորդ տարի, ինչից հույս ունենք, որ հաջորդ տարի գազի գինը հայաստանցի սպառողների համար եւս չի բարձրանա: Ինչ վերաբերում է ջրին, ապա «Վիոլա ջուր» ՓԲԸ-ն դիմել է ջրի սակագինը ...
Ռուսական լրատվամիջներին տված հարցազրույցում ՀՀ նախագահը խոսել է շախմատի մասին նաեւ: Սերժ Սարգսյանը նկատել է, որ «շախմատն օգնում է կյանքում արդար ապրել, սովորեցնում է արդար հաղթել ու արդար պարտվել»:
Վարչապետ Կարեն Կարապետյանին հարց են ուղղել, թե համաձա՞յն է արդյոք ինքը, որ Սերժ Սարգսյանը, որպես պետության անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչ, անփոխարինելի է: Վարչապետն էլ պատասխանել է. «Ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ»:
Ամերիկուհի Ադա Քիթինգը կխնամի իր որդունՙ Թոմին: Մայրը որոշել է միանալ իր տղային, ով մասնագիտությամբ նկարիչ է: Ադա Քիթինգը ունեցել է երեք երեխա, սակայն միայն Թոմն է ապրել, մյուսները մահացել են վաղ հասակում:
Իրաքյան Քրդստանի ղեկավար Մահմուդ Բարզանին տարածաշրջանային խորհրդարանին հղած նամակում հայտարարել է նախագահի պաշտոնում մնալը չերկարաձգելու մասին: Դեռ հուլիսի 12-ին նա կարգադրություն էր արել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն նախապատրաստելու վերաբերյալ: Ավելի ուշ նախապատրաստությունը կասեցվել էր տեխնիկական խնդիրների, քաղաքական ճգնաժամերի եւ անվտանգությանը սպառնացող վտանգների պատճառաբանությամբ: Բացի դրանից, ի հայտ չէին եկել նախագահության ...
Հոկտեմբերի 24-ին սաուդյան արքայազն Մոհամմադ բին Սալմանը հայտարարեց Հորդանանի ու Եգիպտոսի սահմանագծին NЕОМ արդյունաբերական եւ գործարար կենտրոն ստեղծելու նախագծի մասին: Այն կկառուցվի Կարմիր ծովի եւ Աքաբա ծոցի ափին, ինչը ենթադրում է Սուեզի ջրանցքի փոխադրական հնարավորությունների օգտագործում: Նախաձեռնության պաշտոնական նպատակը Սաուդյան Արաբիայի պետբյուջեի կախման նվազեցումն է նավթային ...
Օրերս Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարեց, որ ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից: Ինչպես եւ սպասվում էր, Սպիտակ տունը քննադատության ենթարկվեց այդ որոշման համար: Սակայն այդ քայլը անսպասելի չէր, վաղուց էր հասունացել:
Վերոնշյալ խորագրով գիտաժողով է նախատեսված անցկացնել նոյեմբերի 18-ին Վաշինգտոնի «Մարիոթ Ուորդման Պարկ» հյուրանոցի «Վիրջինիա Բ.» դահլիճում, հովանավորությամբ «Հայկական ուսումնասիրությունների ընկերակցության» (ՀՈՒՇ) եւ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքի: Գիտաժողովից անմիջապես հետո ՀՈՒՇ-ն անցկացնելու է նաեւ իր 44-րդ տարեկան հավաքը, որն այս տարի կայանալու է «Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների ասոցիացիայցի» (ՄԱՈՒԱ) տարեկան հավաքի ...
2011 թվականից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում գտնվող խոցելի խմբի ուսանողներից շատերն իրականացրել են բուհում սովորելու իրենց երազանքը: Ուսումնական ութ տարվա ընթացքում, ուսման վարձի հատուցման ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունըՙ մասնագիտական կրթության ապահովման, սոցիալական աջակցության եւ նպատակասլացությունը որպես կամային որակ փոխանցելու առումով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության եւ «ՊրոԱրտ» ընկերության գործակցության արդյունքում ստեղծված եւ ավստրիական ճանաչված SONY DADC ընկերության գործարանում հրատարակվածՙ «Հայկական ժողովրդական նվագարաններ» ալբոմն իր պատվավոր տեղն է գտել Դիլիջանի ամենահին շինություններից մեկում: 19-րդ դարում այն իշխանուհի Մարիամ Թումանյանի համար ծառայել է որպես ամառանոց, իսկ խորհրդային տարիներիցՙ ստանձնել է ժողովրդական արվեստի պահպանման առաքելությունը, ...