ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԿԵՏՐԱԿԱՅԱՆ ԹԱԼԻՆՈՒՄ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Արեւային էներգիայի օգտագործումը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում:Այս տեսակետից մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում: Նոյեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում բացվեց «Թալին-1» արեւային էլեկտրակայանը:Կայանի հզորությունը կազմում է մոտ 1000ԿՎտ: Այն տարեկան կարող է արտադրել ավելի քան մեկ միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում ստանալու համար անհրաժեշտ կլիներ օգտագործել ավելի քան 300 տոննա վառելիք կամ 300 հազար խորանարդ մետր գազային վառելիք: Շրջակա միջավայր արտանետել ազոտի օքսիդներ եւ այլ վտանգավոր նյութեր: Կատարված է մեծ ծավալի աշխատանք եւ այն հնարավորություն կտա լուծել էներգետիկ բնագավառի ռազմավարության բազմաթիվ խնդիրներ: Հայաստանն ունի արեւային էներգիայի օգտագործման մեծ հնարավորություն: 1մ2 հորիզոնական մակերեւույթի վրա արեւային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2: Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արեւային էներգիայի պաշարներով: Հարկ է հիշել, որ վերջերս Ծաղկաձորում գործարկվեց 434,72 կՎտ հզորությամբ առաջին համակարգային «Արեւիկ» արեւային էլեկտրակայանը: Արեւային կայանն իր հզորությամբ առաջինն էր Հայաստանում: Արեւային կայանների կառուցման համար տրվել է 11 լիցենզիա 10 մեգավատտ գումարային հզորությամբ: Այն իրականություն կդառնա առաջիկա երկու տարիների ընթացքում: Ներկայումս այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Հայաստանում առաջին էլեկտրակայանը կառուցվել է 1903 թվականին 10 Կվտ հզորությամբ Դիլիջան քաղաքում: |