RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2583, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 0

1896-1930 ԹՎԵՐԻ ՀԻՇԱՐԺԱՆ ԻՐԵՐԸ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Հ.Ծ.

Հայերը սիրում են զանազան իրեր հավաքել: Ոմանք էլ իրենց հավաքածուները տարիներ անց նվիրում են թանգարաններին: Քչերը գիտեն, օրինակ, որ Կոնեկտիկուտում (ԱՄՆ) գործում է Էլիզաբեթ Թաշչյանիՙ ընկույզներին նվիրված յուրահատուկ թանգարանը: Իսկ եթե այդ առարկաները ինչ-որ ձեւով առնչվում են Հայոց ցեղասպանության հետ, առավել եւս դառնում են հիշարժան եւ սրբազան մասունքներ:

Հասկանալի է, ուրեմն, այն հետաքրքրությունը, որ առաջացրել է ավստրալահայ Նուպար Նիք Պեզիկյանի վերջերս հրատարակած գրքույկըՙ «Armenian Relief Fundraising Memorabilia» խորագրով, որտեղ հեղինակը փորձել է ի մի բերել եւ ընթերցողներին ներկայացնել տարբեր երկրներում 1896-ից 1930 թվականներին հայ գաղթականներին օգնելու նպատակով ստեղծված հիշարժան առարկաներըՙ մեդալներ, կրծքանշաններ, դրոշմանիշեր, եւայլն: Նման իրեր դրամահավաքի նպատակով շրջանառության մեջ են դրվել Մ. Նահանգներում «Նիըր իսթ նպաստամացույց», Ավստրիայում «Հայ օգնության ֆոնդ», եւ Մեծ Բրիտանիայում «Հայ գաղթականների (լորդմերի) ֆոնդ» կազմակերպությունների կողմից:

Պեզիկյանն իր գրքույկում նկարագրել է յուրաքանչյուր իր, ներկայացրել լուսանկարը եւ նշել թողարկման թվականը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայկական դրամագիտության եւ հնությունների ընկերությանը, դրոշմանիշերի հայկական ասոցիացիային եւ անհատ հավաքորդներին (օրինակՙ դոկտ. Լեւոն Սարյանին) անհրաժեշտ տեղեկություններ եւ լուսանկարներ տրամադրելու համար: Նա կոչ է արել նոր նյութեր տրամադրել իրեն այցելելով «www.victorybadges.com» կայքը (http://victorybadges.com/collectors-guides), հետագայում ավելի ընդարձակ ու լրացուցիչ մանրամասնություններով գիրքը վերահրատարակելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ