ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԳԼՈԲԱԼ Հ. Ծ. Հարավային Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտը հայտարարել է, որ նախաձեռնել է նոր, «Սփյուռքի փաստագրության մի ծրագիր» մշակել, որը մաս կկազմի «Լոս Անջելեսի տեղահանված մարդկանց գլոբալ համայնքի» պատմության: «Դա Լոս Անջելեսի պատմությունը լինելուց բացի, նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի, խորհրդային շրջանի, հայերի տեղահանությունների, սփյուռքի կազմավորման պատմությունն է, եւ մենք ուրախ ենք, որ սկսում ենք այս ծրագիրը», նշել է հայագիտական ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը , ավելացնելով, որ դա լինելու է ոչ թե սոսկ անհատների, այլեւ համապարփակ, զանգվածային տեղահանությունների պատմությունը, թվայնացված եւ ներառված ընդհանրապես ներգաղթի, Կալիֆոռնիայի ընդարձակման պատմության մեջ: Ծրագիրը առցանց ներկայացնելու է փաստաթղթեր, վավերագրություններ, լուսանկարներ, հիշողություններ, ֆիլմեր, վերոնշյալ ինստիտուտին նվիրված ընտանեկան արխիվներ, որոնք ծառայելու են հետագա սերունդներին ծանոթացնելու անցյալի իրողությունները եւ թույլ չտալու, որ դրանք մոռացության մատնվեն: Բացի Հայոց ցեղասպանության օրերին իրականացված տեղահանություններին, զանգվածային ներգաղթ դեպի ԱՄՆ կազմակերպվել է տխրահռչակ ANCHA-ի (Անտուն հայերին օգնելու ամերիկյան ազգային կոմիտեի) կողմիցՙ հիմք ընդունելով 1948-ին կոնգրեսի ընդունած «Տեղահանված մարդկանց օրենքը»: Վերոնշյալ ինստիտուտը կոչ է արել բոլորին թեմային առնչվող նյութեր ունենալու դեպքում կապ հաստատել այցելելով «armenian@usc.edu» կայքը: |