ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՆ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկՙ Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղյալ հայտարարելու մասին: Հիշեցնենք, որ արձանագրությունները նախաստորագրվել էին 2009-ի հոկտեմբերի 10-ինՙ Ցյուրիխում, ԱԳ նախարարներ Նալբանդյանի ու Դավութօղլուի կողմից: Դրանք երկու երկրների խորհրդարաններում էինՙ պատրաստ վավերացման, սակայն Թուրքիան առաջ քաշեց նախապայմաններ եւ փաստորեն տապալեց դրանց վավերացումը: Հայաստանն ամենաբարձր մակարդակով բազմիցս է հայտարարել, որ խելամիտ ժամկետների ավարտից հետո, եթե Թուրքիան չհամաձայնի առանց նախապայմանների վավարեցնել արձանագրությունները, Հայաստանը դրանք կուղարկի գրողի ծոցը: |