ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ՍԵՎԱՆ ԲԻՉԱՔՉԻԻ ՄԱՍԻՆ Հ.Ծ. Վաշինգտոնում կայացած «Independent Film Festival-ի (անկախ կինոփառատոնի) ընթացքում փետրվարի 19-ին ցուցադրվել է Ումրան Շաֆտերի «Վարպետ Սեւանը» վավերագրական ֆիլմը, որ պատմում է «մատանիների արքա» հորջորջված եւ միջազգային մրցանակների արժանացած հայազգի ոսկերիչ Սեւան Բիչաքչիի մասին: Բիչաքչին ծնվել է Ստամբուլում 1972-ին: Տասներկու տարեկանին դերասան հայրը նրան որպես աշկերտ տեղավորել է Ստամբուլի Մեծ շուկայում գործող ոսկերիչ Հովսեփ Չատաքի աշխատանոցում: Իր վարպետի մահվանից հետո նա սեփական ոսկերչատունն է բացել եւ պատրաստել այնպիսի նուրբ եւ գեղեցիկ մատանիներ, ապարանջաններ եւ կախազարդեր, որոնք արժանացել են միջազգային մրցանակների Հոնկոնգում, Լոնդոնում եւ Լաս Վեգասում: Նրա բյուզանդական եւ օսմանյան ոճի զարդեղենները գրավել են այնպիսի ճանաչված արվեստագետների ուշադրությունը, ինչպիսիք են Բրուք Շիլդսը, Քեթրին Զետա-Ջոնսը, Սելին Դիոնը, Մարիա Քերին, Թորի Բըրջը, Միշել Մոնագանը, Լիվ Թայլերը, Հալի Բերրին, Էլիզաբեթ Հըրլին եւ ուրիշներ: «Իր յուրաքանչյուր ստեղծագործություն մի նոր աշխարհ է բացում, որը գերազանց կատարելության է հասնում շնորհիվ իր մանրակրկիտ ու բծախնդիր աշխատանքի», նշել են մասնագետները: Նկար 1. Բրուք Շիլդս, Սեւան Բիչաքչի |