ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. iPhone X-Ն ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՔՈՒՄ Է Ձմռան առաջին օրը նոր iPhone X-ով եւ գեղեցիկ համարով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ եւ ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս նորամուծությունը մյուս սերունդներից աչքի է ընկնում իր նոր «Face ID» տեխնոլոգիայով: Միայն մեկ հայացքով հնարավոր է ապաբլոկավորել բջջային սարքը: Անլար լիցքավորման հնարավորությունը iPhone X-ի մեկ այլ նորարարական լուծումն է: «iPhone-ի երկրպագուների համարՙ տարվա ամենասպասված սմարթֆոնը պաշտոնապես վաճառքի էր հանվել մոտ մեկ ամիս առաջ եւ այն արդեն հնարավոր է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Մենք աշխատում ենք ամենավերջին նորամուծությունները մեր բաժանորդներին մշտապես հասանելի դարձնելու ուղղությամբ», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : iPhone X-ն ունի երբեւէ ստեղծված ամենաամուր ապակիով պանելներ, չժանգոտող հատուկ պողպատից շրջանակ եւ պաշտպանվածությունՙ փոշուց եւ ջրից: iPhone X-ի միջոցով հնարավոր է անել բարձր որակի լուսանկարներ եւ սելֆիներՙ անգամ թույլ լուսավորության պայմաններում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/ *Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել iPhone X-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի նշված սպասարկման կենտրոններիցՙ Ամիրյան 3 Իսահակյան 33 Ծիծեռնակաբերդի խճուղի 3 («Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի տարածքում) Հյուսիսային պողոտա 6/14 Նոր Նորք, Գայի պողոտա 10/6 |