RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 9448, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հ.Ծ.

Նոյեմբերի 16-ին ՀԲԸՄ-ի կատարողական արվեստի բաժանմունքը Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում անց է կացրել իր 3-րդ «Հայերը կինոարվեստում» տարեկան միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվել են 6 կարճամետրաժ ֆիլմեր:

Ըստ ստացված հաղորդագրության, ծրագրում ներառվել են Րաֆֆի Վարդանյանի «Դատարկ տարածություն», Ավո Ջոն Քամբուրյանի «Վերապրումի արձագանքներ», Էրիկ Շահինյանի «Օտար ձայներ», Էմիլի Մկրտչյանի եւ Անահիտ Յահջյանի «Լեւոն: Զարմանահրաշ կյանք», Օվսաննա Գեւորգյանի «Էլ չես կարող տուն գնալ» եւ Կարեն Բարսեղյանի «Հյուծված» ֆիլմերը: Հատուկ ցուցադրմամբ հայ եւ օտար հանդիսատեսին է ներկայացվել նաեւ «Պատերազմի երեխաները» ֆիլմը: Բոլոր ֆիլմերն էլ եզրափակիչ փուլ են հասել օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի եւ ՀԲԸՄ-ի «Ստեղծագործ Հայաստան» կազմակերպության նախաձեռնած «Մարդու իրավունքների մարտահրավերներ» միջոցառմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ