ՎԻԿՏՈՐԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ Լ.Ա.-Ի ՎԵՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Հ.Ծ. Կալիֆոռնիայի կառավարիչ Ջերրի Բրաունի հրամանով Լոս Անջելեսի վերադաս դատարանի դատավոր է նշանակվել Վիկտորիա Պետրոսյան-Ուիլսոնը , 48 տարեկան, որ նախկինում Կալիֆոռնիայի արդարադատության դեպարտամենտում գլխավոր դատախազի վերահսկիչ տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Ըստ «Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդագրության, Վիկտորիան իրավագիտական դոկտորի գիտական աստիճան է ստացել Հարավային Կալիֆոռնիա համալսարանի իրավագիտական բաժնից: Մասնակցել է բազմաթիվ աղմկարար գործերի քննարկումներին եւ 2007-ին արժանացել այդ ժամանակ գլխավոր դատախազ Ջերրի Բրաունի «Գերազանցության մրցանակին»: Նորավարտ փաստաբաններին սովորեցրել է բողոքարկման դիմումներ գրել եւ դասավանդել է Կալիֆոռնիայի խաղաղարար ուժերի ասոցիացիայի կազմակերպած կուրսերում: Դուստրն է վաղամեռիկ Գուրգեն եւ Արմինե Պետրոսյանների: Ամուսնացած է Մալկոլմ Ուիլսոնի հետ: |