RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 13033, Տպվել է` 1634, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏ` ՎԵՐԱՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԱՐԵՆ

Աուդիտը նույն հաշվեքննությունն է` բայց միայն պետական-հանրային հատվածում: Որպես ստուգող բարձրագույն մարմին ընկալվող Վերահսկիչ պալատն այլեւս չի լինելու, նրա փոխարեն եկող տարվա ապրիլից հետո գործելու է Հաշվեքննիչ պալատը, որը փաստորեն սոսկ աուդիտ անող է, հատկապես պետական բյուջեի կատարման աուդիտ իրականացնող, այդպիսով նախ օգնելով Ազգային ժողովին` կողմնորոշվել բյուջեի կատարողականը հաստատելիս, երկրորդՙ հաշվետվողականություն ապահովելով պետական ֆինանսների ծախսման արդյունավետության նկատմամբ: Խորհրդարանը քննարկեց այս նոր մարմնի մասին օրինագիծը: Այսինքն` այս պալատը ավելի ուղղորդված լիազորություններ ունեցող, թեեւ անկախ, իր հաշվեքննության ոլորտները ինքնուրույն որոշող կառույց է` խիստ հստակ սահմանված գործառույթներով: Պետական ֆինանսների օգտագործման վերաբերյալ անկողմնակալ տեղեկատվությունն այս մարմինը պարբերաբար պետք է տրամադրի հանրությանը: Սահմանադրական փոփոխություններով արդեն իսկ նախատեսված էր Վերահսկիչ պալատը փոխարինել հաշվեքննիչ պալատով:

Ըստ ԱԺ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի` նոր կառույցի գլխավոր խնդիրներից մեկն էլ հանրության վստահության բարձրացումն է` Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ