ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ LARES ԱՐԲԱՆՅԱԿՈՎ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԹՎՈՒՄ Վահագն Գուրզադյանի ղեկավարած հետազոտությունը LARES արբանյակով` ներառվել է եվրոպական գիտական կարեւորագույն (highlight) արդյունքների թվում, ինչպես հայտնում են գիտության լրատվական կայքերը. https://www.epj.org/epjplus-news/1428-epjplus-highlight-laser-ranged-satellite-measurement-now-accurately-reflects-earths-tidal-perturbations https://www.sciencedaily.com/releases/2018/02/180220123050.htm https://phys.org/news/2018-02-laser-ranged-satellite-accurately-earth-tidal.html Հաղորդագրությունների հակիրճ թարգմանությունըՙ ստորեւ:
Երկրագնդի գրավիտացիոն դաշտի մակընթացային խոտորումներն ունեն ազդեցություն արհեստական արբանյակների շարժման վրա: The Laser Ralativity Satellite (LARES) արբանյակը առ այսօր արձակված արբանյակներից լավագույն փորձարարական մասնիկն է, որ շարժվում է երկրագնդի գրավիտացիոն դաշտում: European Physical Journal Plus ամսագրում տպագրված նոր հետազոտությունում հաստատվում է այդ արբանյակի արդյունավետությունը Էյնշտեյնի Հարաբերականության ընդհանուր տեսության եւ հիմնարար ֆիզիկայի ստուգման համար: Երկրագնդի մակընթացային խոտորումների հետազոտության միջոցով Վահագն Գուրզադյանը (Կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի կենտրոն, Երեւանի պետական համալսարան) եւ իր գործընկերները ցուցադրել են լազերային անդրադարձման արբանյակների արդյունավետությունը բարձր ճշգրտության չափումների համար: Հետազոտության հեղինակները հետազոտել են LARES արբանյակի 3.5 տարվա, ինչպես նաեւ երկու այլ արբանյակներիՙ LAGEOS եւ LAGEOS-2, տվյալները, ապա մոդելավորել են գրավիտացիոն եւ ոչ գրավիտացիոն խոտորումները լազերային տվյալներում հարաբերականության տեսության երեւույթի ներդրման տարանջատման համար: Գիտնականները հաշվարկել են մակընթացային խոտորումների մոդերը (բաղադրիչները) օգտագործելով երկնային մեխանիկայի խոտորումների տեսությունը: Էյնշտեյնին Հարաբերականության տեսության կանխատեսումներին նվիրված այս հետազոտությունը ունի կարեւոր աստղաֆիզիկական կիրառություններ: V. G. Gurzadyan, I. Ciufolini, H. G. Khachatryan, S. Mirzoyan, A. Paolozzi, G. Sindoni. On the Earth s tidal perturbations for the LARES satellite. The European Physical Journal Plus, 2017; 132 (12) |