RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 3934, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ ԵՎ ԲՈՍՏՈՆՈՒՄ

Հ.Ծ.

«Ֆեր Լոունի» (Նյու Ջերսի) Սբ. Լեւոն հայկական եկեղեցու դահլիճում փետրվարի 16-ին ամերիկայի արեւելյան ափում առաջին անգամ ցուցադրվել է մրցանակակիր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, որի երաժշտության հեղինակն է Սերժ Թանկյանը : Ֆիլմը, որ պատմում է Լեռնային Ղարաբաղի Խաչմաչ գյուղի երկու ընկերների (մեկը հայ, մյուսը ազերի) բարեկամության մասին, ցուցադրվել է Իրանում, Լիբանանում, Իտալիայում, Հունաստանում եւ այլ երկրներում: Մասնակցել է Գոլդըն Գլոբի, Կաննի 69-րդ, Վենետիկի, Շանհայի եւ Սկանդինավիայի միջազգային կինոփառատոներին: Այս վերջինում արժանացել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակին: Ֆիլմում ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ հույն, իրանցի եւ լիտվացի դերասաններՙ Ալեքսանդր Խաչատրյան (Աբգարի դերում), Սանդրա Դայկուսատե-Պետրուլին (Աբգարի կորսված դստեր դերում) եւ Հոմայզուն Էրշադի (Իբրահիմի դերում):

Միջոցառումը կազմակերպել է Արա Արազը ՙ մի շարք հայկական համայնքային կազմակերպությունների աջակցությամբ, արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ: Իր խոսքում նա շնորհակալություն է հայտնել այդ կազմակերպություններին եւ ներկայացրել է ֆիլմի ռեժիսորին, ով ներկա է գտնվել միջոցառմանը: Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ ֆիլմը շոշափում է համամարդկային արժեքներ հանդիսացող ընտանիքի եւ ընկերության թեմաները, իսկ ավարտը թողնված է հանդիսատեսի երեւակայությանն ու մեկնաբանմանը: Նարեկացի արվեստի կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարությունյանը թարգմանչի դերն է կատարել հարց ու պատասխանի բաժնում:

Ջիվան Ավետիսյանը ծնվել է Խաչմաչում, բայց ընտանիքը Գյումրի է տեղափոխվել, երբ հայրը տեքստիլ ֆաբրիկայի տնօրեն է նշանակվել: Յոթ տարեկանում նա ականատես է եղել ավերիչ երկրաշարժին, որի ընթացքում մայրը վիրավորվել է: 1989-ին վերադարձել են Ղարաբաղ, որտեղ էլ քիչ անց պատերազմն է սկսվել ազերիների դեմ: «Այդ բոլորը խորը արմատներ թողեցին իմ ներաշխարհում», ասել է նա:

Ավետիսյանն այժմ աշխատում է «Դարբաս դեպի երկնային արքայություն» ֆիլմի վրա: Իր նախորդ ֆիլմերն են «Խորտակված մանկությունը» եւ «Թեւանիկը», որոնք նույնպես արժանացել են միջազգային կինոքննադատների ուշադրությանը:

«Վերջին բնակիչը» ֆիլմը նաեւ ցուցադրվել է Բոստոնում փետրվարի 17-ին: Հասույթը տրամադրվել է Ավետիսյանների նոր ֆիլմին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ