ՆԻԿԱ ԲԱԲԱՅԱՆԸ «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ» ՄԱՍԻՆ Հ. Ծ. Երեւանի պետհամալսարանի շրջանավարտ, ներկայիս «Կադենս երաժշտական կենտրոնի» գլխավոր կառավարիչ Նիկա Բաբայանը , ըստ «Արմինյն Միրոր-Սփեթեյթր» շաբաթաթերթի հաղորդմանը այսօր, հունվարի 19-ին, Ֆրեզնոյի պետական համալսարանի բիզնես կենտրոնում դասախոսություն է կարդալու «Հայոց եկեղեցին եւ հայկական պարգեւները» թեմայի շուրջ, որպես բաղկացուցիչ մաս հայկական ուսումնասիրությունների ծրագրի: Հայկական մրցանակներ, մեդալներ եւ կրծքանշաններ շնորհվել են 17-րդ դարից սկսած: Դրանք կարելի է բաժանել երեք խմբաքանակի. ա) Հայաստանյան մրցանակներ (ներառելով 1-3 հանրապետությունները եւ Արցախի հանրապետությունը), բ) Հայ եկեղեցու պարգեւներ (ներառելով առաքելական, կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիները) եւ գ) հայկական սփյուռքի մրցանակներ: Բաբայանը ներկայացնելու է նրանց ստեղծման եւ շնորհման պատմությունը: Նա երկու գիրք է հրատարակել թեմայի շուրջ: Մեկը «Awards of Armenia, 1918-1939» եւ մյուսըՙ «Awards of the Armenian Church», որոնք վաճառքի են դրվելու դասախոսության օրը: Անցյալում Բաբայանը եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր տնօրենը, իսկ 1990-93 թվերինՙ հայկական հեռուստատեսության եւ ռադիոյի պետական Կամերային երգչախմբի ղեկավարը: |