RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017



Տեղադրվել է` 2017-12-21 22:59:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 6221, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՎՐՈՐԱՅԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Հ. Ծ.

«Միլիոններ տեղափոխման շարժման մեջ: Զարգացման եւ ինտեգրման անհրաժեշտություններ» ընդհանուր խորագրի ներքո դեկտեմբերի 4-5-ին Բեռլինում կայացել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երկխոսությունները, որին մասնակցել են համաշխարհային ճանաչման արժանացած քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպիսիք են Բունդեսթագի նախկին նագախահՙ Նորբերտ Լամերտը , Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի նախկին նախագահՙ դոկտ. պրոֆ. Վուլֆգանգ Հուբերը , Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին բարձրաստիճան հանձնակատարՙ Մերի Ռոբինսոնը , ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրենՙ Գեերտ Կապելերը , Գերմանիայի կանցլերի Աֆրիկայի գծով անձնական ներկայացուցիչՙ Գունտեր Նուկը , Ռոբերտ Բոշ Շտիֆտունգ ընկերության տնօրեն Քրիստոֆ Բոշը եւ Նոբելյան մրցանակակիր Լայմա Գբովին :

«Global Perspectives Initiative-ի», «Robert Bosch Stiftung-ի» եւ «Stiftung Mercator-ի» համագործակցությամբ «Aurora Humanitarian Initiative-ի» կազմակերպած երկխոսության վայրըՙ Բեռլինը պատահականորեն չէր ընտրված, գրում է Մուրիել Միրաք-Վայսբախը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում: Հաշվի էին առնվել այն, որ Եվրոպան է փախստականների ներկա սերնդի գլխավոր հանգրվանը եւ այն, որ Գերմանիային էր ընկել ընդունել փախստականների առյուծի բաժինը (մեկ միլիոն միայն 2015-ին):

Իր բացման խոսքում «Ավրորա» նախաձեռնության հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը նկատել է տվել, որ ֆորումի ականավոր մասնակիցները ուրախ էին տեսնելով, թե ինչպես են զարգացող մի երկրիՙ Հայաստանի ներկայացուցիչները մտահոգված մարդասիրական համընդհանուր արժեքներով եւ աշխարհում ծավալվող վտանգավոր գործընթացներով: Քննարկման թեման, անշուշտ, գլոբալ միգրացիայի մարտահրավերներն էր եւ դրանց լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:

Մասնակիցները իրենց փորձառությունն ու գիտելիքն են փոխանցել ներկաներին, հաստատելով, որ թեման շատ ծավալուն է ու բազմաշերտ: Աշխարհով մեկ ներկայիս կան 65 միլիոն տեղահանվածներ, չհաշված երկրների ներսում տեղահանվածները եւ այն 200 միլիոնը, որ եղանակի փոփոխման պայմաններից ելնելով հնարավոր է, որ ապագայում տեղաշարժվեն: Բացի համապատասխան երկրների կառավարություններին կոչ անելուց, նրանք նաեւ դիմել են մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին, որ նոր նախաձեռնություններով հանդես գան եւ առավել ակտիվ գործեն:

«Ավրորա» մրցանակի օրինակով նշվել է, որ մենք պետք է սովորենք, դասեր քաղենք անցյալից, որպեսզի ճիշտ ընտրություններ կատարենք ներկայիս մեր գործունեություններում եւ ավելի լավ ապագայի ճանապարհը հարթենք միասին:

«Մասնակիցները գիտակցեցին աշխարհը փոխելու մեր ցանկությունն ու պատրաստակամությունը: Նաեւ ընդունեցին մեր փորձառությունը: Պատերազմներ եւ ցեղասպանություն տեսած Հայաստանն զգալի ներդրում է ունենում տվյալ խնդրի լուծման գործում, ընդունելով մոտավորապես 20 հազար փախստականների Սիրիայից», ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ