RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018



Տեղադրվել է` 2018-01-18 23:27:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 5346, Տպվել է` 784, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾԵՆ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐ

Պ.Ք.

Նախատեսվում է նոր դոկտրինը ընդունել փետրվարին

Պենտագոնը ծրագրում է մշակել ծովային բազավորման նոր միջուկային ռումբեր, որպեսզի դիմակայի Ռուսաստանի եւ Չինաստանի հարաճուն ռազմական ներուժինՙ գրում է «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» թերթըՙ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրներ: Այդ ծրագիրը լայն բանավեճեր է հարուցել ԱՄՆ-ի միջուկային նոր ռազմավարության շուրջը: Ծրագրի կողմնակիցները պնդում են, թե ժամանակն է արդիականացնելու ԱՄՆ-ի միջուկային ուժերը, մինչդեռ քննադատները վախենում են, որ դա կարող է իջեցնել միջուկային զենքի գործադրման շեմը:

Զինատեսակներից մեկը Trident հրթիռի համար նախատեսված փոքր հզորության ռումբն է: Ամերիկյան սուզանավերում տեղադրված այդ հրթիռները ներկայումս կրում են ավելի մեծ հզորության մարտագլխիկներ: ԱՄՆ-ում նաեւ մշակվում են ծովային բազավորման թեւավոր հրթիռներ, որոնք սպառազինությունից հանվել էին 2010 թվականին:

Այդ ռազմավարության պաշտոնական հաստատումը սպասվում է հունվարի վերջերին. նախագահ Թրամփը դեռ չի հաստատել այն: Սակայն, ինչպես նշում են ռազմական մեկնաբանները, նոր ռազմավարությունը լայն աջակցություն է վայելում Պենտագոնում եւ հավանաբար կընդունվի:

Գլխավոր խնդիրներից մեկն այն է, թե ինչպես պետք է հակազդել Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմավարությանը եւ ծրագրերին: Խնդրի էությունն այն է, որ քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը շեշտը չեն դրել միջուկային սպառազինությունների վրա, Պենտագոնը պետք է ընդլայնի միջուկային զինատեսակների ցանկը, որպեսզի դիմակայի հավանական թշնամիներին:

Պենտագոնի մտահոգության գլխավոր պատճառներից մեկը ցամաքային բազավորման ռուսական նոր թեւավոր հրթիռն է, որը, ամերիկացի պաշտոնական անձանց կարծիքով, խախտում է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների սահմանափակման պայմանագիրը:

Պենտագոնում գտնում են, որ ամերիկյան փոքր միջուկային ռումբերը հնարավորություն կտան արդյունավետորեն դիմակայելու ռուսական հրթիռների սպառնալիքին:

«Վաշինգտոն փոստ» թերթը նախազգուշացնող հոդված է հրապարակել. «Վաշինգտոնի նոր դոկտրինան առավել հավանական է դարձնում միջուկային պատերազմը» վերնագրով: «Հաֆինգտոն փոստ» թերթում հայտնվել է պենտանգոնյան նյութերի արտահոսք, որոնց համաձայն ամերիկացի զինվորականները հայտարարում են Ռուսաստանի եւ այլ հակառակորդների դեմ առաջինը միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին:

Ամերիկացիները կավելացնեն փոքր հզորության միջուկային մարտալիցքերի արտադրությունը: Ըստ էության, փոքր հզորության ռումբեր էին նաեւ 1945 թ. օգոստոսին ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա նետված ամերիկյան ռումբերը:

Փորձագետները ընդգծում են, որ ամերիկյան միջուկային զենքի արդիականացման նպատակով նախատեսվում է ծախսել ավելի քան մեկ տրիլիոն դոլար, որը երկրի բյուջեում գոյություն չունի:

Ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքը հաղորդում է, որ պաշտպանական նախահաշվում առանձին հոդվածով պետք է նշվեն Ռուսաստաից պաշտպանվելու համար նախատեսվող միջոցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ