RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018



Տեղադրվել է` 2018-01-18 23:27:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 4694, Տպվել է` 784, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍՈՐՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Արդեն երկու տարի հատուկ խնամքի կարիք ունեցող 40 երեխա Երեւանում օգտվում է մասնագիտացված անհատական օգնականի ծառայությունիցՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ: Հաշմանդամություն ունեցող երեխաներին արդյունավետ աջակցության նպատակով, Հայաստանում չորս տարի առաջ ստեղծված «ՍՈՐՍ» հիմնադրամը թիրախային խմբում է ընդգրկել նաեւ նրանց ընտանիքներին: Արդյունքում, արդեն իսկ կարեւոր փոփոխություն է արձանագրվում ոչ միայն այդ երեխաների, այլեւ նրանց ընտանիքների կյանքում: Հաշմանդամություն եւ հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաներն այդ ծառայության շնորհիվ դուրս են գալիս ինքնամեկուսացումից. այլեւս չեն սահմանափակվում բացառապես մոր հետ շփվելով, իսկ ընտանիքները վերադառնում են կյանքի բնականոն ռիթմի:

2014 թվականից, իր աջակցությամբ հիմնադրամի տարբեր ծրագրերին միացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ըՙ իրագործելի դարձնելով սահմանած նպատակների իրականացումը: 2017թ-ին 40 երեխայի հետ 8 ամիս շարունակ շաբաթական 3 օր 6-8 ժամ աշխատանք է տարվել տանը, դրսում, դպրոցում եւ կենտրոններում: Անհատական օգնականները վերապատրաստման դասընթացներ են անցել, ինչպես նաեւ պրակտիկ աշխատանք կատարել երեխաների հետ զարգացման եւ խնամքի կենտրոններում: Անհատական օգնականի աշխատանքը վերահսկվել է երեք գլխավոր մասնագետների կողմից, որոնք շտկել են երեխայի հետ աշխատելու զարգացման եւ ֆիզիկական վիճակի բարելավման ընդհանուր անհատական պլանը, ինչպես նաեւ կարգավորել եւ առավել արդյունավետ դարձրել աշխատանքը երեխա-օգնական-ծնող շղթայում:

«ՍՈՐՍ» հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանը կարեւոր ձեռքբերում է համարում ծրագրի թիրախային կետերի իրագործումը: Մասնավորապես այն, որ հիմնադրամին հաջողվել է ստեղծել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների սպասարկման նոր մասնագիտացում, համախմբել հաշմանդամության տարատեսակ խնդիրներով զբաղվող առաջատար մասնագետներին, աշխատանքով ապահովել նեղ մասնագիտացմամբ երիտասարդ կադրերին, աջակցել թիրախային խմբում հայտնված ընտանիքներին ու երեխաներին:

Յուրաքանչյուր երեխայի սպասարկումն, ըստ անհրաժեշտության, իր մեջ ներառել է խնամք, ինքնասպասարկման հմտությունների զարգացում, զբոսանք, ուղղորդում դպրոցներում կամ զարգացման տարբեր կենտրոններում, անընդմեջ ակտիվ աշխատանք յուրաքանչյուր երեխայի համար մշակված անհատական զարգացման պլանով: Մանկավարժ-օգնականներից եւ հատուկ մասնագետներից կազմված թիմին հաջողվել է հասնել զգալի արդյունքներիՙ ապահովել երեխաների առավել անկախ, ուրախ եւ որակյալ ցերեկային զբաղվածություն, խնամակալ-ծնողներինՙ հնարավորություն տալ փոքր ինչ հանգստանալու, կրթվելու, բնականոն կյանքին վերադառնալու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ