HONOR 9 LITE ՆՈՐԱՈՃ ՍՄԱՐԹՖՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Մոսկվա, 1 փետրվարի 2018թ. - Honor բրենդը, որ սմարթֆոնների շուկայի առաջատարն է ինտերնետ-բրենդերի շարքում, ազդարարում է երկու կրկնակի տեսախցիկներով սարքավորված Honor 9 Lite-ի վաճառքի սկիզբը Հայաստանում: Բավական գրավիչ գնով նորույթը փոխառել է բրենդի ամենահայտնի մոդելներից մեկիՙ ֆլագման հանդիսացող Honor 9-ի դիզայնը, իսկ միջուկը ստացել է մի շարք ֆունկցիոնալ առավելություններ, որոնց թվումՙ երկու կրկնակի տեսախցիկ եւ հեշտ կառավարվող FullView HD էկրան: 2017 թվականին Չինաստանում ինտերնետ սեգմենտի սմարթֆոնների շարքում Honor-ը առաջին տեղ է դուրս եկել վաճառքի քանակով, ինչպես նաեւ գերազանց արդյունքներ ցույց տվել «սեւ ուրբաթի» ժամանակ մի շարք տարածաշրջաններումՙ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ այլուր: Չինական շուկայում ներդրվածՙ բիզնեսի տեսանկյունից հաջողված մոդելը կիրառելով գլոբալ շուկայումՙ Honor-ն իր առջեւ հավակնոտ նպատակ է դնում մինչեւ 2020 թվականը հայտնվել աշխարհում հայտնի սմարթֆոնների խոշորագույն բրենդերի հնգյակում: Նման հայտարարություն է արել Honor-ի նախագահ Ջորջ Չժաոն այս տարվա հունվարին CES 2018 միջազգային համաժողովի ընթացքում: «2018 թվականին մենք պլանավորում ենք ուժեղացնել Honor բրենդի առաջխաղացումը ԱՊՀ երկրներում, եւ այդ առումովՙ Հայաստանը մեզ համար առաջնահերթ երկրներից մեկն է: Մենք գիտենք, որ հայաստանյան գնորդները չեն ցանկանում ամիսներով սպասել խանութներում սմարթֆոնների հայտնվելուն: Մենք համոզված ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի Երեւանի եւ մյուս բնակավայրերի բնակիչները սմարթֆոններ կստանան նույնքան շուտ, որքան Ռուսաստանումՙ միջազգային թողարկումներից անմիջապես հետո», - ասել է Օու Իվեյըՙ Ռուսաստանում Huawei Consumer Business Group-ի նախագահը: «Honor-ը ճիշտ որոշում է կայացրելՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ին ընտրելով որպես Honor բրենդի կողմից թողարկվող արտադրանքի վաճառքով զբաղվող բացառիկ գործընկերՙ ներառյալ Honor 9 Lite մոդելն ու դրան հաջորդող նոր մոդելների շարքը: Մենք հանդիսանում ենք առաջատարը ոչ միայն նորարարությունների, ցանցի եւ բաժանորդների բազայի, այլեւՙ ինտերնետ ծառայությունների մատակարարման առումներով, ու այս ոլորտում մենք արձանագրում ենք ինտերնետ օգտագործողների թվի եւ ինտերնետ թրաֆիկի ծավալի կայուն աճ: Ավելին, ՎիվաՍել-ՄՏՍ-ն օպերատորների շարքում առաջինն է նաեւ մանրածախ վաճառքի ծավալներով: Մեր սպասարկման կենտրոնների ընդարձակ ցանցը թույլ կտա առավել լայնորեն ներկայացնել Honor բրենդի նորարարական եւ սպառողի համար գրավիչ առաջարկները Հայաստանի շուկայում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Երկու կրկնակի տեսախցիկՙ հաջող լուսանկարների եւ սելֆիների համար Միշտ չէ, որ ֆրոնտալ տեսախցիկը որակով, լուծաչափով եւ ֆունկցիաներով զիջում է հիմնականին: Ի տարբերություն այլ մոդելներիՙ Honor 9 Lite-ն ունի 13 ՄՊ եւ 2 ՄՊ մոդուլներից բաղկացած երկու կրկնակի տեսախցիկ, ինչը հնարավորություն է տալիս ստանալու որակյալ նկարներՙ գտնվելով օբյեկտիվի ցանկացած կողմում: Լրացուցիչ մոդուլը պատասխանատու է բնականություն հաղորդող բոկե էֆեկտի համար, որը, հետին պլանը զրկելով հստակությունից, ավելի արտահայտիչ է դարձնում լուսանկարները: Դիմանկարների որակի բարձրացման ֆիլտրներն ընտրվում են դեմքերի մշակման առավել բնական եւ որակյալ տարբերակներ ստանալու համար: Ֆրոնտալ տեսախցիկը ստացել է նաեւ ժեստերով կառավարման ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս սելֆի անել ավելի հարմար դիրքով: Փականակը գործի դնելու համար բավական է ձեռքը թափահարել կադրում եւ երկու վայրկյան անց տեսախցիկը կնկարի: Ֆլագման մոդելի հնարավորություններըՙ մատչելի գնով Honor 9 Lite-ը ստացել է 5,65 անկյունագծով եւ 1080ճ2160 լուծաչափով FullView էկրան, որն ավելի մեծ հարմարավետություն է ապահովում 21:9 կադրի ձեւաչափով կինոֆիլմեր դիտելիս, ինտերնետում տեղեկություններ փնտրելիս եւ կարդալիս: Սմարթֆոնը կառուցված է Kirin 659 8-միջուկանի պրոցեսորի հիման վրաՙ պատրաստված 16 նմ տեխնոլոգիական պրոցեսով եւ ապահովված Mali-T830 գրաֆիկական մոդուլով: 3 ԳԲ օպերատիվ հիշողությունը ապահովում է մեծ հնարավորություններ ունեցող հավելվածների օգտագործումը եւ բազմաֆունկցիոնալ ռեժիմների աշխատանքը: Ներկառուցված 32 ԳԲ մարտկոցը եւ մինչեւ 256 ԳԲ ծավալով հիշողության քարտը հնարավորություն են տալիս պահպանելու անսահմանափակ ծավալով լուսանկարներ, երաժշտություն եւ տեսագրություններ: Սմարթֆոնն աշխատում է մի շարք թարմացումներ ստացած Android Oreo նորագույն օպերացիոն համակարգով եւ EMUI 8.0 ֆիրմային ինտերֆեյսով, որոնք ապահովում են օգտագործման առավելագույն հարմարավետություն, արագացնում են հավելվածների աշխատանքը եւ նվազեցնում էներգասպառումըՙ ի հաշիվ ռեսուրսների խելամիտ բաշխման: Honor 9 Lite մոդելն արտադրվում է գունային երեք տարբերակովՙ կեսգիշերային սեւ, շափյուղագույն կապույտ եւ սառցե մոխրագույն: Հայաստանում Honor 9 Lite-ի վաճառքը մեկնարկում է փետրվարի 14-ին: Նախնական պատվերներն արդեն ընդունվում են: Սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 127 900 դրամով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ: Honor բրենդի մասին Honor-ը Huawei ընկերության սմարթֆոնների առաջատար բրենդներից է: Սկզբում Honor անվանումը ստացել է 2011թվականին թողարկված Huawei սմարթֆոնների մոդելներից մեկը: 2013 թվականի վերջին որոշում է ընդունվել Honor- ը վերածել ինքնուրույն բրենդի: Համաձայն «For the Brave» (Համարձակների համար) կարգախոսիՙ Honor-ը ստեղծվել է երիտասարդական լսարանի համար, որը հետեւում է վերջին տեխնոլոգիական տենդենցներին: Իր հերթին Honor-ը ակտիվ երիտասարդներին առաջարկում է առաջատար մշակումներ եւ նորագույն լուծումներ: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել http://shop.huawei.ru կայքում, ինչպես նաեւ Facebook, Vkontakte եւ Instagram սոցիալական ցանցերում: Huawei Consumer Business Group-ի մասին Huawei-ի արտադրատեսակներն ու ծառայությունները հասանելի են ավելի քան 170 երկրներում եւ օգտագործվում են երկրագնդի բնակչության 1/3-ի կողմից, ինչի շնորհիվ 2016 թվականին Huawei-ն մտել է ամբողջ աշխարհի սմարթֆոն արտադրողների առաջատար եռյակի մեջ: Ընկերությունը բացել է 15 գիտահետազոտական կենտրոն այնպիսի երկրներում, ինչպիսիք ենՙ ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը: |