ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆԻ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Բազմավաստակ արձակագիր Սարգիս Վահագնի ծննդյան 90-ամյակի առթիվ Մ. Նահանգների Թեքեյան Մշակութային միությունը կազմակերպել է հոբելյանական հանդիսություն, որը տեղի կունենա ուրբաթ մարտի 9-ին Գլենդեյլի կենտրոնական գրադարանի դահլիճում, հովանավորությամբ Հայոց եկեղեցվո Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի: Ըստ ստացված հաղորդագրության, երեկոյի ընթացքում կայանալու է նաեւ Սարգիս Վահագնի «Հաճը՜նը սիրուն» վեպի շնորհանդեսը: Ելույթ են ունենալու ԹՄՄ Կենտր. վարչության անդամ, հրապարակախոս Վաչե Սեմերճյանը , որ անդրադառնալու է հոբելյարի 90-ամյա վաստակին, եւ գրականագետ Լիլիթ Քեհեյանը , որ ներկայացնելու է «Հաճը՜նը սիրուն» վեպը: Խոսք է առնելու նաեւ բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանը : Երեկոյի հանդիսավարն է լինելու Բարսեղ Գարթալյանը : |