ԱՊՊԱ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՄՈԲԻԴՐԱՄԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ` 0% ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՈՎ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ հնարավոր է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանՙ ԱՊՊԱ վճարումներն իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրված ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով: ՄոբիԴրամի վճարային տերմինալներով ԱՊՊԱ վճարումները կատարվում են առանց միջնորդավճարի, իսկ գանձվող ապահովագրավճարը 5%-ով ավելի ցածր է, քան այն դեպքում, երբ վճարումն անմիջապես կատարվում է ապահովագրական ընկերությունների գրասենյակներում: ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով հնարավոր է կատարել հետեւյալ ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ վճարումներըՙ «Արմենիա Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «ՌԵՍՈ», «Ռոսգոսստրախ-Արմենիա» եւ «ՍԻԼ Ինշուրանս»: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կամ www.mobidram.am կայքերից, զանգահարել +374 93 297444 կամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար անվճար թեժ գիծ` 444 հեռախոսահամարներով, հաղորդակցվել մեզ հետՙ գրելով help@mobidram.am էլ. հասցեին կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/mobidramarmenia/: |