RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 14749, Տպվել է` 1635, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԵՐԱՐ ԼԻՆԵԼԸ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ Է...

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կրթական համակարգի վրա ներազդող շատ գործոններ կան, դրանցից մեկն էլ կրթական միջավայրն է, որի բարվոք վիճակը ապահովում է սովորողների «ներքին» եւ «արտաքին» գիտելիքները: Դրանք կարեւոր են դպրոցի գիտակրթական տեսադաշտն ու շրջանակները լայնացնելու համար: Այս գիտակցությունից ելնելով էլՙ Մ. Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության անդամներն ու համակիրները միաձուլվեցինՙ Արցախի Քաշաթաղի վարչական շրջանի Բեր Ձորի N-1 Վահան Թեքեյանի անվան անբարեկարգ դպրոցի վերանորոգման հովանավորության գաղափարի շուրջ: Անհրապույր, քարուքանդ դասարանների վերանորոգումը ստանձնեցին բարերարները, որի արդյունքն արդեն իսկ նկատելի է, եւ որ ամենակարեւորն է բարերարները շարունակում են իրենց հայրենանվեր գործը: Առաջին դասարանըՙ հայոց լեզվի եւ գրականության դասարանն էր, որը վերանորոգվեց Մոնրեալի ԹՄՄ Սարօ Արմեն Մանուկյան հիմնադրամի օժանդակությամբ, եւ դասարանի բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին: Երկրորդըՙռազմագիտության դասարանն էր, որը հիմնանորոգվեց Փարիզի Արշակ Չոպանյան ինստիտուտի նվիրատվությամբ, որի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին:

Տարեմուտին դպրոցին եւս մեկ ուրախանալու առիթ ընձեռվեց. նոյեմբերի 30-ին դպրոցում բացվեց երրորդՙ Հրանտ Դինքի անունը կրող պատմության դասարանը: Այն վերանորոգվել է Մոնրեալի ԹՄՄ անդամներ Ավետիս եւ Արշալույս Ճիհանյանների հովանավորությամբ:

Դպրոցի երկրորդ հարկում գտնվող վերանորոգված դասարանի մուտքի մոտ փակցվեց ցուցանակՙ հայրենանվեր բարերարների անունների հիշատակմամբ:

Դասարանի բացումը ուրախացրել էր ե՛ւ վարչական շրջանի կրթության վարչության ներկայացուցիչներին, ե՛ւ ուսուցիչներին ու բոլոր ներկաներին, սակայն ամենից ոգեւորվածը հենց աշակերտներն էին:

XI դասարանում սովորող աշակերտները նորոգված դասարան մտան թղթե ճերմակ աղավնիներն ձեռքներին, որն էլ խորհրդանշում էր խաղաղությունն ու անկախությունը: Գեղեցիկ ցերեկույթի շրջանակում, որը կազմակերպվել էր պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանի ջանքերով, դպրոցականներն իրենց երախտիքի խոսքը հղեցին բարերարներին եւ վստահեցրին, որ նրանց համար մեծ պատիվ է ուսանել հենց Հրանտ Դինքի անունը կրող դասարանում. չէ՞ որ մեծ հայն ինքը մի աղավնի էր, որը պայքարեց իր իրավունքների ու ազատությունների համար եւ արժանացավ փառքի: Աշակերտները միաձայն նշեցին, որ այսուհետ ավելի մեծ խանդավառությամբ ու սպասմամբ կգան դպրոց ու էլ ավելի լավ կուսանեն: Դպրոցի ուսուցչական անձնակազմը եւս շնորհակալություն հայտնեց բարերարներին նման հայրենանվեր ձեռնարկի համար եւ նկատեց, որ դպրոցում կրթական միջավայրի բարելավանն ուղղված մեր հայրենակիցների հոգատարությունն անչափելի ու անգհնատահելի է յուրաքանչյուրի համար:

Բարերար լինելը ոչ թե կոչում է, այլՙ կենսակերպ. այս գողափարով էլ տոգորված դպրոցի վերանորոգման գործն իրենց վրա վերցրած բարերարները խոստանալով ամեն ինչ անել, որպեսզի իրենց այս գործը շարունակական լինի, իսկ ներկաներին հորդորեցին չկորցնել հույսն ու հավատալ, որ մի օր նրանք կբացեն լիովին վերանորոգված դպրոցի դուռը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ