ԹՈՒՐՔԻԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ Է ԲԱՑՈՒՄ ԱՊՐԻԼԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Վանում այս տարվա ապրիլին նախատեսվում է բացել Վանի թագավորության պատմությանը նվիրված թանգարան: 54.000 քմ տարածքի վրա կառուցված եւ շուրջ 100.000 պատմական նմուշ պարունակող թանգարանի շինարարությունը ֆինանսավորվել է Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից եւ կազմել ավելի քան 263.000 ԱՄՆ դոլար: Հայտնի է, որ թանգարանի համար երկար ժամանակ նմուշներ են հավաքել շրջակա տարածքներից: Հատկանշական է, որ թանգարանը մտադիր են բացել այս տարվա ապրիլին: |