RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018



Տեղադրվել է` 2018-02-23 20:40:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 4709, Տպվել է` 587, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԴՈՎԼԱԹՈՎ» ՖԻԼՄԸՙ ԲԵՌԼԻՆԱԼԵԻ ԺՅՈՒՐԻԻ ԴԱՏԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Փետրվարի 25-ին կավարտվի Բեռլինալեն, եւ հայտնի կդառնան Ոսկե, Արծաթ արջի դափնեկիրների անունները: Մինչ այդ ծանուցենք, որ փետրվարի 17- ին մրցութային ծրագրում ցուցադրվել է եւ ուշադրութան արժանացել Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմը (Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, 2018), որ պատմում է հայ եւ հրեա ծնողներից սերած գրողիՙ 1971-ի նոյեմբերին լենինգրադյան 6 օրերի մասին: Բրեժնեւյան տարիներՙ Գրողների միությունը հրաժարվում է նրան անդամագրել, հեղինակի գրքերից որեւէ մեկը մինչ 1989 թ. ԽՍՀՄ-ում լույս չի տեսել: 1978-ին ԱՄՆ տարագրված Դովլաթովը մահկանացուն կնքեց 48 տարեկանումՙ ինֆարկտից: Ֆիլմում ներկայացված է նաեւ Նոբելյան մրցանակակիր բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին: «Անթույլատրելի է տաղանդներին, ճակատագրեր խորտակելը», ասել է 2015-ին Արծաթ արջի դափնեկիր ռեժիսոր Գերմանըՙ մամուլի ասուլիսի ժամանակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ