RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 16233, Տպվել է` 1674, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ

ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐՈՒ ՄԱՐՄԻՆ` Յակոբ Գասարճեան, Ատենապետ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՒ ՔԱՆԱՏԱՅԻ ԿԵԴՐ. ՎԱՐՉՈՒԹԻՒՆ` Երուանդ Ազատեան, Ատենապետ, Նիւ Եորք, նոյեմբեր 18, 2017

Թէքէեան Մշակութային Միութիւնը համազգային կազմակերպութիւն է, որ կը գործէ սփիւռքի տարբեր երկիրներու մէջ եւ Հայաստանի երրորդ հանրապետութեան ծնունդէն յետոյՙ նաեւ Մայր հայրենիքի մէջ:

Այսօր, համաշխարհայնացման դարաշրջանին, տարածութիւնները կը կորսնցնեն իրենց տարանջատող բնոյթը` ճամբայ հարթելով առանձին շրջանակներու մերձեցման: Հետեւաբար ֆիզիքական մերձեցումը սատար կը հանդիսանայ նաեւ գործունէութեանց համադրութեան:

Վերոյիշեալ տուեալներէն մեկնելովՙ ԹՄՄիութեան եւ քոյր կազմակերպութեանց ներկայացուցիչները խորհրդակցական հաւաք մը կայացուցին շաբաթ, նոյեմբեր 18-ին, ԹՄՄ-ի Մեծագոյն Նիւ Եորքի կեդրոնին մէջ եւ յետ երկար խորհրդակցութեան որոշեցին կազմել ԹՄՄ-ի Համաշխարհային խորհուրդը, որ պիտի կատարէ համադրողի դերը ԹՄՄ-ի եւ քոյր կազմակերպութեանց գործունէութեան միջեւ:

Միութեան տարբեր երկիրներու կառոյցներու գործունէութիւնը համադրելու նպատակով որոշուած է հրաւիրել բոլոր շրջանակները ընդհանուր հաւաքի մը, որ տեղի պիտի ունենայ 2018-ի մարտ ամսուն Երեւանի մէջ: Միարարական շարժումի նախաձեռնութիւնը կը պատկանի ԹՄՄ-ի Լիբանանի Հիմնադիրներու Մարմնին եւ ԹՄՄ Ամերիկայի եւ Քանատայի Կեդրոնական վարչութեան, որոնց խանդավառօրէն ընդառաջած է Միութեան մասնաճիւղերու մեծամասնութիւնը:

ԹՄՄ-ի Համաշխարհային խորհուրդը նոր հորիզոն մը կը բանայ Միութեան գործունէութեան դիմաց` ամրապնդելով շարքերը եւ աւելի արդիւնաւէտ կերպով սատարելու` ազգին եւ հայրենիքինՙ հայ մշակոյթի եւ գրականութեան միջոցով:

«Միութիւնը զօրութիւն է» կարգախօսը նոր իմաստ մը կը զգենու այսօր մեր կազմակերպութեան համար:

Խորհրդակցական ժողովի մասնակիցները:

Ձախից աջՙ նստածՙ Գայանե Մուրադյան (Երեւան), Նար Խաչատուրյան (Բեյրութ), Արշավիր Գյոնջյան (Մոնրեալ), Հակոբ Գասարճյան (Բեյրութ), Երվանդ Ազատյան (Դետրոյթ), Խորեն Գալինյան (Կահիրե), Վարդան Նազիրյան (Լոս Անջելես), կանգնածՙ Միհրան Մինասյան (Բոստոն), Վարդգես Գուրույան (Լոս Անջելես), Գեւորգ Մարաշլյան (Վաշինգտոն), Դանիել Յուսուֆյան (Բուենոս Այրես), Արման Շերեֆ (Լիոն), Հրաչ Գույումճյան (Լոնդոն), Գեւորգ Քյոշկերյան (Լոս Անջելես), Հակոբ Վարդիվառյան (Նյու Յորք-Նյու Ջերսի), Կարեն Կակոյան (Երեւան), Արամ Արքուն (Բոստոն):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ